
Կարդացեք նաև
Aravot.am-ը այցելեց 18 շենքի թիվ 93 բնակարան: Դուռը բացեց մի տղամարդ: Թվարկելով այդ բնակարանի վրա գրանցված ինն անձանց ազգանունները՝ խնդրեցինք ասել, թե ՝ որ մեկն է բնակարանի տերը, դուռը բացած տղամարդը ներկայացավ, որ ինքը Սալմոսյանն է: Մեր հարցին, թե ձեր բնակարանում քանի՞ մարդ է գրանցված, քաղաքացի Սալմոսյանն ասաց, որ այդ գրանցված մարդիկ Հայաստանում չեն, Ռուսաստանում են: Պարզվեց՝ Արշակյանն էլ քաղաքացի Սալմոսյանի կինն է, Բաբայաններն, ըստ Սալմոսյանի, Հայաստանում չեն, Մոսկվա են գնացել, բայց Խոջայանին չէր ճանաչում, Մուրադյանն, ըստ Սալմոսյանի, նույնպես բացակայում էր Հայաստանից, իսկ Սահակյանին այս բնակարանի տերն ընդհանրապես չէր ճանաչում: Սալմոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սնխչյան ազգանունով եղբայր էլ ունի, որը գրանցված է իր բնակարանի վրա, սակայն հանրապետությունում չէ, բայց նրա եղբոր ազգանունը ընտրացուցակներում չկար:
Սունդուկյան 21 շենքի 22 բնակարանի վրա ութ անձ էր գրանցված, որոնցից երկուսի ազգանունը Առաքելյան, երկուսինը՝ Ղարագյոզյան էր: Մնացած անձինք տարբեր ազգանուններով էին՝ Մանուկյան, Միրզոյան, Մխիթարյան:
Aravot.am-ը տեղեկություն ստացավ նաեւ, որ ընտրություններից առաջ Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում փաստացի գրանցվել են մայրաքաղաքի այլ համայնքների՝ Դավիթաշենի, Էրեբունու, Շենգավիթի բնակիչներ, քանի որ, նախորդ ընտրություններից դատելով, Արաբկիրում ՀՀԿ-ի դիրքերն այնքան էլ ամուր չեն:
Թիվ 4/28 ընտրատեղամասում «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձ Կարեն Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընտրատեղամասում ժամը չորսի դրությամբ փաստացի գրանցումով մոտ 20 ընտրող է մասնակցել ընտրության, որոնց անձնագրերում ապրիլի 14-20-ի գրանցում է եղել: Չորս-հինգ քաղաքացի էլ ընտրության է եկել 9-րդ ձեւում ծննդյան տարեթվի սխալ նշումով:
Մեզ հետ զրույցում թիվ 4/28 հանձնաժողովի նախագահ Սամվել Մանուկյանն ասաց, որ այդպիսի դեպքերը «տպագրական սխալներ են» եւ այդ բոլորի վերաբերյալ էլ արձանագրություն են կազմել՝ արգելելով քվեարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ























































