Օրվա լրահոսը

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Սուրիկ Խաչատրյանի փոխարեն այսուհետ կլինի Վահե Հակոբյանը

Գորիսի պետական համալսարանում այսօր կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ՝ խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհուրդն այսօր պետք է խորհրդի նոր նախագահ ընտրեր, քանի որ կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս խորհրդի կազմի անդամ չէր հանդիսանում եւ նրա փոխարեն պետք է ընտրվեր

Վլադիմիր Կարապետյան. «Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններից հանեց եվրաինտեգրման եզրը» (Տեսանյութ)

«Արդյունքները բացասական են: Որեւէ բան չի եղել, մասնավորապես, մեր հարեւան պետությունների հետ փակուղին ճեղքելու առումով: Որեւէ զարգացում չկա նաեւ ներդրումների առումով: Անցած տարի դրանք ավելի քան երկու անգամ պակասել են: Մենք շարունակում ենք մնալ մեկուսացված, բոլոր հիմնական ուղղությունները շարունակում են շրջանցել Հայաստանը»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման եզրահանգում արեց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը`խոսելով`ի՞նչ ենք

Real Screen. Ցեղասպանության տերմինի հեղինակի մասին ֆիլմը «Սանդենս»-ում լավագույններից է. մասնագետ

Հեղինակավոր «Սանդենս» ֆիլմերի փառատոնի ծրագրի ղեկավար Քերոլայն Լիբրեսկոյի առանձնացրած 10 լավագույն վավերագրական ֆիլմերի մեջ տեղ է գտել նաև Ռաֆայել Լեմկինի մասին պատմող ֆիլմը, որը ականատես է եղել հայերի ջարդերի և դրա հիման վրա ստեղծել ցեղասպանություն (Genocide) տերմինը: Փոխանցում է «Ռիլ սքրին» պարբերականը: «Էդեթ Բելզբերգի «Երկնքին նայողը» ֆիլմը մեծ գաղափարների մասին է: Նա ուսումնասիրում է մի

«Հայազն». «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին

ՀՀ նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձիք` իրենց ղեկավար Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ, ս.թ. հունվարի 12-ի երեկոյան նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել իրենց կողմից կանխավ ընտրված վայրում: Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող և նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ

Միխայել Շումախերը 1 միլիարդ եվրոյի կտակ է թողել

«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որ լեռնադահուկային հանգստավայրում ընկնելով այժմ գտնվում է կոմայի մեջ, դեռ 2010 թվականին մեկ միլիարդ եվրոյի կտակ է թողել: Ole հրատարակությունը տեղեկացնում է, որ ըստ այդ կտակի, ավտոարշավորդի ամբողջ կարողությունը՝ անշարժ գույքը եւ բանկային հաշվեհամարների գումարը, պետք է հավասարապես բաշխվի կնոջ եւ երեխաների, որդու՝ Միկի եւ դստեր՝ Ջինայի

Տաքսիներին չեն ապահովագրում (Տեսանյութ)

Ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում անհատ տաքսի մեքենաները: Այսօր այս մասին «Անալիտիկ» ակումբում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանը: Նրա վստահեցմամբ`եթե նախկինում ապահովագրական ընկերությունները տաքսի մեքենաները բարձր գներով էին ապահովագրում, ապա վերջին 2 շաբաթում հրաժարվում են ընդհանրապես ապահովագրել, ըստ որում, այս ընկերությունները ոչ թե բացահայտ մերժում են, այլ տարբեր անհիմն պատճառաբանություններ

ՀՀ ոստիկանության հետաքննիչ Օրդակյանը արդարանում է. «Ծածկած շուկան» փլուզվելու էր» (Տեսանյութ)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ծածկած շուկայի» հարցով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն էր: Պատգամավորը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի 6-ի որոշումը: Հիշեցնենք, որ տիկին Փոստանջյանը անցած տարի «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն եւ իրավապահների կողմից

Գուրգեն Եղիազարյան. «Ռ. Քոչարյանի թիրախը հենց Սերժ Սարգսյանն է»

«Տարին փակվեց, բարով-խերով ճանապարհ դրեցինք 2013 թվականը, բայց ՀՀ-ում ոչինչ չփոխվեց: Հասարակությունն այսօր վառելիքի, սննդամթերքի և բազմաթիվ այլ լուրջ խնդիրներ ունի: Եթե առաջ հասարակ քաղաքացին էր լքում երկիրը, ապա այսօր նաև մասնագետներն են դուրս գալիս Հայաստանից: Սա լուրջ խնդիր է, և այսօրվա ոչ իշխանությունները (ես նրանց իշխանություն ասել չեմ կարող. դա ամեն ինչ է, բացի

Քոչարյանի քննադատությանը Վահրամ Ավանեսյանը նորմալ է վերաբերվում (Տեսանյութ)

«Որպեսզի ես կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայել, գները նայել, բայց չեմ կարծում, որ նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ»,-այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե համամի՞տ է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն գնահատականներին, թե գազային վերջին համաձայնագրերը ավելի շահավետ էին, քան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ

