Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ մահացած զինվորի մասին. «Կայծակնային արագությամբ աճող հիվանդություն է եղել» (Տեսանյութ)

Հունվար 16,2014 13:39

IMG_0040

Այսօր՝ հունվարի 16-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպումից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակում կատարված վերջին իրադարձություններին:

 

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի մասին պաշտպանության նախարարն ասաց. «Նախնական տվյալներով, արագ, կայծակնային արագությամբ աճած մենինգիտի դեպք է: Հիմա՝ դիահերձման ժամանակ եւ դատաբժշկական փորձաքննությունը վերջնական ցույց կտա: Կարճ ժամանակահատվածում զինծառայողը դիմել է եւ արագ աճող, կայծակնային արագությամբ աճող հիվանդություն է եղել, որը իհարկե կանխարգելման համար նախօրոք պետք է բացահայտվեր: Դեպքի համար ես շատ ցավում եմ եւ նաեւ կիսում եմ բոլոր դժբախտության պահերը»:

Այն հարցին, թե արդյոք ճշմարիտ են տեղեկությունները, թե հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի զորամասերից մեկում ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանին խոշտանգել են զորամասում, ձեռքերին ծխախոտով այրածի հետքեր կան, նախարարը պատասխանեց. «Այդպիսի հետքեր չկան: Քրեական գործ է հարուցված, թերեւս վերջնականորեն պետք է պարզել՝ ուժ կիրառվե՞լ է, թե՝ոչ: Վերջին տվյալներով՝ ինքն արդեն գիտակցության մեջ է, եւ ինքը ասում է, որ նման այդպիսի դեպք չի եղել: Քրեական գործը հարուցված է, եւ կաշխատեն մեր իրավապահները, գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»:

Ինչու՞ են բռնությունները շարունակվում բանակում, հարցին՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Բռնությունները, ընդհանուր առմամբ կոնֆլիկտները շարունակական կլինեն այնքան ժամանակ, որքանով որ մենք հասարակության հետ համապատասխան աշխատանք չտանենք, այնքան կլինեն, որ մեր յուրաքանչյուր ընտանիքում չլինի չարաճճի երեխա: Ոչ մի դպրոցում, ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատությունում չլինեն չարաճճի աշակերտներ, չարաճճի ուսանողներ, իրենց վարքի մեջ թերություններ ունեցողներ, բայց ես դա ասում եմ ոչ թե արդարացնելու, հենց այս տարվա՝ 2014 թվականի համար իմ պայքարն ուղղված է լինելու փողոցային, արատավոր բարքերի դեմ, ընդ որում, այդ պայքարին ես հրավիրում եմ մեր հասարակությանը, դպրոցներին, բուհերին՝ նաեւ պարտականություն, պատասխանատվություն կրելով բարձրացնելու մեր հրամանատարների պատասխանատվության աստիճանը»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031