Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել կաշառք բաժանելու վերաբերյալ

«Օրինաց երկիր» կուսակցության շտաբն այսօր՝ օրվա ընթացքում, տարբեր ընտրատեղամասերին կից կաշառք բաժանելու մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը: Ընտրակաշառքի վերջին թարմ ահազանգը ստացել են Նոր Նորք վարչական շրջանից: ՕԵԿ-ի կողմնակիցները հայտնել էին, որ զանգվածաբար ընտրակաշառք են բաժանում: «Ընտրություններին մնացել է մեկ ժամ, այս ընթացքում մենք էլ

Միջադեպ եւ վիճաբանություն 11/7 ընտրատեղամասում

Նոր Արեշում գտնվող 11/7 ընտրատեղամասում լրագրող Գոհար Վեզիրյանի եւ հանձնաժողովականների միջեւ միջադեպ է գրանցվել: Ընտրողներից մեկը քվեախցիկում քվեարկելուց հետո հանձնաժողովականներից պահանջեց երկրորդ քվեաթերթիկը՝ պնդելով, որ սխալ նշան է դրել: «Պտիչկայի փոխարեն իքս եմ դրել»,- պարզաբանեց ընտրողը: Քվեախցից ընտրողը դուրս եկավ քվեաթերթիկը ճմռթած ու լրագրողի բարձրացրած աղմուկից հետո կրկին վերադարձավ քվեախուց՝ այլեւս չհամառելով ու չպահանջելով նոր

«Մոնղոլը» վերցրեց քվեաթերթիկը եւ փախավ (Տեսանյութ)

ՀՀԿ ավագանու թեկնածուն` վստահված ա՞նձ

Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է՝ ՀՀԿ-ն սեփական ընտրախախտումները բարդում է ԲՀԿ-ի վրա

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր ներկայության պահին եկավ 3/19 ընտրատեղամաս: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ի տեսախցիկներն են փչացել եւ եկել են փոխելու: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ահազանգ են ստացել, համաձայն որի՝ անհայտ անձինք փորձել են քվեարկել՝ գրանցված լինելով այլ հասցեում, նաեւ դրա համար է ինքը եկել. «Հնարավոր է եղել այդ ապօրինի քվեարկությունը կանխել»:

ՀԱԿ արձանագրած խախտումները՝ ժամը 19:00-ի դրությամբ

1/8 տեղամասում անհայտացել է կնիքը 1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների

ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ծեծկռտուք՝ 07/15 ընտրատեղամասում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի  ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ: Հանձնաժողովի նախագահի խոսքով` Ջիվան Պողոսյանը մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս եւ չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Սամվել Զախարյանը նշեց նաեւ, որ թեեւ ավագանու թեկնածուն իրավունք ուներ

Ոստիկանը փրկեց «Առավոտի» լրագրողին «ռազբորկա» անողներից (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Այսօր ուղեւորներին սպասարկելու փոխարեն՝  6/01 եւ 6/02 ընտրատեղամասերի մոտ թիվ 52  եւ 74 երթուղայինները ընտրողների էին բերում: Aravot.am-ը լուսանկարեց կայանած երթուղայինները: Նրանցից մեկում մի խումբ երիտասարդներ էին, որոնք, տեսնելով, որ նկարում եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե՝ ինչու եմ նկարում: Երբ բացատրեցինք, որ ընտրատեղամասի մոտ են երթուղայինները, նրանք հորդորեցին չնկարել: Վրա հասան խոշոր կազմվածք ունեցող մի

Ցուցակները բռնացրինք, ասում է՝ բանաստեղծություններ են (Տեսանյութ)

3 կանայք խոչընդոտեցին մեր աշխատանքը եւ փորձեցին քաշքշել 6/23 ընտրատեղամասի մոտ Aravot.am-ի տեսախցիկը արձանագրեց ցուցակներով կանանց, որոնք թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված տեղամասի մոտ հախ ու հաշիվ էին անում: Կանանցից մեկն արագ մոտեցավ ու փակեց մեր օբյեկտիվը, իսկ նրանցից երկուսը արագ ցուցակները փորձեցին պահել թղթապանակի մեջ, մեկը ոլորեց ու մտցրեց թեւի տակ, ինչը նույնպես

