Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդների առջեւ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու խնդիր չի դրված

Ապրիլի 3-13-ը Թել Ավիվում կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 93-րդ եւ կանանց 27-րդ առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյան քաղաքում: Aravot.am-ը հավաքականների գլխավոր մարզիչներից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են Իսրայելում մրցահարթակ մտնելու եւ ի՞նչ խնդիրներ են դրված ծանրորդների առջեւ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը տեղեկացրեց, որ Թել Ավիվ

Սուրիկ Խաչատրյանի գործով դիմելու է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ-ի եւ գլխավոր դատախազության: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը դատարանում վիճարկում էր նշված կառույցների անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Պարոն Հարությունյանը պահանջել

«Պրակտիկայի ղեկավարը պոտենցիալ գործատու է». (Ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր՝ մարտի 27-ին, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Միջազգային Լրագրություն գիտաուսումնական կենտրոնի ուսանողները ներկայացրեցին իրենց արտադրական փորձաշրջանի հաշվետվությունը: 4-րդ կուրսի ուսանողները իրենց վեցշաբաթյա փորձաշրջանը սկսել էին փետրվարի 10-ին եւ ավարտել մարտի 21-ին: Մոտ 50 ուսանող իր առաջին քայլերը կատարեց «Առավոտի», «168 ժամի», News.am-ի, «Ազատություն» ռադիոկայանի, «Երկիր Մեդիայի», «Հանրային ռադիոյի», «Մեդիա կենտրոնի», «Մեդիա գրուպի»-ի

Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձեւին. ilur.am

Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձեւին Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունվեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւը: Բանաձեւը չի ճանաչում Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի օրինականությունը: Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու բանաձեւին: Այսպիսով, Հայաստանը վերահաստատեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելու վերաբերյալ

Գորիսի քաղաքապետը չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը

Հունիսի 8-ին Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություն է կայանալու: Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե իր թեկնածությունը պատրատվո՞ւմ է առաջադրել առաջիկա ընտրությանը: Վերջինս պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց միեւնույն ժամանակ չժխտեց իր թեկնածության առաջադրման հավանականությունը: «Քաղաքական որոշում պետք է կայացվի,  հանրապետական կուսակցությունը պետք է որոշի թեկնածության առաջադրման հարցը: Ես ցանկություն ունեմ

CNN. Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հավանականությունն ավելի մեծ է. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզության ծառայությունները Կոնգրեսին եզրակացություն են ներկայացրել, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի Արևելք ավելի մեծ հավանականություն ունի, քան իրենք նախկինում պատկերացնում էին: Հաղորդում է «Սի Էն Էն»–ը: Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ թեպետ լիովին վստահ չեն, սակայն վերջին երեք-չորս օրվա ընթացքում հայտնվել են տագնապալի նշաններ, ինչի հիման վրա եկել են նման եզրահանգման: Զեկույցում ասվում է՝ «խորը

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. (Տեսանյութ)

Այս պահին մեկնարկում է ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները քիչ-քիչ հավաքվեցին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանց շարքում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:   Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սամվել Բալասանյանը սկսե՞լ է պատժել Սպարտակ Ղուկասյանին. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցներից մեկը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե նա ստացե՞լ է արդյոք քաղաքապետարանից իր կառույցին հասցեագրված գրությունը` Գյումրու թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման պայմանագրի լուծման վերաբերյալ: Այնուհետ աշխատակիցը մանրամասնեց, որ այդ երթուղին շահած «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն կառավարության որոշումներն է խախտել, մասնավորապես մրցույթով շահած մեքենաների քանակը

Փոխվարչապետն ընդունեց Քուվեյթի համալսարանի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ- ալ Լատիֆ Ահմադ ալ-Բադրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Փոխվարչապետը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս  բարեկամ Քուվեյթի հետ  բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, եւ  այդ

«Պուտինը Հիտլերը չէ, Պուտինը Հենդերբուրգն է». Սերգեյ Մինասյան

«Ղրիմի հանրաքվեն կեղծիք է, դա կամարտահայտման միջոց չէր»,- այսօր՝ մարտի 27-ին, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած սեմինար-քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Սյատոսլավովիչ Ռոմանը: Սեմինար-քննարկման թեման էր «Ճգնաժամ Ուկրաինայում. Ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա»: Իգոր Ռոմանի խոսքերով՝ Ուկրաինայի Ռուսաստանի հետ տնտեսական նոր մակարդակի հարաբերությունները եւ

