Լրահոս
Օրվա լրահոսը

4/19 ընտրատեղամասի մուտքը «հսկել» են թաղային հեղինակությունները

Մայիս 05,2013 17:05 Share

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության  շրջիկ դիտորդ Նաիրա Առաքելյանը «Մեդիա» կենտրոնում խոսելով ավագանու ընտրության ընթացքի եւ անցկացման պայմանների մասին, նշեց, որ համեմատած նախորդ ընտրությունների հետ, շատ բան չի փոխվել: Բանախոսի խոսքով՝ թաղային հեղինակությունների առկայությունը տարբեր տեղամասերի մուտքի մոտ դեռեւս զգալի է եղել: «4/19 ընտրատեղամասում թաղային հեղինակությունները այնպես էին մուտքի մոտ կանգնել, որ ես՝ որպես դիտորդ,  հազիվ կարողացա մտնել ընտրատեղամաս»,- ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ ներկայացուցիչը՝ նշելով, որ 4/25 ընտրատեղամասում կահավորումը սխալ էր արված եւ ընտրատեղամասի պատուհանի դրսի կողմից երեւում էր քվեախցիկի ներսը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031