Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի բախտը բերեց, եթե մասնակցեր կոնֆերանսին, ակտիվիստները նախարարի օրն էին գցելու» . (Տեսանյութ)

Մարտ 27,2014 18:47

«Աննա Շահնազարյանը ճիշտ է վարվել, երբ դո’ւ նախարար, ստորագրում ես,  ասում ես մաքուր է գետի ջուրը, աղտոտված չէ, հանքարդյունաբերությունը չի աղտոտել, նա էլ իրավունք ուներ տար էդ բաժակով ջուրն ու ասել` խմե’ք, եթե մաքուր ջուր է, լավ արեց: Ստորագրել ես` դե խմի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասացին բնապահպաններ Գրետա Գաբրիելյանն ու Սիլվա Ադամյանը` անդրադառնալով օրերս «Մարիոթ» հյուրանոցում կայացած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ եւ մարտահրավերներ» կոնֆերանսի միջադեպին: Հիշեցնենք, որ «Փրկենք Թեղուտը» նախաձեռնության ակտիվիստներից Աննա Շահնազարյանը աղտոտված գետի ջրով մի բաժակ է տվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ասել` խմեք: Նախարարն էլ շատ զայրացել էր եւ ակտիվիստներից մեկին ասել` «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռդ»:
Մեզ հետ զրույցում բնապահպանները վստահեցրին, որ իրենք պրոֆեսիոնալ հարց են ուղղել, իսկ նախարարը անձնական վիրավորանք է հնչեցրել. «Իրեն պետք է դատի տալ»:

Մեր այն դիտարկմանը, որ կոնֆերանսին նախատեսված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, որը սակայն այդպես էլ չմասնակցեց, բնապահպաններն ասացին. «Բախտը բերեց, որ չի մասնակցել, որովհետեւ այնքան հարցեր էինք տալու, որոնց պատասխաններն ինքը չունի: Վարչապետի օգնականը ելույթ ունեցավ, ասում էր` վարչապետն ասում է` այս խնդիրն այսպես պիտի լուծենք, այն խնդիրն այնպես պիտի լուծենք, երբ մենք ընդհատեցինք եւ ասացինք` ինչո՞ւ վարչապետը մեր նամակին չի պատասխանում, մեկ էլ մեզ մոտեցան, առաջարկեցին հանդիպում նրա հետ: Դա  թատրոն էր միջազգային մասնագետների մոտ: Վարչապետի բախտը բերեց, որ չեկավ, որովհետեւ ակտիվիստները նույն ձեւ էին վարվելու նրա հետ, ինչպես որ նախարարի հետ վարվեցին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31