Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Արծիվները» հաշվետու եղավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին (ֆոտոշարք)

Փետրվար 05,2014 16:37

Հայոց ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական  հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առիթով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հ/կ-ի նախագահության անդամներին:

Հանրապետության ամենախոշոր հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը նախարարին ներկայացրեց իրենց քառամյա գործունեության հաշվետվությունը եւ Հայկական բանակի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված` ամբողջ տարվա ընթացքում հանրապետության տարածքում տեղակայված 22 զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում նաեւ` սահմանային մարտական հենակետերում, ռազմահայրենասիրական, մարզական, մշակութային եւ այլ բնույթի միջոցառումների կազմակերպման ծրագրերը:

Իր ելույթի վերջում Խաչիկ Ասրյանը նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց, որ «Հայոց Արծիվների» զորագունդը միշտ բանակի, պետականության եւ նախագահի հետ է եւ ամեն պահի պատրաստ հայրենիքի սահմանները պաշտպանել ոսոխի ցանկացած ոտնձգություններից:

Խաչիկ Ասրյանը ընթերցեց «Հայոց Արծիվներ» հ/կ նախագահության որոշումը եւ նախարար Սեյրան Օհանյանին պարգեւատրեց կազմակերպության բարձրագույն` «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով, հանձնեց կազմակերպության «Արծիվ» խորհրդանիշը եւ գերմանական արտադրության օդաճնշիչ հրացան:

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERAԱշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728