Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի կոչից հետո չե՞ն ներգաղթի ՀՀ

Հուլիս 30,2012 19:21

Հալեպի հայկական համայանքը բավականին մեծ է. այս պահին, ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի տվյալների, ապրում է մոտ 40-50 հազար հայ, որոնց մեծ մասը Մեծն Կիլիկո Տան կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձից հետո որոշեցին մնալ ու չներգաղթել Հայաստան:

«Սիրիայում մենք ունենք կրթամշակութային կենտրոններ, եկեղեցիներ, որոնց պետք է տեր կանգնել: Բացի այդ` եթե հայերը մնան ու շարունակեն իրենց կենսունակությունը, պահպանեն հայկական տարրը, ՀՀ-ի ու ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության համար կոնկրետ այս տարածաշրջանում նպաստավոր կլինի: Բացի այդ, սիրական հասարակությունում ընդհանրապես բավականին վատ աչքով են նայում նրանց, որոնք խուսափում են կոնֆլիկտից»,- վստահեցրեց արաբագետը:

Հալեպի հայկական թաղամասերում , պարոն Գրիգորյանի պատմելով, դեռեւս կրակոցներ չեն լսվել,առավել եւս հայ վիրավորներ կամ տուժածներ չկան. «Սա վկայում է այն մասին, որ հայերը բավականին կազմակերպված են, չեն խառնվում ներքաղաքական հարցերին: Այս պարագայում չեզոքություն պահպանելը շատ գովելի է»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել