Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրելով ավանդական թանգարանի կարծրատիպը. տարօրինակ և զավեշտալի թանգարաններ աշխարհում

Հուլիս 30,2012 18:22



Տնտեսման և տնտեսության թանգարանը

Թանգարանային կարծրատիպը շատերն են ցանկանում կոտրել, այն, որ մեկ վայրում մշտապես ակնկալում ես տեսնել արվեստի և մշակութային ժառանգության առարկաներ, դարեդար փոխանցված և պահպանված հնէաբանություններ:

Սակայն 21-րդ դարի թանգարաններում կարելի է գտնել ոչ միայն վերոհիշյալ պատմամշակութային նմուշները, այլև նորարարական մոտեցումներ, լուծումներ, արդիական գաղափարների արտացոլումներ և նույնիսկ, ինչու չէ, արտասովոր երևույթներ:

Եվ ավանդական թանգարանների թվին պարբերաբար սկսում են ավելանալ նոր, երբեմն տարօրինակ թանգարաններ, որտեղ կարելի է տեսնել հետաքրքրաշարժ և զավեշտալի ցուցանմուշներ:

Նման տարօրինակ թանգարաններ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր երկրներում: Ստորև կարող ենք թվել դրանցից մի քանիսը:

Վերջերս Իտալիայի Տուրին քաղաքում բացվեց «Տնտեսման և տնտեսության թանգարանը», որն իր նախադեպը չունի աշխարհում: Յուրօրինակ ներքին ինտերիերով այս թանգարանն արդեն հասցրել է դասվել ամենատարօրինակ թանգարանների թվին: Նման թանգարանի անհրաժեշտություն, հիրավի, զգացվում էր. չէ՞ որ այն, բացի տնտեսության որոշակի ուսուցողական վարժանքներից, օգնում և սովորեցնում է տնտեսել, ճիշտ բաշխել գումարները և օգտակար է տարբեր տարիքային խմբերին պատկանող լսարանների համար: Թանգարանը բաժանված է մի քանի թեմատիկ հատվածների, որտեղ հաճախորդներին առաջարկվում է ծանոթանալ տնտեսության պատմությանն ինտերակտիվ սանդղակների, տեսաերիզների, թեմատիկ գրականության և նույնիսկ տեսաֆիլմերի միջոցով: Թանգարանում գործում են նաև թեմատիկ խաղեր և ժամանցային ծրագրեր:

 

Պետքարանների թանգարանը

Թերևս այդ տարօրինակ և ծիծաղաշարժ թանգարանների շարքից ամենաարտասովորն է «Պետքարանների թանգարանը», որը նվիրված է պետքարանների զարգացման պատմությանը: Հնդկաստանի Նյու Դելհիում գտնվող թանգարանում դուք կգտնեք պետքարանների և զուգարանակոնքերի տարբեր տեսակներ` յուրատեսակ դիզայնով և կոլորիտով:

Սան Ֆրանցիսկոյում կարելի է այցելել «Մեխանիկաների թանգարանը»: Այն անտարբեր չի թողնի ոչ մի այցելուի. մեխանիկական անտիկ խաղեր, գործիքներ, մասնավոր հավաքածուներ և աշխարհի տարբեր երկրներից բերված իսկական հազվադեպ նմուշներ` տարբեր գնային արժողությամբ:

Լոս Անջելեսի «Բաննի թանգարանում»կարելի է գտնել նապաստակների ավելի քան 27.351 նմուշներ և տեսակներ` նույնիսկ պատրաստված վարդերից:

Մեխանիկաների թանգարանը

Արվեստների լավագույն նմուշների թանգարանների հետ մեկտեղ կարելի է այցելել նաև «Արվեստի վատ նմուշների թանգարան» (Museum of Bad Art), որը գտնվում է ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում: Այստեղ հավաքված են արվեստի վատթարագույն նմուշներ համարվող աշխատանքներ, որոնք կարող եք դուք ինքներդ դատել և դասել դրանք վատ աշխատանքների շարքին կամ ոչ:

Վաշինգտոնում չմոռանաք այցելել «Ամենամեծ կոշիկի թանգարանը», որտեղ կարող եք տեսնել աշխարհի ամենամեծ և հսկա կոշիկների մի ամբողջ տեսականի:

Գերմանական Քյոլն քաղաքում անհնար է անտարբեր անցնել «Շոկոլադների» ամենամեծ թանգարանի կողքով: Շոկոլադի արտադրման և ստեղծման պատմություն, կակաոյի արտադրություն, շոկոլադների պատրաստման եղանակ և տեսականի. այս ամենը և ավելին սպասվում է շոկոլադի սիրահարներին Քյոլնում:

Գերմանիայի հարևան Վիսբադեն քաղաքում գտնվում է մեկ այլ հետաքրքրաշարժ և տարօրինակ թանգարան, որն է «Ծիծաղի թանգարանը»: Ավելի քան 2000 ցուցանմուշներ զարմացնում և ծիծաղաշարժ պահեր են պարգևում թանգարանի հաճախորդներին: Այս թանգարանը միակն է աշխարհում, որտեղ հարկավոր է տոմս գնել թանգարանից դուրս գալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031