Լրահոս
Օրվա լրահոսը

Հայց՝ Aravot.am-ի հրապարակման համար

Հուլիս 30,2012 18:31

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Հրազդանի նստավայր) դատավոր Արիստակես Սիսակյանի նախագահությամբ շարունակվում է Գագիկ Աթասյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցրած վնասի հատուցման պահանջով հայցով նախնական դատական քննությունը «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանի դեմ:

Հայցվորը պահանջում է 3 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաեւ վիճարկում է Aravot.am կայքէջի հունվարի 12-ի «Հայդ պարկ» խորագրի տակ զետեղված «Բացահայտում. Տարվա քաղաքացու իրական դեմքը» հրապարակումը:

Հեղինակը պատասխանողն է, իսկ կայքէջը այս գործով ներգրավված չէ, հետեւաբար, նախնական դատական նիստերն անցնում են առանց լրատվամիջոցի մասնակցության:

Այսօրվա նիստը հետաձգվել է՝ նիստի ձայնագրառման հետ կապված: Այն նշանակվել է օգոստոսի 7-ին, ժ.12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031