Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը խոստացավ նամակը ուղարկել նաեւ Նյու Յորք (Տեսանյութ)

Մարտ 27,2014 17:45

Այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնել էր բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Երիտասարդները քննադատում էին անտարբեր միջազգային հանրությանը:
«Քեսաբը մենք ենք, մենք՝ Քեսաբինը»,- վանկարկում էին ներկաները:

«Ինչպես հարյուր տարի առաջ, բոլոր քաղաքակիրթ երկիրները, պետությունները շարունակում են նայել, բայց չցանկանալ տեսնել՝ ինչ է կատարվում Սիրիայի հանրապետության տարածքում, հայկական Քեսաբ քաղաքում եւ նրա շուրջ եղող հայկական գյուղերում»,- հայտարարեց հալեպահայ մի երիտասարդ:

Բողոքի ակցիային միացել էին Հայ օգնության միությունը, Հայ երիտասարդական միությունը, Հնչակյան կուսակցության երիտասարդական միավորումը:
«Նիկոլ Աղբալյան» միության նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ մինչեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից չգան, իրենց գրավոր նամակը չտանեն, թեկուզեւ անձրեւին, շարունակելու են մնալ:

Սակայն ՄԱԿ-ի գրասենյակից ներկայացուցիչը շուտ եկավ: Նա խոսեց բողոքողներից Հակոբ Հակոբյանի հետ, ով տվեց իր ձեռքի նամակը եւ պնդեց, որ իրենք պահանջում են, որ ՄԱԿ-ը քննադատի Թուրքիայի կողմից հայահալած քաղաքականությունը եւ դա անի հրապարակային:

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը խոստացավ, որ նամակը կփոխանցի ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, այլ նաեւ Նյու Յորք:
Մանրամասները տեսանյութում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31