Օրվա լրահոսը

Մեննի Պակյաոն չի լսում բժիշկների խորհուրդը

Ֆիլիպինցի անվանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մեենի Պակյաոն, որին բժիշկները խորհուրդ են տալիս ավարտել մարզական կարիերան՝ Պարկինսոնի հիվանդության նախանշանների պատճառով, չի պատրաստվում հետեւել նրանց հորդորներին: «Մի անհանգստացեք: Ես հարյուր տոկոսով առողջ եմ եւ հիմա ընտանիքիս հետ հանգստանում եմ Իսրայելում: Ֆիլիպիններ կվերադառնամ հունվարի 14-ին եւ փետրվարից կսկսեմ մարզվել դահլիճում: Նպատակադրվել եմ մեկ մենամարտ անցկացնել ապրիլին,

Փակ է Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:

Հոգեւորական. «Հավատացյալների մեծամասնությունը գիտակցումով է մոտենում Ճրագալույցի տոնին»

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին կատարեց Հիսուս Քրիստոսի ծննդյան նախատոնակը` Ճրագալույցը, որով նշանավորվում է Քրիստոսի հրաշափառ ավետիսի նախօրեն: Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում

Վրաց պատրիարքարան. Իլյա Երկրորդին վերագրվող արտահայտությունները կեղծ են

Վրացական ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա Երկրորդին վերագրվող հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին, ըստ Panorama.am-ի՝ տեղեկացրել է Վրաց պատրիարքարանը: Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար, Զուգդիդիի և Ցաիշիի մետրոպոլիտ տեր Գերասիմը (Շարաժենիձե) հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Գրավը չմուծած նախագահի երկու թեկնածուներ դիմելու են ՍԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը (լուսանկարում), որն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, սակայն դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել ընտրագրավի մուծման անդորրագիրը, ՇԱՆԹԻՆ փոխանցեց. «Ես սահմանված ժամկետներում դիմելու եմ վարչական և Սահմանադրական դատարաններ, քանի որ 35 000 000 ՀՀ դրամ արժողությամբ իմ սեփական շարժական և անշարժ գույքը՝ Խ. Հարությունյանի եղբոր միջնորդությամբ և դատարանի

«Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը նշանվել է (Տեսանյութ)

«Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը հայտարարել է իր վաղեմի ընկերուհի Մելոդի Հոբսոնի հետ նշանադրության մասին: Նա DreamWorks Animation ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: Զույգը միասին է 2006 թվականից: 43-ամյա Հոբսոնն առաջին անգամ է ամուսնանում: իսկ  68-ամյա Լուկասի համար սա արդեն երկրորդ ամուսնությունն է: Սրանից առաջ նա 14 տարի ամուսնացած էր Մարկի Լուի Գրիֆինի հետ, որն «Օսկար» էր ստացել «Աստղային պատերազմները»

Տարոն Աբրահամյանն առաջիկայում պատրաստ կլինի վճարել ընտրագրավը

Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, արևելյան մարտարվեստի պրոֆեսոր Տարոն Աբրահամյանը, որն առաջադրվել է նախագահի թեկնածու, սակայն դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել 8 միլիոն ընտրագրավի մուծման անդորրագիրը, ՇԱՆԹԻՆ հայտնեց, որ գումարը չմուծելու պատճառն այն է, որ ոչ թե ընտրական գումարի, այլ հետագա ընտրական ծախսերը հոգալու խնդիր կար: Իսկ քանի որ նաև այդ հարցն

Հայերը նշում են Սուրբ Ծնունդը (ֆոտոշարք)

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Հայ ֆուտբոլիստը կխաղա «Բարսելոնայում»

«Еркрамас» հայկական կայքը գրում է, թե ամենամոտ ժամանակներս Ավստրիական «Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի հարձակվող, արգենտինահայ Խոակին Բոգոսյանը կսկսի հանդես գալ Էկվադորի առաջնության 14-ակի չեմպիոն, Գուայակիլի «Բարսելոնա» թիմում: 25-ամյա ֆուտբոլիստն Ավստրիա տեղափոխվել է Արգենտինայի «Նյուելս Օլդ Բոյս» ակումբից:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Գյումրու ամենագեղեցիկ տոնածառը «Գոհար» երգչախմբի սեփականատիրոջն է