РИА Новости. Պուտինը որոշել է ազգային վճարային համակարգ ստեղծել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ում կստեղծվի ազգային վճարային համակարգ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նման համակարգ ստեղծելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ռուսական մի քանի բանկերի համար արգելափակվել էին Visa և Master Card-ի գործարքների կատարումը: Իր գաղափարը հիմնավորելու համար ՌԴ ղեկավարը, օրինակ է բերել այլ երկրների փորձը. «Այդ

Խանտի-Մանսիյսկում ինտրիգը դեռ պահպանվում է

Այսօր Յուգրայի մայրաքաղաքում կայացավ հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը: Միակ հաղթանակը տարավ Վեսելին Տոպալովը, որը պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին: Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ, Շախրիյար Մամեդյարով-Սերգեյ Կարյակին, Վիշվանաթան Անանդ-Դմիտրի Անդրեյկին պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Այսպիսով, ինտրիգը դեռ պահպանվում է եւ հաղթողի կոչման համար պայքարում մնացին միայն Անանդն ու Արոնյանը, քանի որ այլեւս միայն հայ գրոսմայստերն է աշխարհի նախկին

Գագիկ Ջհանգիրյան. «Եղվարդի ջրամբարի կառուցումը իշխանության նախընտրական ծրագրի խոստումներից է եղել»

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ներկայացրած նոր օրինագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից տարեկան բաց թողնել ոչ թե 170 մլն խորանարդ մետր ջուր, այլ՝ 240 մլն մ3՝ գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու նպատակով: Ընդ որում, առաջարկվում է դա ուժի մեջ պահել 5 տարի՝ մինչեւ 2019-ը: Խոսքը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու

РИА Новости. Տիմոշենկոն պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի ընտրություններում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտնել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այո, ես առաջադրվելու եմ Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Մարտի 29-ին համագումար տեղի կունենա, որի ժամանակ «Բատկիվշչինա» կուսակցությանը կխնդրեմ՝ առաջադրել ինձ առաջիկա նախագահի ընտրություններում», – ասել է նա մարտի 27-ին Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Տիմոշենկոն

Հովիկ Աբրահամյանը՝ թալանչիներին պահանջող Փաշինյանին. «Ձեր լեզվի տակ փուշ չկա, ինչ ուզում՝ ասում եք»

Կառավարությունը ԱԺ է բերել նոր օրինագիծ, որով ուզում է Սեւանա լճից տարեկան բաց թողնել 170 մլն խորանարդ մետր ջուր, այլ՝ 240 մլն մ3՝ գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու նպատակով: Ընդ որում, առաջարկվում է դա ուժի մեջ պահել 5 տարի՝ մինչեւ 2019-ը: Խոսքը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»

Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։ Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին

Դեսպան Հեֆերնը անցկացնում է «Կանանց մենթորինգ» միջոցառումը

Մարտի 27-ին Կանանց պատմության միամսյակը նշանավորելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը հյուրընկալեց 2013թ. Կանանց մենթորական ծրագրի մասնակիցներին: Ուսանողուհիների ու կին առաջնորդների մասնակցությամբ իրականացվող այս ծրագիրը համակարգվում է ԱՄՆ դեսպանատան, Երևանի պետական համալսարանի, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի կողմից: Ամերիկյան կանանց պատմության միամսյակը նշվում է մարտ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը

ԱՄՀ-ը 18 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային. «Ամերիկայի ձայն»

ԱՄՀ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում վերջերս իրականացված տնտեսական քաղաքականությունը զգալիորեն նվազեցրել է տնտեսական աճը, իսկ օտարերկրյա արժույթի պաշարները հասել են «վտանգավոր ցածր մակարդակների» Արժույթի միջազգային հիմնադրամը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 18 միլիարդ դոլար ծավալով վարկեր, որոնց դիմաց երկրում պետք է իրականացվեն տնտեսական խորը բարեփոխումներ: ԱՄՀ-ի համաձայն, 14-ից 18 միլիարդ դոլար ծավալով վարկերը

«Վարչապետի բախտը բերեց, եթե մասնակցեր կոնֆերանսին, ակտիվիստները նախարարի օրն էին գցելու» . (Տեսանյութ)

«Աննա Շահնազարյանը ճիշտ է վարվել, երբ դո’ւ նախարար, ստորագրում ես,  ասում ես մաքուր է գետի ջուրը, աղտոտված չէ, հանքարդյունաբերությունը չի աղտոտել, նա էլ իրավունք ուներ տար էդ բաժակով ջուրն ու ասել` խմե’ք, եթե մաքուր ջուր է, լավ արեց: Ստորագրել ես` դե խմի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասացին բնապահպաններ Գրետա Գաբրիելյանն ու Սիլվա Ադամյանը` անդրադառնալով օրերս «Մարիոթ»

Շիրակի ոստիկանապետը` Վարդան Ղուկասյանի ու նրա ստեղծած երկրորդ քաղաքապետարանի մասին. (Տեսանյութ)

Իր պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում արվեստագետներին, բուժաշխատողներին, ուսանողներին հանդիպելուց հետո այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը հանդիպեց  Գյումրու քաղաքապետարանի անձնակազմի, ավագանու անդամների ու համատիրությունների նախագահների հետ: Ոստիկանապետի հետ քննարկվեցին տարբեր հարցեր` ոստիկանին վստահել-չվստահելու խնդիրը,  տրանսպորտի վատ աշխատանքը, այդ թվում նաև Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու թույլ տված խախտումները, գյումրեցիների սոցիալապես վատ

«Աղմուկ բարձրացնողները ոչ միշտ են ազնիվ, արդար, անգամ իրենք իրենց խղճի առաջ»

Հարցազրույց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հետ –   Վերջին շրջանում դատարանների նկատմամբ նկատվեց միանգամից երկու գործարարի քննադատություն: Խոսքը ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի և «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի մասին է: Վերջիններս, ինչպես գիտենք, Հայաստանի դատարաններում ունեցան դատական գործեր և պարտվեցին: Երկու դեպքում էլ գործարարներն իրենց

ԵՄ-ն գնահատել է Հայաստանի արձանագրած փոփոխությունները. «Ազատություն»

Հինգշաբթի լույս է տեսել Եվրոպական միության հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որ գնահատում է 2013-ին Հայաստանի արձանագրած փոփոխությունները և առաջարկում քաղաքական բարեփոխումների ուղիներ: Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել: Ճիշտ է` ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին բանակցությունները ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման` Մաքսային

Սուրիկ Խաչատրյանի գործով դատական նիստում ներկայացվել են պետռեգիստրի տվյալներ

Աջափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն էր: Այն հետաձգվեց` կողմերին հնարավորություն տալու ծանոթանալ նիստի ընթացքում ներկայացված լրացուցիչ փաստերին: Հիշեցնենք, որ նախկին մարզպետը իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար հայց է ներկայացրել դատարան` Սամվել Հարությունյանից պահանջելով 1,5 միլիոն դրամ փոխհատուցում: Հիշեցնենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը

«Հայաստանում միայն երկու բան չի համապատասխանում համաշխարհային գներին՝ թոշակը և թատրոնի տոմսերի գները». Ռուբեն Բաբայան

1961 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի միջազգային օր: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ արվեստներից ամենահինը լինելով հանդերձ՝ թատրոնը նաև ամենաժամանակակիցն է, «որովհետև յուրաքանչյուր ներկայացում ստեղծվում է հենց այս պահին և ավարտվելուց անմիջապես հետո էլ մահանում է, երկրորդ օրն արդեն ուրիշ ներկայացում է: Որքանով այդ

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում: Այնուհետև ՀՀ վարչապետը և «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը խոստացավ նամակը ուղարկել նաեւ Նյու Յորք (Տեսանյութ)

Այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնել էր բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Երիտասարդները քննադատում էին անտարբեր միջազգային հանրությանը: «Քեսաբը մենք ենք, մենք՝ Քեսաբինը»,- վանկարկում էին ներկաները: «Ինչպես հարյուր տարի առաջ, բոլոր քաղաքակիրթ երկիրները, պետությունները շարունակում են նայել, բայց չցանկանալ տեսնել՝ ինչ է կատարվում Սիրիայի հանրապետության տարածքում, հայկական Քեսաբ քաղաքում եւ

Հրդեհ` Իսակովի պողոտայում

Մարտի 27-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` «Ոսկե համբույր» ռոստորանային համալիրի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել` 17.13-ին: Ամբողջությամբ այրվել են փայտե տնակ (մոտ 10 քմ) և ծիրանենի: ԱԻՆ

Հարկային մարմինն է վարում պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանը

Կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը, կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: Վերը նշված 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031