Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի գործով դատական նիստում ներկայացվել են պետռեգիստրի տվյալներ

Մարտ 27,2014 18:10

Աջափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն էր: Այն հետաձգվեց` կողմերին հնարավորություն տալու ծանոթանալ նիստի ընթացքում ներկայացված լրացուցիչ փաստերին:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետը իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար հայց է ներկայացրել դատարան` Սամվել Հարությունյանից պահանջելով 1,5 միլիոն դրամ փոխհատուցում:

Հիշեցնենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը վիրավորանք եւ զրպարտություն է համարում  Գորիսի նախկին քաղաքապետի այն հրապարակումը, թե Սուրիկ Խաչատրյանը  կրակել իր սիրուհու` Արեւիկ Միրզոյանի վրա , սպանել չծնված երեխային:

Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը այս անգամ էլ միջնորդեց գործով  տուժող Արևիկ Միրզոյանին ներգրավել որպես երրորդ անձ, ինչը մերժվեց՝ պատճառաբանելով, որ միջնորդությունը հիմնավորված չէ և ենթակա է մերժման:

Պարոն Զիլֆուղարյանը նաեւ միջնորդեց որպես  վկաներ հրավիրել Սուրիկ Խաչատրյանի մասին պատասխանողի ներկայացված տեղեկությունների հետ առնչվող Արագած Ղևոնդյանին, Սուրեն Բաղդասարյանին, Վլադիմիր Վարդանյանին, Անուշավան Առուշանյանին, Համլետ Զաքարյանին եւ չհամաձայնեց դատարանի` Արեւիկ Միրզոյանին գործով վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժելու որոշման հետ, ասաց. «Ամենաճիշտը այն կլինի, որ Արեւիկը գա ու ասի` ինչ է եղել»:

Սամվել Հարությունյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ներկայացրեց  իրենց ներկայացրած փաստերի մասին այլ հրապարակումներ եւս, մասնավորապես «Շրջան» թերթում հրապարակված մի հոդված, «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը կրակել է իր սիրուհու վրա չերգելու համար» վերնագրով նյութը և այդ դեպքի մասին «Հայոց աշխարհ» թերթում հրապարակված եւս մեկ  նյութ:

Շուշանյանի նշած հրապարակումներին ի պատասխան` պարոն Զիլֆուղարյանը դատարանին ներկայացրեց պետռեգիստրից վերցրած տվյալներ, թե քանի Սուրեն Խաչատրյան անուն, ազգանունով մարդ կա Հայաստանում` նշելով, թե դեռ պետք է ապացուցվի, որ Սուրեն Խաչատրյանի մասին է խոսքը. «Թերթում գրված է Սուրեն Խաչատրյան, ես պետռեգիստրից ցուցակ եմ ներկայացրել, թե Հայաստանում քանի Սուրեն Խաչատրյաններ կա»:  Նա նաեւ պնդեց  իրենց պահանջը` նշված տեղեկությունները Սուրիկ Խաչատրյանի մասին  համարել զրպարտություն:

Հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հայաստանում մի 30 հոգի Սերժ Սարգսյան կա, մի այդքան էլ` Սաշիկ Սարգսյան, բայց հո բոլորը ՍԱՇԻԿ չեն,…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31