Օրվա լրահոսը
«Դեմ առ դեմ». Տիգրան Քոչարյան եւ Սուրեն Սուրենյանց
Հուլիսի 31-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 26-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը եւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Քննարկման թեման` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատավճիռը ներքաղաքական զարգացումների համատեքստում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս
Դավիթ Շահնազարյան. «Արդյո՞ք սա արժանապատիվ պարտություն էր»
«ՀԱԿ-ն ինքը պետք է գնահատական տա եւ ՀԱԿ-ից տարբեր գնահատականներ արդեն հնչել են: Քաղաքականության մեջ կան եւ կլինեն պարտություններ, որոնք շատ հաղթանակներից ավելի արժանապատիվ են: Կցանկանայի հռետորական հարց հնչեցնել՝ արդյո՞ք սա արժանապատիվ պարտություն էր, եթե պարտություն էր… Գուցե ՀԱԿ-ից հեռացողները դեռ ժամանակին հստակ գիտակցում էի՞ն, որ այդ քաղաքականության արդյունքում զրկվելու են նույնիսկ արժանապատիվ պարտության հնարավորությունից…
«Հին Էրիվանն» էլ չի վաճառվում
«Հին Էրիվան» ռեստորանի պատշգամբից այլեւս կախված չէ «վաճառվում է» ցուցանակը, որով ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մտադիր էր վաճառել ռեստորանը, պարտքերի դիմաց «Յունիբանկին» հանձնելու փոխարեն: Այսօր Հայաստան վերադարձած սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է, այլեւ չվաճառեն «Հին Էրիվանը» : «Ամեն ինչ անում ենք, որ չվաճառենք: Ես եմ պնդում, որ բանկում կատարեն ճիշտ
Երեք հենակետ՝ մայրաքաղաքում
Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը: Ծառայությունն իրականացվելու է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց երեք նորակառույց հենակետերի բացմանը: Կուրղինյան, Համբարձումյան, Ռայնիսի փողոցներում տեղակայված հենակետերը գործելու են ոստիկանության Մալաթիայի,Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի
Սոցապ բաժնի նախկին պետը դատապարտվեց ազատազրկման
Մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը այսօր 7 տարվա ազատազրկման դատապարտեց Սոցիալական ապահովության Դավթաշենի տարածքային բաժնի նախկին պետ Սարգիս Հակոբյանին: Նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Այս գործով մնացած 8 ամբաստանյալների` կաշառքի միջնորդի, համատիրության 2 աշխատակիցների եւ կեղծ փաստաթղթեր ներկայացրած 5 օդաչուների համար դատարանը ավելի մեղմ պատիժներ
Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակի» մերժվեց. «Զինվոր» ՀԿ-ի ղեկավարն այն բողոքարկելու է
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հուլիսի 30-ին, մերժել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հայցն` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա խոսքով` Մարգարիտա Խաչատրյանը հայց էր ներկայացրել թերթի դեմ, որ իր դեմ քրեական գործ չհարուցվեր, քանի
Բնակիչներն ահազանգում են, որ Աբովյանի քաղաքապետը «ախրաննիկներ» է ուղարկում ու Ծառուկյանով իրենց վախեցնում
Այսօր Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի կենտրոնում ծառաջարդ է իրականացվում: Ընդ որում, կանաչապատ տարածքները բետոնապատողը հենց Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ըստ մեզ ահազանգած բնակիչների, Աբովյանի Հանրապետության 22 հասցեի մոտակայքում հատվում են 20-30 տարվա ծառեր եւ այգու, խաղահրապարակի փոխարեն խանութ, սպասարկման օբյեկտ են ուզում կառուցել, տարածքն էլ բետոնապատել: Բնակիչները դիմել
Կաթողիկոսի կոչից հետո չե՞ն ներգաղթի ՀՀ
