Լրահոս
Օրվա լրահոսը

Iditord.am կայքն ամենաշատ բողոքները ստացել է Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի համայնքներից

Մայիս 05,2013 18:16 Share

Iditord.am կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը, «Մեդիա կենտրոնում» խոսելով կայքին ուղարկված ընտրախախտումների հաղորդումների մասին, նշեց, որ դրանց թիվը ժամը 17:00-ի դրությամբ հասել է 300-ի սահմանին:

Համեմատելով ավագանու ընտրությունը անցած նախագահական ընտրության հետ՝ Ս. Մարտիրոսյանը նկատեց, որ հիմա ընտրողներն ավելի ակտիվ են ու տեղեկացված:

«Ստացված հաղորդագրությունների 90 տոկոսը վստահելի է, այսինքն՝ հայտնի է ուղարկողը, կան լուսանկարներ եւ տեսանյութեր»,- նշեց ընտրախախտումների արձանագրմամբ զբաղվող կայքի համակարգողը՝ ուշադրության արժանի համարելով այն փաստը, որ հատկապես այսօր՝ ընտրության օրը, կտրուկ աճել է ընտրակաշառք բաժանելու մասին ստացված հաղորդումների թիվը:

Ս.Մարտիրոսյանի խոսքով, ընտրախախտումների մասին ամենաշատ բողոքներ են ստացվել Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի համայնքներից:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031