Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատապարտյալը դիմել է դատարան

Հունվար 16,2014 13:40 Share
femida

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել զենք-զինամթերքի ապօրինի պահման համար Ռուսաստանի Դաշնության կողմից նախկինում ազատազրկված Մանուկ Հովիկյանը:

1921 թվականից սկսած, նրա պապը՝ Տեր-Հովիկյան Մանուկը իր ընտանիքով ապրել է Երեւանի Չկալով 5 հասցեում: Ինչպես թե դիմումում, թե մեր զրույցի ժամանակ շեշտում է նախկին դատապարտյալը, հայրն էլ իր ընտանիքի հետ (մոր, քրոջ) ապրել են այդ տանը երկար ժամանակ: 1984-ին Մանուկ Հովիկյանը մեկնել է Ռուսաստան, ուր դատապարտվել է: Հայրը նույնպես մեկնել է ՌԴ: Ըստ Մանուկի՝ քանի որ ինքը եղել է ձերբակալված եւ հայրն էլ դրսում էր, այդ պատճառով չեն կարողացել պաշտպանել իրենց սեփականությունը: «Հայրս վերադարձել է Հայաստան, տեսնելով, որ իր սեփականությունն անհասկանալի պայմաններում իրեն չի պատկանում, դիմել է տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն: 2007թ. վերադարձել եմ Հայաստան, նույն թվականին հայրս մահացավ, որից հետո դիմել եմ տարբեր ատյաններ՝ սեփականության իրավունքս վերականգնելու համար»,- գրել է Մ. Հովիկյանը: Խոսքը նրա ժառանգության իրավունքը վերականգնելու մասին է, որը, ըստ նրա, օրենքով սահմանված կարգով պետք է անցներ պապից հորը, հորից՝ իրեն: Դատապարտյալը Ռուսաստանում պատիժը կրելուց հետո գալիս է Հայաստան, այդպես էլ չունենալով բնակության վայր՝ կրկին մեկնում է Ռուսաստան, վերադառնում 2013-ին, դիմում տարբեր մարմիններ, այդ թվում՝ նաեւ իրավապաշտպան կազմակերպություններին՝ լուծելու իր սեփականության հարցը, քանի որ կրկին հայտնվել էր փողոցում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմելով՝ նա խնդրում է իր ժառանգության իրավունքը ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187 հոդվածի համաձայն, այն է՝ ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Միեւնույն ժամանակ նա խնդրում է բաց թողնված ժամկետը համարել հարգելի:

Քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի համաձայն, հարգելի է համարվում ժամկետը, երբ պատճառ է դարձել մի հանգամանք, որ ժառանգը չգիտեր եւ պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին եւ որ դիմել է դատարան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն, ժառանգությունն ընդունելու հետ կապված, Մ. Հովիկյանը լրացուցիչ փաստաթղթեր է ներկայացրել դատարան: Նա հանդիսանում է 3-րդ կարգի անժամկետ հաշմանդամ, չունի աշխատանք, բնակության վայր, հետեւաբար խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հույս ունեմ որ այս հոդվածը կոգնի մարդիք հասկանան, իմ մասին թողարկված հոդվածների իմաստը, և դատավորնել առթար կլինի իմ ընտանիքի նկատմանբ… Հայրս մահացավ բնակարան պահանջելով, և այտպեսել կոնդից բնակարան չստացավ, որ Պապուս ամենա փոքր տղեներ, Հայկական ադաթով, ոնցոր ժողովուրդնա ասում… տունը մնումա փոքր տղուն, բայց այտպես չի իրականում…

Պատասխանել