Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի զորքերը ժամանում են Թուրքիա

Հունվար 05,2013 19:04

Ամերիկյան զորքերը սկսել են տեղակայվել Թուրքիայում` գործարկելու Patriot զենիթա-հրթիռային համալիրները:

ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Նիդերլանդները թուրք-սիրիական սահմանին երկուական Patriot համալիրներ են տեղադրում` սիրիական կողմից հավանական վտանգից պաշտպանվելու համար: Հաղորդվում է, որ հրթիռային համալիրները պատրաստ կլինեն ռազմական գործողություններին հունվարի վերջին:

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ինջիրլիկ բազա կժամանեն 400 ամերիկացի զինվորներ եւ սպաներ: Ընդհանուր առմամբ` Թուրքիա կժամանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների 1000 զինծառայողներ:

Թուրքիան իր սահմանին Patriot համակարգեր տեղադրելու խնդրանքով  ՆԱՏՕ-ին էր դիմել նոյեմբերին: Դրան նախորդել էր սիրիական կողմից մի քանի ռմբակոծություն:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031