Մեր թղթակիցը ՀՀԿ գրասենյակից տեղեկացնում է, որ այս պահին այնտեղ հանգիստ է, եւ առանձնապես աժիոտաժ չի նկատվում: Այնտեղ են նախընտրական կենտրոնական շտաբի անդամները, մի քանի պատգամավոր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ գրասենյակը լքեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, ուրբաթ օրը ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ավագանու ընտրությունների հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են թաղապետերը, շտաբների պատասխանատուները: Բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա է եղել Հովիկ Աբրահամյանը:


















