«Ես ընտրության եմ եկել, ոչ թե հարցազրույցի»

Թիվ 4/22 ընտրատեղամասը տեղակայված է Արաբկիր համայնքի մանկապարտեզներից մեկում, որի տնօրենը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կինն է՝ Լուսինե Դարբինյանը: Այս ընտրատեղամասից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա մի խումբ տղաներ էին հավաքված եւ նրանց «խաթրին» որեւէ մեկը չէր կպչում եւ չէին ասում, որ նրանք խախտում են «Ընտրական օրենսգիրքը»: Այն պահին, երբ մոտենում էինք այս ընտրատեղամասին,

«Առաքելության» համար «մութ» է, թե ով է ՀՀԿ-ի հետ համագործակցող իրենց «վստահված անձը»

Aravot.am-ը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանին խնդրել էր մեկնաբանել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի այն հայտարարությունը, ըստ որի, Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասի «Առաքելության» վստահված անձ Վահագնը համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Մանուկ Սուքիասյանն էլ  պատասխանել էր, թե կուսակցության պատասխանատուները մեկնել են նշյալ տարածք՝ մանրամասներին ծանոթանալու: Քիչ առաջ Սուքիասյանն Aravot.am-ին

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրության մասնակցել է 366 982 հոգի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց մինչեւ ժամը 17:00 -ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի հետ կապված տվյալներ, ըստ որի` պատկերը հետեւյալն է. Աջափնյակ վարչական շրջան- 43 533 Ավան վարչական շրջան- 19 522 Արաբկիր վարչական շրջան- 41 184 Դավիթաշեն վարչական շրջան- 14 183 Էրեբունի վարչական շրջան- 38 219 Կենտրոն վարչական շրջան- 36 444 Մալաթիա-Սեբաստիա

Iditord.am կայքն ամենաշատ բողոքները ստացել է Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի համայնքներից

Iditord.am կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը, «Մեդիա կենտրոնում» խոսելով կայքին ուղարկված ընտրախախտումների հաղորդումների մասին, նշեց, որ դրանց թիվը ժամը 17:00-ի դրությամբ հասել է 300-ի սահմանին: Համեմատելով ավագանու ընտրությունը անցած նախագահական ընտրության հետ՝ Ս. Մարտիրոսյանը նկատեց, որ հիմա ընտրողներն ավելի ակտիվ են ու տեղեկացված: «Ստացված հաղորդագրությունների 90 տոկոսը վստահելի է, այսինքն՝ հայտնի է ուղարկողը, կան լուսանկարներ եւ

1lur.am-ի «լրագրողը» քվեատուփն էր բացում-փակում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/21 ընտրատեղամասում 1lur.am-ի թղթակից ներկայացող Հասմիկ Վարոսյանը նստած էր քվեատուփի մոտ և կատարում էր քվեատուփը բացել-փակելու գործառույթը:«Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցին` իրեն ո՞վ է թույլ տվել մոտենալ քվեատուփին և բացել-փակել այն, նա պատասխանեց, որ իրեն չեն արգելել, ինքը օգնում է հանձնաժողովի անդամներին:

Մի բնակարանում 9 անձ են հաշվառված՝ տարբեր ազգանուններով

Հ. Քոչարի 18 շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 4/28 ընտրատեղամասում փակցված ցուցակներում, որտեղ զետեղված են քաղաքացիների անուն-ազգանուն-հասցեները, մի քանի ուշագրավ տվյալների հանդիպեցինք: Քոչարի 18 շենքի թիվ 93 բնակարանի վրա ինն անձ էր գրանցված. ուշագրավ է, որ այդ բնակարանում գրանցված ընդամենը երկու անձի ազգանունն էր համընկնում, մնացած անձինք տարբեր ազգանուններով էին՝ Արշակյան, Բաբայան, Խոջայան, Մուրադյան, Սահակյան,

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կրկին հիշեցնում է

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Թեև «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների

