Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի ուշ կտեղեկացնեն՝ ՀՀԿ-ի հետ համագործակցե՞լ է, թե՞ ոչ

Մայիս 05,2013 17:30 Share

Aravot.am-ը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանին խնդրեց մեկնաբանել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի այն հայտարարությունը, ըստ որի, Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասի «Առաքելության» վստահված անձ Վահագնը համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Մանուկ Սուքիասյանը պատասխանեց, որ այս պահին կուսակցության պատասխանատուները մեկնել են նշյալ տարածք՝ մանրամասներին ծանոթանալու եւ իրենք մեկնաբանություն կանեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասում վիճաբանություն էր ծագել «Առաքելություն» կուսակցության վստահված անձ Վահագնի եւ ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի ու Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջեւ: Հարությունյանը կրկնակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, ինչը վստահված անձինք համարել էին սադրանք: Մինչդեռ կատարվածը հաստատել էին ՀՅԴ-ական, ԲՀԿ-ական հանձնաժողովականները: Նաեւ տեղեկացրել էինք, որ «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչիչը պնդում է, թե «Առաքելության» վստահված անձը համագործակցում է ՀՀԿ-ի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031