Թիվ 4/22 ընտրատեղամասը տեղակայված է Արաբկիր համայնքի մանկապարտեզներից մեկում, որի տնօրենը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կինն է՝ Լուսինե Դարբինյանը: Այս ընտրատեղամասից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա մի խումբ տղաներ էին հավաքված եւ նրանց «խաթրին» որեւէ մեկը չէր կպչում եւ չէին ասում, որ նրանք խախտում են «Ընտրական օրենսգիրքը»:
Այն պահին, երբ մոտենում էինք այս ընտրատեղամասին, հանդիպեցինք մի մայր ու աղջկա, որոնք անձնագրերը ձեռքին մոլորված մանկապարտեզի տեղն էին փնտրում, անցորդներից հարցուփորձ անում:
Արդեն ընտրատեղամասում, երբ աղջկան հանձնաժողովականներից մեկը հարց տվեց, աղջիկն իրար խառնվեց եւ ասաց, որ այդ հասցեում ինքը նոր է գրանցվել, երբ այս հանգամանքը կասկած առաջացրեց դիտորդներից մեկի մոտ, եւ լրացուցիչ հարց ուղղեց աղջկան, նա ասաց՝ «Ես ընտրության եմ եկել, ոչ թե հարցազրույցի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































