Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «ՊԵԿ-ը չի կարող անել որեւէ բան, որը կհակասի օրենքին»

Փետրվար 05,2014 17:09

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարզաբանում էր տարածել այն մասին, որ մինչեւ 28.03.2014թ հաշվարկված պարտադիր կուտակային վճարները չեն վճարվի ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. որոշման համաձայն, եւ որ հարկային մարմինների կողմից մինչ այդ չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ կազմակերպություններին հարկային մարմինները ստիպում են կատարել այդ վճարումները:

Aravot.am-ի հետ զրույցում, հակասություն չե՞ք տեսնում այստեղ, հարցին, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Արդեն կա մեր իրավաբանների վերլուծությունը, ես կարող եմ հոդվածով ասել, «Իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետով նշվում է, որ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է, կամ` անընդունելի կամ էլ` որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն: Այսինքն, այդ նորմը կատարման ենթակա չէ ու դա վերաբերվում է ոչ միայն գումարներ փոխանցել-չփոխանցելու հարցին, այլեւ դրա մասին հաշվետվություն ներկայացնելու խնդրին: ՊԵԿ-ը չի կարող անել որեւէ բան, որը կհակասի օրենքներին: Իսկ օրենքը տվյալ դեպքում հստակ ասում է, որ նման նորմատիվ ակտ չպետք է կիրառեն»:

Դիտարկմանն էլ`գուցե չեն ուզում օրենքը փոխել, այսինքն` հույս չկա, դրա համար էլ պահվում են այդ գումարները, Դավիթ Խաժակյանն ասաց.

«Մենք քննարկում ենք, թե որքանով է իրավաչափ այդ հարցը մտցնել ՊԵԿ-ի հաշվետվության մեջ եւ հնարավորություն չստեղծել հաշվետվություն ներկայացնել առանց պարտադիր վճարի, մյուս կողմից` իրենց դիրքորոշումն այլ հարց է, իսկ այն ինչ պահանջում է օրենքը, լրիվ այլ է, եւ տվյալ դեպքում օրենքը պահանջում է, որ այն բացասական կերպով չանդրադառնա քաղաքացիների վրա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728