Այժմյան մառախուղը կպահպանվի եւս 1 շաբաթ

Փետրվար ամիսը կարող է ունենալ դրական շեղումներ՝ եղանակը հնարավոր է նորմայից տաք լինի

Սեյրան Օհանյանը ռեկտորին խնդրեց, որ ընդառաջեն ուսանողներին (Տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 16-ին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպումը, ըստ նախարարի, ավելի է կարեւորվում, քանի որ այստեղ են սովորում ռազմական բժիշկները: Ներկաներին նախարարը ներկայացրեց բանակի զարգացման պատմությունը ընդհուպ մինչ օրերս եւ նշեց, որ հպարտորեն կարելի է խոսել, որ մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից

Ընդդիմության միավորումն իշխանությանը հույս է ներշնչում

«Այս գործընթացները, որոնք տարվում են այս չորս ուժերի միավորման թեմայի շուրջ, որոշակիորեն հույս են ներշնչում, որ թեկուզ հիմնվելով սոցիալական խնդիրների վրա, թեկուզ չունենալով քաղաքական դիրքորոշում, ծրագիր եւ հենք, բայց հնարավոր կլինի քաղաքական միասնականության գործընթաց ծավալել եւ հանդես գալ քաղաքական ընդհանուր դիրքորոշմամբ: Միակ ցանկալի հետեւանքը պետք է որ սա լինի, թեկուզ հավանականություն չկա: Այդ իմաստով մենք,

ՀԱԿ. 2013 թվականի ՀՀ արտաքին քաղաքականության ամփոփում

 Արտաքին քաղաքականության հիմնական գործառույթը երկրի զարգացման համար նպաստավոր արտաքին միջավայրի ստեղծումն է: Այսօր ավելի, քան երբևէ՝ կարևոր է հարևան, գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների անվտանգությունը, սեփական հողի վրա ստեղծելու, արարելու ցանկությունը: Հայաստանի պարագայում այս ամենին ավելանում է նաև Սփյուռքի  ներուժի օգտագործման կարևորությունը, արտերկրից, մասնավորապես՝ Սփյուրքից, ներդրումների համար

Հայաստանի հավաքականը 2014 թվականն սկսեց 38-րդ տեղով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների 2014 թվականի վարկանիշային դասակարգման անդրանիկ ցուցակը: Հայաստանի հավաքականը նոր տարում մեկնարկել է 38-րդ հորիզոնականով: Իսկ առաջատարների տասնյակը կազմել են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իտալիան, Շվեյցարիան, Հոլանդիան եւ Բրազիլիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի

Ստեփանակերտում ներկայացված «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմը YouTube-ում դիտվել է մոտ 50.000 անգամ (տեսանյութ)

2013թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերան: Այս կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտվել է YouTube-ում մոտ 50.000 անգամ: Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման

«Երկիրը հանձնած» Ռոբերտ Քոչարյանից մինչև «շարիկ խաղացող» Արմեն Մովսիսյան

«Այսօր բոլորն ասում են, թե Գառնիկ Իսագուլյանը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Հարցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չէ, նա պաշտպանության կարիք չունի: Խնդիրը սկզբունքն է, որով մարդիկ աշխատում են»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա զարմանք հայտնեց, որ Տիգրան Սարգսյանի ասուլիսից հետո, որտեղ վարչապետը քննադատել է Անդրանիկ Մարգարյանին, գոնե հնաբնակ ՀՀԿ-ականները չարձագանքեցին. «Գոնե

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը որոշել խոսել հենց հիմա

Այդ հարցին են փորձում պատասխանել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ: Արամ Աբրահամյան.– Այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը ներկայիս վարչապետի եւ նախկին նախագահի բանավեճն է: Մեր կառավարությունն ունի բազմաթիվ սխալներ, արատներ, որոնց մասին կարելի էր խոսել կես տարի, մի տարի, երկու եւ

«Թայֆաբազությունը»՝ կառավարման հիմնական սկզբունք

Ձեր ժամանակը սպառվել է, պարոնա՛յք Մտածում էի այս անգամ ներկա կամ նախկին պաշտոնյաներին չանդրադառնալ: Մտածում էի մի սիրուն բան գրել մտավորականի, իսկական մտավորականի` Լեւոն Խեչոյանի մասին: Մի մարդու, ով 90-ականներին գրիչը մի կողմ թողեց ու կամավոր կռիվ գնաց՝ իբրեւ երկրի շարքային զինվոր: Մի մարդու, ով երբեք չթմբկահարեց իր կռված լինելը, այլ զինադադարից հետո նորից վերադարձավ

Վանաձորցի 82-ամյա կինը տիկնիկներ ու արվեստի գործեր է ստեղծում

Նա արդեն ութ տարի է` քաղցը հագեցնում է ճաշարանում Վանաձորցի Սահարգյուլ Թաթոյանն արդեն ութերորդ տարին է` օրական մեկ անգամ սնվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում Վանաձորում գործող ճաշարանում: Նա ասում է, որ սոցիալական ծանր վիճակն ինքնին դրդում է իրեն եւ կարիքի մեջ գտնվող այլ մարդկանց օգտվելու նման հնարավորությունից: «Պատահական իմացա, ինձ նման մի կին էր»,-