Ռոման Աբրամովիչը Մոուրինիոյին սպասում է իր սեփական նավում

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պլանավորել է եկող շաբաթ հանդիպել Ժոզե Մոուրինիոյի հետ: Ըստ «Սանդի Փիփլ» հանդեսի,  նրանց զրույցը լինելու է պորտուգալացի մասնագետի` «Ստենֆորդ Բրիջ» վերադառնալու շուրջ: Հանդիպումը կայանալու է Միջերկրական ծովում` ռուս միլիարդատիրոջ սեփական «Էքլիպս» նավում, որի արժեքը 300 միլիոն ֆունտ ստերլինգ է: Մոուրինիոն Աբրամովիչի ցուցակում նշված է առաջինը այն բանից հետո, երբ Յուրգեն

6600 տեղական եւ 12 միջազգային դիտորդ է աշխատում

ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը խոսելով Երեւանի ավագանու ընտրություններում  դիտորդական առաքելության իրականացման մասին՝ հայտնեց, որ այս ընտրություններում 26 տեղական  հասարակական կազմակերպություն է դիտորդական առաքելություն իրականացնում, շուրջ 6600 դիտորդով եւ 1 միջազգային կազմակերպություն` իր 12  դիտորդներով: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Ոստիկան. «Ստեղ ոնց որ կռիվ ա հասունանում, գնացեք էն կողմը կռվեք»

Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում տեղակայված 8/08 եւ 8/09 ընտրական տեղամասերում, որոնք տեղակայված են 179 հիմնական դպրոցում, լարված իրավիճակը դեռեւս շարունակվում է: Քիչ առաջ ընտրատեղամասի մոտ մի քանի թաղային հեղինակություններ փորձում էին խոչընդոտել Lragir.am եւ Aravot.am կայքերի լրագրողների աշխատանքը: Այն պահին, երբ լրագրողները զրուցում էին տեղամասերում գտնվող վստահված անձանց հետ տեղամասի մուտքի մոտ, փորձելով հասկանալ, թե ինչ

Կուսակցություններն իրավունք ունեն հավասար տարածել քարոզչական պաստառներ եւ այլ նյութեր

Թե ինչպես է ընթացել նախընտրական քարոզչությունը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` այս մասին ԿԸՀ-ում տեղեկացրեց ԿԸՀ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Ըստ նրա` նախընտրական քարոզչությունն անցկացվում է օրենքով սահմանված կարգով, ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքը իրականացրել են իրենց քարոզչությունը ԶԼՄ-ների միջոցով, ընտրողների հետ հանդիպումների միջոցով, քարոզչական նյութերի տարածմամբ, պաստառներով եւ այլն: Գալստյանի փոխանցմամբ` բոլոր կուսակցություններն ունեն հավասար

Ավելի ուշ կտեղեկացնեն՝ ՀՀԿ-ի հետ համագործակցե՞լ է, թե՞ ոչ

Aravot.am-ը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանին խնդրեց մեկնաբանել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի այն հայտարարությունը, ըստ որի, Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասի «Առաքելության» վստահված անձ Վահագնը համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Մանուկ Սուքիասյանը պատասխանեց, որ այս պահին կուսակցության պատասխանատուները մեկնել են նշյալ տարածք՝ մանրամասներին ծանոթանալու եւ իրենք մեկնաբանություն կանեն ավելի

Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում

hra.am. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որը «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ` քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների համեմատ: Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ և՛ ընտրատեղամասերից դուրս, և՛

Հարուցվեց երկրորդ քրեական գործը

Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարականով ընտրությունների հետ կապված հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 153 հոդվածի հատկանիշներով: Ըստ Aravot.am-ի՝ թիվ 11/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի՝ Զոհրաբ Հովհաննիսյանի կողմից Ղազար Մկրտչյանի  մոտ հայտնաբերվել է  երկու ծրար՝ 1-ական անգամ քվեարկված:  Հանձնաժողովի նախագահի կողմից կանխվել էր եւ քրեական գործի հարուցումից հետո կպարզվի, թե ինչպես է երկու ծրարի մեջ

Բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա է եղել Հովիկ Աբրահամյանը

Մեր թղթակիցը ՀՀԿ գրասենյակից տեղեկացնում է, որ այս պահին այնտեղ հանգիստ է, եւ առանձնապես աժիոտաժ չի նկատվում: Այնտեղ են նախընտրական կենտրոնական շտաբի անդամները, մի քանի պատգամավոր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ գրասենյակը լքեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, ուրբաթ օրը ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ավագանու ընտրությունների հետ կապված տեղի է

«Գոլդ»`99 SN 999 պետհամարանիշի ավտոմեքենայով վերահսկում են ընտրողներին

4/06 տեղամասի մուտքի դիմաց ժամերով կայանել է իշխանական կուսակցության սպասարկու, թաղի «ավտարիտետ» տղաների 99 SN «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Լուսանկարներն Aravot.am-ին է ուղարկել տեղամասի բնակիչներից մեկը, որը պնդում է, որ թաղի «խարոշիները» այդպիսով փորձում են վերահսկել նրանց, ում հետ պայմանավորվածություն ունեն` իրենց նշած թեկնածուին ընտրելու համար: Այսինքն` ներկա-բացակա են անում: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ

ԿԸՀ անդամ Արտակ Մելիքսեթյանը բացատրեց Երեւանի ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ավագանու անդամի, թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները, իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները: Օրենքի համաձայն` ավագանու անդամ կարող են լինել նրանք, որոնց 21 տարին լրացել է: Ավագանու անդամը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում գրանցվելուց հետո: Թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Ավագանու անդամները, եթե պաշտոններ

ԲՀԿ-ի թեկնածուն առավոտյան ժամը 7:30-ից անհանգստացրել է հանձնաժողովի նախագահին

«ԲՀԿ-ի ավագանու թեկնածու, ցուցակի 18-րդ համար Գրիգոր Գրիգորյանը առավոտյան ժամը 7:30-ից մեզ արդեն անհանգստացնում է անիմաստ տեղը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի բողոք ներկայացրեց 6/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը: Նրա խոսքերով՝ «Տեղամասից դուրս չէր գալիս անիմաստ տեղը: Ես ոստիկանի միջոցով կարողացա դուրս հրավիրել: Ուզում էր տեսնել, թե քվեարկությունը ոնց է ընթանում, շատ նորմալ էր տեղամասում»:

4/19 ընտրատեղամասի մուտքը «հսկել» են թաղային հեղինակությունները

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության  շրջիկ դիտորդ Նաիրա Առաքելյանը «Մեդիա» կենտրոնում խոսելով ավագանու ընտրության ընթացքի եւ անցկացման պայմանների մասին, նշեց, որ համեմատած նախորդ ընտրությունների հետ, շատ բան չի փոխվել: Բանախոսի խոսքով՝ թաղային հեղինակությունների առկայությունը տարբեր տեղամասերի մուտքի մոտ դեռեւս զգալի է եղել: «4/19 ընտրատեղամասում թաղային հեղինակությունները այնպես էին մուտքի մոտ կանգնել, որ ես՝ որպես դիտորդ, 

«Բարեւ Երեւանի» ստացած ահազանգերն ընտրախախտումների վերաբերյալ. ժամը 16.00-ի դրությամբ

12:10, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Գայանե Հովհաննիսյանի հաղորդած տվյալների համաձայն՝ 1/8 ընտրատեղամասում տեղամասային կնիքը բացակայել է: 2. 12:15, Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Արմեն Բաբաջանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ 100 քվեաթերթիկ պակասում է: 3. 12:25, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Հայկանուշ Խաչատրյանի հավաստմամբ՝ 3/06 ընտրատեղամաս են ներխուժել

Թեեւ ՊՆ-ն հերքում է, բայց ապացույցներ ունենք

YERKIR.AM. ՊՆ-ն հերքել էր այն տեղեկությունը, թե նախարարության պետհամարանիշներով մեքենայից ընտրակաշառք են բաժանել: Սակայն 3/17 ընտրատեղամասի մոտ ՀՅԴ-ի ներկայացուցիչն է արձանագրել է կաշառք բաժանելու դեպքը եւ yerkir.am-ին տրամադրել լուսանկարներ:              

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930