Հալեպի հայկական համայանքը բավականին մեծ է. այս պահին, ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի տվյալների, ապրում է մոտ 40-50 հազար հայ, որոնց մեծ մասը Մեծն Կիլիկո Տան կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձից հետո որոշեցին մնալ ու չներգաղթել Հայաստան: «Սիրիայում մենք ունենք կրթամշակութային կենտրոններ, եկեղեցիներ, որոնց պետք է տեր կանգնել: Բացի այդ` եթե հայերը մնան ու շարունակեն իրենց կենսունակությունը, պահպանեն
Կապանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել նախագահին ու վարչապետին
Կապանում կրկին աղմուկ է հասունանում քաղաքին սնուցող ջրահավաք ավազանի մերձակա տարածքում կատարվող գործողությունների հետ կապված: Նախորդ թողարկումներում տեղեկացրել էինք, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն, որն ունի երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա, Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերեւակում կոչվող գործունեության իրականացման վայրում հետագա հետախուզական աշխատանքների կատարման համար սկսել է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ: Վերակառուցում է ճանապարհ` հետագայում տեխնիկայի աշխատեցման համար, որի
Կրիմինալն էլի ակտիվացավ. արխիվային հրապարակում
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ասելով, իշխանությունն ու կրիմինալը սերտաճել են 1998-ից ի վեր: Այսօր շատերի համար է ակնհայտ, որ 1998թ.-ից ի վեր Հայաստանում հատկապես «աղմկահարույց» որակված հանցագործությունները հաճախակի բնույթ են ստացել: Դրանց հիմնական բնորոշիչն այն է, որ կատարված հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում, իսկ մեղավորները ստանում են կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ: Ինչո՞վ
Հակոբ Հակոբյանը փոշմանել է. նա կրկին կառաջադրվի ժողովրդի խնդրանքով
Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում, Էջմիածնի քաղաքապետի աթոռի համար կրկին կպայքարեն գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Թեւե Հակոբյանն ավելի վաղ News.am-ին ասել էր, որ ոչ միայն չի առաջադրվի Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի դեմ, այլեւ կպաշտպանի նրան, բայց այսօր, Aravot.am-ի հետ զրույցում նա չբացառեց առաջադրվելու
Հայց՝ Aravot.am-ի հրապարակման համար
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Հրազդանի նստավայր) դատավոր Արիստակես Սիսակյանի նախագահությամբ շարունակվում է Գագիկ Աթասյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցրած վնասի հատուցման պահանջով հայցով նախնական դատական քննությունը «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանի դեմ: Հայցվորը պահանջում է 3 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաեւ վիճարկում է Aravot.am կայքէջի հունվարի 12-ի «Հայդ պարկ» խորագրի տակ զետեղված «Բացահայտում.
Կոտրելով ավանդական թանգարանի կարծրատիպը. տարօրինակ և զավեշտալի թանգարաններ աշխարհում
Թանգարանային կարծրատիպը շատերն են ցանկանում կոտրել, այն, որ մեկ վայրում մշտապես ակնկալում ես տեսնել արվեստի և մշակութային ժառանգության առարկաներ, դարեդար փոխանցված և պահպանված հնէաբանություններ: Սակայն 21-րդ դարի թանգարաններում կարելի է գտնել ոչ միայն վերոհիշյալ պատմամշակութային նմուշները, այլև նորարարական մոտեցումներ, լուծումներ, արդիական գաղափարների արտացոլումներ և նույնիսկ, ինչու չէ, արտասովոր երևույթներ: Եվ ավանդական թանգարանների թվին պարբերաբար սկսում
Սիրո զարգացման 7 փուլերը
Սերը միանգամից չի ընկնում մեր գլխին: Զարգանում է աստիճանաբար՝ երկարատեւ եւ կարճատեւ փուլերով: Այն դարձնում է մեզ ավելի զգուշավոր՝ ստիպելով մեզ հրաժարվել նախկին էգոիզմից: Սիրո հասունացումն անցնում է 7 փուլ, որոնց կարող եք ծանոթանալ ներքեւում. 1.«Շոկոլադե սիրո» կամ «սիրո քիմիայի», փուլ տեւում է մոտավորապես 18 ամիս. Երբ տղամարդը կամ կինը հանդիպում եւ սիրահարվում են միմյանց,
Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության,
Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Երևան քաղաքում շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում. Արցախի պողոտա – Գ.Նժդեհի փողոց, Գայի պողոտա – Քոչարյան փողոց, Կոմիտասի պողոտա – Փափազյան
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման և ջրամատակարարման վերականգնման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 10.00- 24.00-ը կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ գյուղի 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 16, 17, 18 փողոցների, Մերձավան գյուղի և Իսակով պողոտայի միջնամասում գտնվող` Հակակարկտային կայանի, Ավազի
Իշխանությունները փորձում են հասարակությանը հասարակության ձեռքով հարվածել
DIY ակումբի սեփականատեր Ծոմակի՝ Հայաստանը լքելու վերաբերյալ տարբեր խոսակցություններ են շրջանառվում: Ըստ ոչ հավաստի տեղեկությունների, նա հիմա Շվեդիայում է: Թե ինչու նա հեռացավ Հայաստանից, մեզ հետ զրույցում ակտիվիստ Ծովինար Նազարյանն ասաց, որ անձնական պատճառներով չի ցանկանում Ծոմակի մասին որեւէ մեկնաբանություն անել: «DIY ակումբ ես էլ եմ բազմաթիվ անգամ մտել, ու ոչ մի անգամ չեն հարցրել
Փաստաբանը ՍԴ է դիմելու ի պաշտպանություն վարորդների
Փաստաբան Կարեն Մեժլումյանն առաջիկա օրերին դիմելու է Սահմանադրական դատարան: Ըստ նրա՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը: Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այս հոդվածն անընդունելի է համարում: «305-րդ հոդվածը սոցիալական լարվածություն է ստեղծում, քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը: Եռապատիկը չես կարող
Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող մարզի ղեկավարը բանակում չի ծառայել
Զինապարտության մասին օրենքով՝ զինվորական ծառայություն չանցած զինապարտները ՀՀ-ում չեն կարող նշանակվել պետական պաշտոնի: Չնայած այդ օրենքն ընդունվել է 1998 թվականին, սակայն կառավարությունը դեռ չի հաստատել այն պաշտոնների ցանկը, որոնք չեն կարող զբաղեցնել բանակում չծառայած անձինք: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով ավելի քան 13 տարի ղեկավարում է սահմանամերձ մարզը, խորհրդային բանակում չի ծառայել: Ա. Ղուլարյանի պաշտոնական
Ի°նչ են ծանրութեթև անում բնապահպանության նախարարությունում
Aravot.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Խոսրովի արգելոցում կառուցված ապօրինի շինարարության ապամոնտաժման պահանջով երեկ բնապահպան-ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիայի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր հրավիրվել է քննարկում՝ բնապահպան ակտիվիստների և նշված խնդիրը քննող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քիչ առաջ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քննարկման մանրամասներին: Հարցին՝ արդյոք արդյունավե°տ էր քննարկումը, Եղիա Ներսիսյանը պատասխանեց՝ «Ոչ
Հանրային միջավայրից օգտվելու դեպքում լրատվամիջոցի համար կարո՞ղ է առաջանալ հեղինակային իրավունքի խնդիր
«Եթե լրատվամիջոցն օգտագործում է որևէ հայտնի մարդու լուսանկարը, պետք է հաշվի առնի այդ մարդու վարքագիծը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին ասաց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների համար նորաձև է դարձել ֆեյսբուքում գրառված կարգավիճակներ կամ մեկնաբանություններ հրապարակելը: «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ «Ֆեյսբուք»-ում գրված կարգավիճակը նույնն է, ինչ փողոցում