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը թեև հաճախակի է քննադատում Վարդան Ղուկասյանին` քաղաքապետարանի բյուջեն դատարկելու ու պարտքերի մեջ թաղելու համար, այդուհանդերձ նա շարունակում է պահպանել նախորդի հիմնած մի քանի գեղեցիկ ավանդույթները: Տարեվերջյան ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը ավագանու որոշմամբ 50 000-ական դրամով պարգևատրեց այն բնակարանատերերին ու օբյեկտատերերին, ովքեր ծախսեր էին կատարել Գյումրու բնակելի թաղերում, փողոցներում տոնական մթնոլորտ

Լեդի Դիանայի անհայտ լուսանկարը կվաճառվի աճուրդում (Տեսանյութ)

Երիտասարդ իշխանուհի Դիանայի՝ մամուլին մինչ այժմ անհայտ լուսանկարը ԱՄՆ-ում վաճառվելու է աճուրդով: Բրիտանական ԶԼՄ-ները ժամանակին չէին հանդգնել հրապարակել այն՝ թերեւս համարելով չափազանց համարձակ: Սեւ-սպիտակ լուսանկարի վրա ժպտացող Դիանան պառկած է անհայտ երիտասարդ տղամարդու ծնկներին, որը գիրք է կարդում: Դեպքի վայրը նման է լեռնադահուկային առողջարանի: Լուսանկարի դարձերեսին տարեթիվն է՝ 1981 թվականի փետրվարի 26: Այսինքն՝ երկու օր անց այն

Հայտարարվել է ցունամիի տագնապ

ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի հարավ-արեւմտյան ափին այսօր 7.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրաշարժից հետո իշխանությունները ցունամիի տագնապ են հայտարարել: «Ազատություն» ռադիոկայան

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:

ՆԱՏՕ-ի զորքերը ժամանում են Թուրքիա

Ամերիկյան զորքերը սկսել են տեղակայվել Թուրքիայում` գործարկելու Patriot զենիթա-հրթիռային համալիրները: ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Նիդերլանդները թուրք-սիրիական սահմանին երկուական Patriot համալիրներ են տեղադրում` սիրիական կողմից հավանական վտանգից պաշտպանվելու համար: Հաղորդվում է, որ հրթիռային համալիրները պատրաստ կլինեն ռազմական գործողություններին հունվարի վերջին: Առաջիկա օրերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ինջիրլիկ բազա կժամանեն 400 ամերիկացի զինվորներ եւ սպաներ: Ընդհանուր առմամբ` Թուրքիա կժամանեն

82-ամյա տղամարդը հետիոտնի համար նախատեսված վայրում հանկարծամահ է եղել

Այսօր` հունվարի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել քաղաքացիների կողմից, որ Հարավ-արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցում` հետիոտնային անցման վրա (Առյուծ արքա և Տաշիր պիցցայի մոտ), մահացած տղամարդ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Երևան քաղաքի ՃՈ և

Եթե չեք ուզում խայթվել, ուշադիր եղեք. 2013-ին օձը զգոնություն է պահանջում

 «Նենգ անձնավորություն» կոչվող այս կենդանակերպը չինական հորոսկոպի երկրորդ  կարմիկ նշանն է` վիշապից հետո: Օձն ասոցացվում է վերելքների և վայէջքների հետ: Եթե այս կենդանակերպը լեզու ունենար, այսպես կարտահայտվեր. «Վերջին անգամ, երբ ես վերածվեցի ջրի տարերքի, գիտնականներ Ուաթսոնը և Քրիքը հայտնաբերեցին ԴՆԹ–ի կառուցվածքը: Հենց այդ ժամանակաշրջանում վերջացավ կորեական պատերազմը: 1941թ–ին, երբ ես փայտե օձ էի, ԱՄՆ-ում սկսվեց

«Հրաշքը դու ես ու էս պահ». 23-ամյա Աննան սպասում է իր Ձմեռ պապին` հատկապես, որ նա արդեն ճիշտ հասցեն գիտի

«Ես միշտ հավատացել եմ ամանորյա հրաշքներին, ժամացույցի սլաքի հետ միասին իմ սիրտն էլ է զարկել: Ամեն Ամանոր դիտել եմ  «Բաղնիքդ անուշ» ֆիլմը եւ երազել պատահականությունների մասին: 2013-ը ինչ-որ չափով երազանքս իրականացրեց»: 23-ամյա Աննան 2012 թվականի ամբողջ դեկտեմբերի 31-ը անցկացրեց սիրելիին զանգելով կամ նրա զանգին սպասելով, սակայն ամեն ինչ ապարդյուն էր. Արմանի հեռախոսն անջատված էր:  «Ամանորյա

