Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել կաշառք բաժանելու վերաբերյալ

Մայիս 05,2013 19:51

«Օրինաց երկիր» կուսակցության շտաբն այսօր՝ օրվա ընթացքում, տարբեր ընտրատեղամասերին կից կաշառք բաժանելու մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը: Ընտրակաշառքի վերջին թարմ ահազանգը ստացել են Նոր Նորք վարչական շրջանից: ՕԵԿ-ի կողմնակիցները հայտնել էին, որ զանգվածաբար ընտրակաշառք են բաժանում:

«Ընտրություններին մնացել է մեկ ժամ, այս ընթացքում մենք էլ ենք փորձում վերահսկել եւ հարկ եղած դեպքում կահազանգենք»,- ասաց պարոն Հարությունյանը:

Առավոտյան ժամերին ՕԵԿ-ի շտաբը ահազանգ է ստացել նաեւ ընտրատեղամասերում կուտակումների վերաբերյալ: Ըստ շտաբի պետի. «Բայց երեւի թե դա կարելի է հասկանալ, քանի որ առավոտվա կողմ ընտրողների ակտիվությունը մեծ է լինում»:

ՕԵԿ-ի վստահված անձինք կրկնակի քվեարկությունների, ուռճացված ընտրացուցակների եւ այլ խախտումների մասին ահազանգեր չեն ստացել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանուշ Խառատյան says:

    Քանի որ ՕԵԿ-ը հայտարարում է, որ առնվազն “ընտրակաշառքների” մասին “բազմաթիվ” ահազանգեր է ստացել, հավանաբար ՕԵԿ-ի ղեկավարը կամ կհայտարարի, որ “դրանք սխալ ահազանգեր” էին, և արդյունքում կընդունի ՕԵԿ-ի “զբաղեցրած տեղը”` մեր հասարակությունում, այն է` ընտրությունների արդյունքերով ստացած տոկոսները, ինչը նրան պետք է հուշի հասկանալու կոալիցիայում մաս կազմելու իրավունքի օրինականության հանդեպ հասարակության փաստացի վերաբերմունքը, կամ պետք է վերջապես հայտարարի, որ ընտրակեղծիքը “ազգային անվտանգության” հարց է և ՕԵԿ կուսակցության ղեկավարը չի կարող լինել ազգային անվտանգության կառույցի ղեկավար, քանի որ իրականում վտանգված է ազգային անվտանգության հիմնաքարային, սահմանադրական դրույթը` “Հայաստանի հանրապետությունը ժողովրդի իշխանության երկիր չէ”: Հավանական է թվում, որ ՕԵկ-ը կընդունի “ահազանգերը սխալ էին”, և կշարունակի ղեկավարել “ազգային անվտանգության” կառույցը` հայտարարելով, որ մեր բնակչությունը վատ է տեղակացված ՕԵԿ-ի իրական հայրենանվեր աշխատանքին և կուսակցությունը պետք է աշխատել այդ ուղղությամբ: Դե ինչ, նա այդ հնարավորությունն ունի թե գործադիր, թե օրենսդիր իշխանությունում: Միայն թե չսկսի “լացել”, որ իշխանության վարչական ռեսուրսն աշխատել է հասարակության կողմից սիրված, հարգված և ընդունելի ՕԵԿ-ի դեմ: Իսկ գուցե ժմանակն է, որ մեկ-երկու ՕԵԿ-ակականների անդամությամբ “հարստացնի” ՀՀԿ-ն, վիրահատի և հասրակության օրգանիզմից հեռացնի այդ արդեն չգործող կույր աղքիը? Դրանով գոնե մի դրական բան կբերի այս անիմաստ քաղաքական խոհանոց` կդադարեցնի “կոալիցիոն իշխանության ‘ զավեշտը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031