Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը դանակով որովայնին էր խփել, քանի որ, ըստ նրա՝ «Արյուն տեսնելիս հանգստանում է»

Փետրվար 05,2014 20:39

Արտաշատի դատարան էր բերվել տուժող Արմեն Սրապյանը: Նա ներկայումս այլ քրեական գործով`դանակահարության համար կալանավորված է, եւ գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նա տուժող էր ճանաչվել Աշոտ Մալաքյանի գործով, որը վեց ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ:

Ըստ մեղադրանքի, Աշոտ Մալաքյանը դանակով հարվածել է տուժողի որովայնին:

Տուժող Արմեն Սրապյանը չորս անգամ գտնվել է հոգեբուժարանում, նախկինում դատապարտվել է ազատազրկման դանակահարության համար: Նա դատարանին հայտնեց, որ մինչեւ արյուն չի տեսնում չի հանգստանում:Եւ, որ ինքնավնասել է իրեն,քանի որ նյարդերի հետ կապված խնդիր ունի:Անցյալ տարի, իր մոր ծննդյան օրվա առթիվ իր մանկության ընկեր, հարեւան Աշոտ Մալաքյանին հրավիրել է տուն:Տանն է եղել հայրը, իսկ մայրը տանը չի եղել: Երաժշտության հետ կապված հայրը դիտողություն է արել իրեն, թե անջատիր հարեւանները կլսեն, ինքը դրանից վրդովվել է, նախ շշերն է կոտրել, ապա վերցրել է «բիգը»`փորձել է ինքնավնասել իրեն, ապա սեղանին դրված դանակը:

Նա այդ վիճակով գնացել է քրոջ տուն, որտեղից զանգել են շտապ օգնություն, եւ իրեն տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տուժողի, գտնվել է «Նարգոզի տակ», մի քանի օր հետո, երբ մայրն է իր մոտ եղել, հայտնել է, թե ինքն է իրեն վնասել:Դատարան ներկայացած վկան` մայրը` Ռիմա Սրապյանն ասաց, որ լսել է որդու դանակահարության մասին լուրը, լսել է նաեւ աշոտի համար:Սակայն հետո որդին հիվանդանոցում ասել է, որ ինքն է ինքնավնասել իրեն, եւ ինքը համոզված է դրանում, քանի որ կատարվածն առաջին անգամ չէ:Որդին ունի ինքնավնասման հակումներ, ամուսինը էպիլեպսիկ հիվանդ է, եւ որդու մարմնի վրա էլ որեւէ փակ տեղ չկա: Նա դատարանին խնդրում էր «տկլորացնել» որդուն, որպեսզի դատարանը համոզվի, իր ասածների մեջ:

Ի դեպ, թե վկային, թե առավել եւս հոգեբուժարաններում հաշվառման մեջ գտնվող տուժողի հարցաքննությանն ու ցուցմունքների ժամանակ չառաջարկվեց, որպեսզի նրանք իրենց ներկայացուցիչ փաստաբանն ունենան:

Մեղադրող Կարինե Թադեւոսյանի հարցերին տուժողը պատասխանում էր, երբեմն, ժպտալով, երբեմն լարված, ջղաձգորեն, ինչն արժանացավ դատավորի նախազգուշացմանը՝ ծամածռություններ մի արեք: Սակայն ակնհայտ տեսանելի էր տուժողի պահվածքը՝ հոգեկան խնդիրներ ունեցողի պահվածք էր: Չնայած դրան, նա մեղադրողի նույնաբովանդակ հարցերին պատասխանեց անխռով հանդարտությամբ: Նա նաեւ հայտնեց, որ հիվանդանոցից դուրս գրվելուն պես գնացել է ոստիկանության Մասիսի բաժին, եւ ասել, որ սուտ ցուցմունք է տվել:

Տուժողի մայրն էլ ասաց, որ չորս անգամ դիմել է ոստիկանության մարզային վարչությանը, ասել, որ իր տղան է դանակով ինքնավնասել, սակայն իր ասածներին ընթացք չի տրվել:

Վկայի հարցաքննությունը կիսատ մնաց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվեց:

Այդ ժամանակ ամբաստանյալը հայտարարություն արեց, որն ավելի շուտ կոչ էր դատախազին` դատարան կանչեք «Փակ» վկաներին:Դրանք իբր երկուսն են եղել:

Դատավորն ասաց, որ նման վկա չկա , ինչի կապակցությամբ զարմանալու հերթն ամբաստանյալինն էր. բայց չէ իր նկատմամբ կալանք են ընտրել «փակ» վկաների ցուցմունքների համար: Հիշեցնենք, որ «փակ» վկաները պետական պաշտպանության տակ գտնվող վկաներն են, որոնց ինքնությունը դատարանում չի բացվում, նրանք դատարան չեն գալիս, ծածկանունով են, նրանց կոդավորված ցուցմունքներն են անհրաժեշտության դեպքում հրապարակվում:

Նշենք, որ ամբաստանյալի շահերի պաշտպանն է փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Գազանը զարթնում է, գազանը…Մազոխիզմն այլևս մերկ է…Վամպիրիզմը արյան գազանի շարժն է, վամպիրի հանգիստը մոխիրն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728