Մեկամյա դստեր համար ծնողների պայքարն ավարտվեց հօգուտ մոր

Մեկ տարուց ավելի է, ինչ փոքրիկ Մարիամիկի ծնողները պայքարում են, թե երեխան ծնողներից որ մեկի հետ պետք է ապրի: 1-ամյա Մարիամիկի ծնվելուց հետո նրա մոր՝ Մելինե Գրիգորյանի մոտ հետծննդյան փսիխոզ էր առաջացել, նա որոշ ժամանակ բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու՝ Սարգիս Ղոնյանի ընտանիքին: Հետծննդյան

Ստեփան Սաֆարյանն արտահերթ ընտրությունները չի բացառում

«Դեռեւս անցած տարվա ամռանը կար Ռազմավարական կենտրոնը պահելու խնդիրը: Այդ խոսակցությունները տեղի են ունեցել կենտրոնի նախկին ղեկավարության եւ փորձագետների հետ, որի արդյունքում որոշ ծրագրեր դադարեցվեցին»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը`անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վաճառել նաեւ այդ կենտրոնը, քանի որ մեկնելու է Հայաստանից:

Լեւոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում միանձնյա առաջատարն է

Հոլանդիայում ընթացող շախմատի «Tata Steel Chess» 76-րդ փառատոնի ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը չորրորդ տուրում սպիտակներով 44-րդ քայլում հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ երեք միավորով միանձնյա գլխավորում է 12 մասնակիցների մրցաշարային աղյուսակը:Մրցաշարի վարկանիշային առաջատարը կես միավոր ավելի ունի հաջորդ չորս տեղերը բաժանող Պենտալա Հարիկրիշնայից, Սերգեյ Կարյակինից, Ուեսլի Սոից եւ Անիշ Գիրիից: Այսօր

Նախկին դատապարտյալը դիմել է դատարան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել զենք-զինամթերքի ապօրինի պահման համար Ռուսաստանի Դաշնության կողմից նախկինում ազատազրկված Մանուկ Հովիկյանը: 1921 թվականից սկսած, նրա պապը՝ Տեր-Հովիկյան Մանուկը իր ընտանիքով ապրել է Երեւանի Չկալով 5 հասցեում: Ինչպես թե դիմումում, թե մեր զրույցի ժամանակ շեշտում է նախկին դատապարտյալը, հայրն էլ իր ընտանիքի հետ (մոր, քրոջ) ապրել

Սեյրան Օհանյանը՝ մահացած զինվորի մասին. «Կայծակնային արագությամբ աճող հիվանդություն է եղել» (Տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 16-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպումից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակում կատարված վերջին իրադարձություններին:   Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված  ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող

Պետական տրիոն չկա, ոչ պետականն էլ գերակտիվ է

Հայաստանյան երաժշտական իրականության մեջ գործող երկու դաշնամուրային տրիոներից պետական կարգավիճակ ունեցող «Շելլ»-ը 17 տարեկան է, իսկ Արամ Խաչատրյանի անունը կրող ոչ պետական անսամբլը (լուսանկարում)՝ 15: «Շելլ» պետական տրիոն վերջին անգամ Երեւանում ելույթ է ունեցել 2012թ. ամռանը, իսկ նույն տարում՝ սեպտեմբերին համերգային շրջագայության մեկնել Կանադա՝ հետեւյալ կազմով. Շուշան Հակոբյան (դաշնամուր), Լիլիթ Զաքարյան (ջութակ): Քանի որ այդ

Մալաթիայի շուկա գնացել էր 1800 դրամանոց տաբատ փորձելո՞ւ, թե՞ գողանալու

Մեղադրվողի նկատմամբ համաներում է կիրառվել, քրեական հետապնդումը դադարեցվել է, դատախազը ազատազրկում է պահանջում ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում է գտնվում «տաբատի գործը»: Այն լսվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է համաներում, նա դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել, քրեական հետապնդումը դադարեցվել է: Բողոք է բերել վարչական շրջանի դատախազությունը, որը պահանջում է

Ցինիզմի նպատակը-2

«Հաց չունեք՝ կերեք կարկանդակներ»՝ այս արտահայտությունը վերագրում են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին, որն, ի դեպ, հետագայում հեղափոխականների կողմից մահապատժի ենթարկվեց: Չնայած պատմաբանները պնդում են, որ հեղափոխականների գաղափարախոսներից մեկը` Ժան-Ժակ Ռուսոն, որը շրջանառության մեջ է դրել այդ ձեւակերպումը, իրականում դա հորինել է, եւ թագուհին զուտ ժամանակագրական առումով չէր կարող նման բան ասել, այդուհանդերձ՝ ֆրազը շատ դիպուկ

Ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4547 փորձանմուշ: Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930