Դատապարտյալն ասում է՝ տղայիս վաճառել են
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սեյրան Ղահրիյանը 2000թ-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար:12 տարի է, ինչ նա ազատազրկման վայրում է, մինչ այդ նա գտնվել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Դատապարտյալը տարիներ շարունակ բողոքում է արդարադատական մարմիններին, որպեսզի իրեն թույլ տան հանդիպել միակ զավակի հետ, որն իր հանցագործության կատարման ժամանակ 3
Ապօրինի գիշերային ակումբ՝ Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մի շարք «գործարարների»: Այսպես, պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետ է գործել Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Իսկ մյուս դեպքում ապօրինի գործարարությամբ զբաղվելու համար որպես հարմար
Ռուսաստանում զրպարտությունը դարձյալ քրեորեն պատժելի արարք է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 30-ին ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով, մասնավորապես, զրպարտությունը կրկին համարվում է քրեորեն պատժելի արարք: Այս մասին հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեռևս քննարկման փուլում այս փոփոխությունն արժանացել էր մի շարք լրագրողական միավորումների ներկայացուցիչների բացասական արձագանքին: Ընդդիմախոսների համոզմամբ, զրպարտությունը կրկին քրեորեն պատժելի արարքների
Դաժան մարտերը Հալեպում շարունակվում են
Կառավարական զորքերի եւ ապստամբական ուժերի միջեւ չդադարող մարտերի ֆոնին Հալեպի բնակչությունը շարունակում է լքել քաղաքը: ՄԱԿ-ի տվյալներով` միայն վերջին երկու օրերին քաղաքը լքել է 200 հազար մարդ, ինչը կազմում է Հալեպի բնակչության շուրջ 10 տոկոսը: ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել Հալեպ հումանիտար բեռների առաքման համար: Չնայած
Գյումրիում կայացավ բնակբաշխման վերջին վիճակահանությունը
ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 հատ 2-սենյականոց և 6 հատ 3–սենյականոց բնակարնների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում: Դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն
Քթի վիրահատության են գնում Անջելինա Ջոլիի նկարը ձեռքներին
Հոլիվուդյան դերասանուհու քթի ձեւն ամենապահանջվածն է քթի վիրահատություն անել ցանկացող հայ աղջիկների համար: Անկախ նրանից, իրենց դիմագծերին կսազի, թե ոչ Ջոլիի քթի նման քիթը, բայց մեր աղջիկները պլաստիկ վիրաբույժին ստիպում են հենց այդպիսի քիթ ստանալ: Այսօր, «Ելակետ» մամուլի ակումբում, պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանն ասաց, որ բարձր ռուսական քթի պահանջարկն էլ է մեծ. «Մենք ասում ենք,
ՀՅԴ-ն ու «ժառանգությունը» դեռ չգիտեն ում առաջադրել
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ինչպե՞ս է «Ժառանգությունը» մասնակցելու եւ ո՞ր համայնքներում է առաջադրելու` պատասխանեց. «Վերջնական որոշում առայժմ չունենք: Այդ հարցը քննարկումների փուլում է գտնվում»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը նույնպես ասաց, որ իրենք էլ դեռ այդ հարցը քննարկում են. «Ընթացքի մեջ է:
ՀՅԴ ներկայացուցիչ. «Մեր թեկնածուի առավելությունը՝ մեր ընկերն է »
«Մենք ընտրապայքարի ենք գնում մինչեւ վերջ, ավելի տրամադրված ու վճռական ենք մասնակցելու»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ-ն այսօր հրապարակել է Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուի՝ Հովսեփ Սիմոնյանի անունը: Թե գյումրեցիները ինչ տրամադրվածություն ունեն ՀՅԴ թեկնածուի նկատմամբ, Դաշնակցությունը ուսումնասիրություններ կամ հարցումներ չի անցկացրել. «Ձայների քանակը որոշում


















































