Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ. «Քոչարյանը «բախտիկյանն է». նա քաղեց պտուղները» 

«Ռոբերտ Քոչարյանը պարտվել է Ադրբեջանին. ա՛յ սա նա միշտ պետք է հիշի»,- ասում է  Հրանտ Բագրատյանը «Եթե Քոչարյանը Աճեմօղլուի կամ Պիկետիի (Ռոբերտ Քոչարյանի նշած հեղինակներն են, որոնց գործերը Քոչարյանը հավանել է Ն. Բ.) փոխարեն ավելի լուրջ մասնագիտական գրականություն կարդա, թեեւ, գիտական հանրությունը վերը նշված հեղինակներին դասում է տնտեսագիտական հրապարակախոսների շարքը, ապա կհասկանա, որ իր շրջանի համեմատաբար

Պատանի օլիմպիականներին պատշաճ դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում (ֆոտոշարք)

Չինաստանից այսօր վերադարձած պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակությանը դիմավորել ցանկացողներն այնքան շատ էին, որ ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մայրաքաղաքի «Հանրապետության» հրապարակում հատուկ ավտոբուսներ էին հատկացրել բոլոր ցանկացողներին: «Զվարթնոց» օդանավակայանում մեր պատանի մեդալակիրներին, մասնակցներին ու մարզիչներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի պետական կառույցի ղեկավարներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, երկրպագուներն

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն սեպտեմբերին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ. Ջեյմս Ուորլիք. Regnum

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը «Թուրան»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Դա կախված է նախագահների պատրաստակամությունից և ցանկությունից», – ասել է դիվանագետը՝  նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել. Պոռոշենկո. УНИАН

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկել եւ նոր պատժամիջոցներ կիրառել, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերը: Փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը: «ԵՄ երկրները պատրաստ կլինեն նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել», – Բարոզոյին է մեջբերել  Պոռոշենկոն: Լրատվականը գրում է, որ այն

Հանրային այգին ժապավենապատել են «էլիտար» բնակիչների անդորրը չխաթարելու համա՞ր

Սունդուկյանի թատրոնի հարակից այգում, լավագույն տարածքներում, մարդկանց մուտքն արգելված է: Չորս կողմից ժապավեններով պատված տարածք ոտք դնելուն պես՝ հարեւան «էլիտար» շենքից պահակը դուրս է գալիս ու հրահանգում՝ դուրս գալ: Թե ինչո՞ւ է հանրային այգին ոչ պաշտոնապես անցել «էլիտար» բնակիչների տիրապետության տակ, հատկապես, որ շենքը երկաթե ցանկապատով լրիվ առանձնացված է այգու տարածքից, այգու պահապանները չեն կարողանում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթևեկություն վերականգնվել է

Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են

ԼՂՀ վարչապետը ընդունել է ՀՀ ԿԲ նախագահին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ: Վարչապետը ողջունել է Ա. Ջավադյանին և գոհունակություն հայտնել ԼՂՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև առկա համագործակցության մակարդակից: Նա համոզմունք է հայտնել, որ իրագործվող

ԼՂՀ վարչապետին առաջարկվել է Սարսանգի ջրամբարի ջրով Մարտակերտի հողերը ոռոգելու ծրագիր

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին: Հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազար հեկտար հողատարածք: Ա. Հարությունյանը, կարևորելով նախագծի նշանակությունը, այն պատմական է անվանել` նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին

Պետական բուհերի դասախոսների բաց նամակը՝ Հովիկ Աբրահամյանին

Սույն թվականի օգոստոսի 28-ին պետական բուհերի մի շարք երիտասարդ դասախոսների կողմից նամակ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Նամակում բարձրացվում է այն խնդիրը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, թույլատրելով հրաժարվել մասնավոր աշխատավարձից սոցիալական վճար կատարելուց և արգելելով դա անել պետական աշխատողներին, չի կարգավորում պետական և մասնավոր աշխատանքները համատեղող անձանց հարցը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է ադրբեջանցի լրագրողի դեմ բռնությունը

  «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է լրագրող և իրավապաշտպան Իլգար Նասիբովին Նախիջևանում դաժան ծեծի ենթարկելու փաստը:  «Մենք վրդովված ենք Իլգար Նասիբովի վրա բարբարոս հարձակումից և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ արդյունավետ հետաքննություն իրականացնել՝ հիմք ընդունելով Նասիբովի լրագրողական և իրավապաշտպանական գործունեությունը», – հայտնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի CJP-ի համակարգող Նինա Օգնիանովան:

ՀՅԴ-ն է «աթոռակռիվ» տալի՞ս, թե՞ ոչ իշխանական քառյակի մյուս ուժերը

Ստեփան Մարգարյանը հակադարձում է Արմեն Ռուստամյանին -Նախօրեին, ԲՀԿ-ի հետ կայացած առանձին հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, եթե դրանք ներառեն նաեւ կուսակցության պատկերացումներն ու իր տարակուսանքն արտահայտեց Քառյակի մյուս ուժերի «դեմ» դիրքորոշման առիթով, այն պարագայում, երբ նախագիծը դեռ պաշտոնական տեսք չունի: «Մյուս քաղաքական ուժերը

