Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը

Փետրվար 05,2014 16:52

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2013թ. հաշվետվությունները (հաշվետվություններին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ www.mta.gov.am կայքում), ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակազմի բնության հատուկ պահպանվող տարածքներում 2013թ. ընթացքում անտառհատումների եւ անտառվերականգնման վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ ներկայացված  հաշվետվությունների` 2013թ. ընթացքում ապօրինի հատված ծառերի  ընդհանուր  քանակը կազմել է  2031` 2012թ. տարվա 1860-ի դիմաց:  2013թ. անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր առմամբ շուրջ  542 հեկտար տարածքի վրա, որից 448.3 հեկտարը`«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  անտառտնտեսություններում,  94 հեկտարը` բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Հատուկ քննարկվեց անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: Նշվեց, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2013թ. զգալի նվազել է անտառային հրդեհների թիվը. 20 դեպք` 2012թ. 59 դեպքի դիմաց:  Այդուհանդերձ` կարեւորվեց անտառային հրդեհների դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից  առաջարկ հնչեց մի շարք գերատեսչությունների` Բնապահպանության, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, մարզպետարանների  կողմից  համակարգված գործողությունների իրականացման վերաբերյալ:

Փոխվարչապետը նույնպես կարեւորեց այդ ուղղությամբ համատեղ ու համակարգված աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին:

Անտառպահպանության ոլորտում կարեւորվեց նաեւ ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցությունը: Փոխվարչապետն  առաջարկեց ԼՂՀ գործընկերների հետ քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728