ԿԸՀ անդամ Արտակ Մելիքսեթյանը բացատրեց Երեւանի ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ավագանու անդամի, թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները, իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները:
Օրենքի համաձայն` ավագանու անդամ կարող են լինել նրանք, որոնց 21 տարին լրացել է:
Ավագանու անդամը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում գրանցվելուց հետո:
Թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:
Կարդացեք նաև
Ավագանու անդամները, եթե պաշտոններ են զբաղեցնում, պարտավոր են թեկնածու գրանցվելուց հետո մինչեւ քարոզչության ավարտը դադարեցնել իրենց պաշտոնավարությունը:
Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարով, այն հաստատվում է ԿԸՀ-ի նիստի ժամանակ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































