Թե ինչպես է ընթացել նախընտրական քարոզչությունը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` այս մասին ԿԸՀ-ում տեղեկացրեց ԿԸՀ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Ըստ նրա` նախընտրական քարոզչությունն անցկացվում է օրենքով սահմանված կարգով, ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքը իրականացրել են իրենց քարոզչությունը ԶԼՄ-ների միջոցով, ընտրողների հետ հանդիպումների միջոցով, քարոզչական նյութերի տարածմամբ, պաստառներով եւ այլն: Գալստյանի փոխանցմամբ` բոլոր կուսակցություններն ունեն հավասար իրավունքներ, հանրային հեռուստաընկերությամբ եւ ռադիոյով հանդես գալու առումով:
ՀՌԱՀ-ի իրականացրած մշտադիտարկման արդյունքները ներկայացվելու են ԿԸՀ:
Կուսակցություններն իրավունք ունեն հավասար տարածել քարոզչական պաստառներ եւ այլ նյութեր:
Կարդացեք նաև
Գալստյանի փոխանցմամբ` ԿԸՀ-ն 216 քարոզչական վահանակի մասին տեղեկատվություն էր ստացել, կուսակցություններին տրվել էր անվճար դահլիճներում միջոցառում անցկացնելու հնարավորություն եւ այլն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