Սիրիայի օդուժը Դամասկոսում ռմբակոծել է ապստամբների դիրքերը

Կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ Ընդդիմության ակտիվիստների համաձայն, Սիրիայի կառավարական օդուժի ռազմական օդանավերն ուրբաթ օրը ռմբակոծել են մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող թիրախները: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է նաև, որ կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ:

Գիտակցության չգալով մահացել է

Հունվարի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Անուշ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և գիտակցության չգալով՝ մահացել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Վիճաբանել և դանակով հարվածել է

Հունվարի 4-ին, ժամը 21.15-ին, 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իր ծանոթ Գագիկն իրենց տանը, ոգելից խմիչք օգտագործելիս, վիճաբանել է իր հետ և սեղանին դրված խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել և ձախ ուսի մասում պատճառել կտրած-ծակած վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի անձը

Տաքսին շրջվել է

Հունվարի 3-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

8 միլիոն դրամին սպասող նախագահի թեկնածուն կխոսի 48 ժամից

Նախագահի թեկնածու, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ չունի ընտրական 8 միլիոն դրամ գրավը, բայց դեռ հույս ունի, որ օրենքով սահմանված 48 ժամվա ընթացքում կհասցնի ԿԸՀ ներկայացնել գրավի վճարման անդորրագիրը: Aravot.am-ի հարցին, որտեղի՞ց է այս կարճ ժամկետում ձեռք բերելու 8 միլիոն դրամը, տիկին Մկրտչյանը պատասխանեց. «Հենց գտնեմ, անպայման կասեմ, եթե , իհարկե,

Թոշակառուի ննջասենյակից կատարված գողությունը բացահայտվեց

Հունվարի 4-ին, ժամը 13.30-ին, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մի բնակիչ՝ թոշակառու, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը իր տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր, 28.000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 2.000 ՌԴ ռուբլի` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ գողությունը կատարել է նույն

«Հրանտ Բագրատյանը չէ, թող Նիկոլ Փաշինյանը լինի, ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ ներդրվի ու անցնի»

Aravot.am-ը դաշնակցական պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց, թե որպես Հրանտ Բագրատյանի վարչապետությանն ականատես եղած մտավորական, ինչպե՞ ս է վերաբերում նրա նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին: «Ինձ թվում է առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. եթե ՀԱԿ-ից չառաջադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ, ոնց որ ասում են, ռեզերվայինը մնում էր Հրանտ Բագրատյանը: Իսկ նա, իմ կարծիքով, իր ընտրազանգվածով, իր գործողություններով չի կարող

ԱՄՆ իշխանություններն արդարացրին Google-ին (Տեսանյութ)

Google ընկերությունը խուսափեց ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանքներից: Ինչպես հաղորդում է Դաշնային առեւտրային հանձնաժողովը, ինտերնետ հսկայի նկատմամբ իրականացված համապարփակ հետաքննությամբ՝ պարզելու անազնիվ մրցակցային պայքարի մեթոդներ օգտագործելու վերաբերյալ կասկածները՝ չի հայտնաբերվել երկրի օրենքների որեւէ խախտում: Հետաքննության պահանջը, որը տեւեց երկու տարի, ներկայացրել էին Google-ի մրցակիցները: euronews.com  

Փամփուշտներ՝ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտից

Հունվարի 4-ին, ժամը 20.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել

Համարյա՝ «Բաղնիքդ անուշ»

Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից և չի վերադարձել: Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի

Ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին

Հունվարի 3-ի գիշերը, ժամը 02.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 2-ի ժամը15.30-ից մինչև հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իր տնից գողացել են բջջային հեռախոս և 230.000 դրամ:  Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Իվան Մելքոնյանը, որը հունվարի

Մահացու վրաերթ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում

Հունվարի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Գոհար Դումիկյանին, որը տեղում մահացել է:  Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ո՞վ է տարվա գյումրեցի ամենաակտիվ պատգամավորը

Այս հարցը Aravot.am-ը ուղղեց ՀՀԿ Շիրակի մարզային  կառույցի  ղեկավար Սահակ Մինասյանին` նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե իր կարծիքով Գյումրիից ընտրված պատգամավորներից  ո՞ր մեկն է ամենից շատ աչքի ընկել քաղաքի հիմնախնդիրները  Ազգային ժողովում բարձրաձայնելով  ու դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելով: «Ես հարցին մի քիչ ավելի կփորձեմ ոչ ուղիղ պատասխանել.  ձեր թույլտվությամբ. պատգամավորի ակտիվ լինելը կախված  է

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031