Ի՞նչ են տվել կրթական բարեփոխումները

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Արարատ Ղարիբյանի անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Արամ Աբրահամյան.- Դպրոցների եւ բուհերի կառուցվածքը բարդացավ. դպրոցը բաժանվեց հիմնականի եւ ավագի, իսկ բուհը՝ բակալավրիատի եւ մագիստրատուրայի: Արդյո՞ք դա բարելավեց մեր կրթության որակը: Արմանուշ Միրզոյան.– Ըստ իս` իհարկե, որակը բարելավվեց, երեխաները ավելի ճիշտ

«Ռուսաստանը նման է շատ ծանր, վարակիչ հիվանդություն ունեցող մամոնտի»

Պուտինյան Ռուսաստանի մասին այս կարծիքն ունի հասարակական գործիչ Լեւոն Բարսեղյանը Երեկ աշխարհում կատարվող իրադարձություններից ամենակարեւորը, թերեւս, Ուկրաինայում զարգացող դեպքերն էին: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնապես դիմեց ՄԱԿ-ին անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու՝ պնդելով, որ ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա: Ավելին՝ Ուկրաինան դիմեց նաեւ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ ռազմական օգնության խնդրանքով: Պատերազմի հավանականությունը կտրուկ մեծացել է: Այս թեմայով

Ինչպես ղարաբաղցիները կերակրեցին ռուս դեմոկրատներին

Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել Աշտարակի բնակիչ 77-ամյա Լեւոն Հովհաննիսյանը, իր հետ բերելով՝ ինչպես ինքն ասաց, «պատմական մի փաստաթուղթ», որը մինչ օրս ոչ մի տեղ չի հրապարկվել, որի մասին երբեւէ չի բարձրաձայնել: 23 տարի այդ թուղթը պահելուց հետո Մոսկվայի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայի կազմակերպիչների ֆակուլտետն ավարտած Լեւոն Հովհաննիսյանը որոշել է այն հրապարակել՝ համոզված

Aravot.am-ում տպագրվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է

Aravot.am-ում  այս տարվա հուլիսի 30-ին հրապարակվել էր «Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծե՞լ են ավագանու անդամին» հոդվածը: Խոսքը ավագանու անդամ Վահան Հունանյանի մասին էր: Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի  բաժնի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա.Սեդրակյանը նախապատրաստել էր նյութեր քրեական գործ հարուցելու համար: Ոստիկանության նշյալ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Ղարիբյանի պաշտոնական նամակով տեղեկացվում է, որ նյութերի նախպապատրաստման ընթացքում պարզվել է, որ բացատրություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են փոքր ՀԷԿ-երի առաջ բերած էկոլոգիական խնդիրները

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն «Փոքր ՀԷԿ-երի խնդիրները ՀՀ-ում» թեմայով: Խորհրդակցությանը մասնակցում էին փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաև խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ` Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Վերջիններս ԶԼՄ-ներով պարբերաբար բարձրաձայնում են ՀՀ տարբերի գետերի վրա տեղակայված

Հայցվորն ի սկզբանե դատարանին ներկայացրել է պատասխանողի սխալ հասցե

Փոստային ծառայություննները համագործակցում են դատարաննների եւ կողմերի հետ, եւ այդ երեւույթը սպառնում է դառնալ զանգվածային: Հերթական դատական ծանուցագրերը վերադարձվել են դատարան` «մերժված է» կամ «հասցեատերը հրաժարվում է ստանալ» նշումով Արուսյակ Գրիգորյանը բողոք էր բերել նախկին ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ.Ենոքյան) քաղաքացիական գործով: Հայցվորը` «Արսեն» Լիակատար Տնտեսական ընկերակցությունը, ընդդեմ իր ընկերության անդամ Արուսյակ Գրիգորյանի, դիմել

Կայացավ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» բարեգործական համերգը

 Օգոստոսի 29-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀԲԸՄ  հովանավորությամբ կայացավ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Համերգը վարեցին հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երգիչ Ժան Վարդանը: 70-ականների երգերի կատարումներով հանդես եկան Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը,

Ծեծի գործով. Փորձագետները չեն բացառել վայր ընկնելու արդյունքում գլխով զուգարանի «ազբոշիֆերե» պատին համահարվածելը

Արման Թադեւոսյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում էր այն բանում, որ, զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում եւ զբաղեցնելով զորամասի բուժծառայության պետի պաշտոնը, լինելով կոչումով կապիտան, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, 11.01.2014թ. ժամը 15: 00-ի սահմաններում, բուժկետի պահեստանոցում, նույն զորամասի սպաներ, մայոր Իշխան Իսկանդարի Կիրակոսյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանի եւ ժամկետային պարտադիր

Արսեն Խոջոյանը Երևանում անցնում է ստացիոնար բուժում

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում  ՀՀ  առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել եւ ՀՀ առողջապահության

