Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն բարձրաձայնել է կառավարության հրաժարականի հարցը

Փետրվար 05,2014 16:33

«Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետեւ այդ հարցը բարձրացվել է բազմիցս»,- Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր, «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն:

Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրաձայնել է:

Հետաքրքրվեցինք`եթե այժմ նման նախաձեռնություն լինի, ԲՀԿ-ն կմիանա՞: Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Միանձնյա պաշտոնական պատասխան տալ չեմ կարող, որովհետեւ ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, ով մատուցում է ձեզ իրեն հանձնարարվածը`տեղեկատվության տեսքով: Եվ ընդամենը 35 պատգամավորներից մեկն եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728