Ֆեյսբուքում ամենալայքվածների թվում ԱՄՆ դեսպանատան էջն է

Կամ սառցադույլային մարտահրավերներից մինչեւ Ուկրաինայի քաղաքական իրավիճակ ՄԻ շարք երկրների հայաստանյան դեսպանություններ Ֆեյսբուքյան էջեր ունեն: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ բովանդակություն ունեն դրանք եւ որ դեսպանատան էջն է ամենաակտիվը: Ամերիկյան դեսպանատան ֆեյսբուքյան էջն ունի ունի 41393 like, այն ամենաակտիվներից է եւ թարմացվում է օրական մի քանի անգամ` ժամերով: Այս դեսպանատան ֆեյսբուքյան էջը բազմակողմանի տեղեկատվություն ստանալու

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են. երկու երկրների միջև փոխգործակցության և հարաբերությունների զարգացման համար ստեղծվել է իրավապայմանագրային լավ հիմք, առկա

«Ձեր քայլը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է». Էդուարդ Շարմազանովը՝ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց

«Սեպտեմբերի 1-ին ծաղիկներ վերցրեք, խնդիր չէ». փոխքաղաքապետը մանկավարժներին

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այսօր մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության վերջում շնորհակալություն հայտնեց հարցերի համար ու ասաց, որ ամենեւին չի համարում դրանք հնարածին: «Ես ցանկանում եմ անդրադառնալ, թե ի՞նչ է նշանակում խոսքով դպրոցի տնօրեններին, աշխատակազմին առանց տեղյակ պահելու ուղղորդել այս կամ այն որակյալ կամ քստմնելի միջոցառմանը: Այո՛, ճիշտ եք, այո՛,  դպրոցը գլխաքանակ չէ, վիրավորված եք,

Մարզային թատրոնը հյուրախաղերի կմեկնի

Ցանկացած մշակութային օջախի, այս դեպքում՝ թատրոնի համար, հյուրախաղերը կենսական նշանակություն ունեն: Հայաստանյան պետական թատրոնների մեծ մասի դեպքում այդ բաղադրիչը գրեթե իսպառ բացակայում է: Այդ «գրեթեն» վերաբերում է մայրաքաղաքային թատրոններին, որոնք կարողանում են երբեմն դուրս գալ, իսկ «իսպառը» վերաբերում է մարզայիններին, որոնք Հայաստանի անկախությունից հետո երբեք չեն մեկնել հյուրախաղերի: Բացառություն են կազմում Գյումրիի Վ. Աճեմյանի եւ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է շարքային զինծառայող

2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Nզորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասովնախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) ձերբակալվել է պարտադիր

«Այն ինչ վաճառվում է գեղեցիկ փաթեթավորմամբ, պետք չէ գնել երեխաների համար»

  Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով դպրոցներում  մատուցվող սննդի որակին և սանիտարահիգիենիկ վիճակին, նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվում այս ուղղություններով։ «Ամեն ինչ վաճառվում է գեղեցիկ փաթեթավորմամբ ՝ չիպսերը, կոնֆետները, յոգուրտները, սակայն դրանք հավելանյութերով, արոմատիզատորներով են պատրաստված, որոնք վտանգ են իրենցից ներկայացնում։ Այս է պատճառը, որ դրանք

«Ա՜յ, քուրիկ ջան, իմ հալ, քո հավես». ԿԳ փոխնախարարը՝ դպրոցի տնօրենին

Արաբկիր վարչական շրջանի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը այսօր դպրոցների տնօրենների եւ ԿԳ ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից խնդրեց անլար համացանց (wifi) : Նա ասաց, որ անհրաժեշտություն է, որ իրենց  ուսուցիչներն ու փոխտնօրենները կարողանան հասցնել աշխատանքը դպրոցում, թե չէ դժգոհում են, որ տանը պիտի  իրենց ընտանիքի հետ ժամանակ անցկացնեն

Նանկինի ու Սինգապուրի արդյունքները համեմատության ոչ մի եզր չունեն

Վաղը Հայաստանի մարզական պատվիրակությունն ամբողջ կազմով վերադառնում է Չինաստանում անցկացված 2-րդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերից: Նանկինում մեր պատանի մարզիկները նվաճած մեդալներով թե՛ որակապես եւ թե՛ քանակապես շոշափելիորեն գերազանցեցին չորս տարի առաջ Սինգապուրում առաջին անգամ անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում գրանցված արդյունքները: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպաիան կոմիտեն պատրաստվում են պատշաճ մակարդակով

«Փալաս գրքեր եք տալիս դպրոցներին, հաթաթայի լեզվով էլ խոսում». դպրոցի տնօրենը բողոքում է

Այսօր Մոսկվայի տանը քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Երեւանի դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը բուռն ելույթ ունեցավ, ներկայացրեց մի շարք դժգոհություններ: Նա ասաց, որ շատ վիրավորված է պաշտոնյաների վերաբերմունքից, հատկապես, երբ պաշտոնյաները տնօրենների ու ուսուցիչների հետ խոսում են «հաթաթայի» լեզվով. «Ով տեղից վեր է կենում, հաթաթա է տալիս:  Ցավ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031