Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեք հենակետ՝ մայրաքաղաքում

Հուլիս 30,2012 20:17
Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը:
Ծառայությունն իրականացվելու է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց երեք նորակառույց հենակետերի բացմանը: Կուրղինյան, Համբարձումյան, Ռայնիսի փողոցներում տեղակայված հենակետերը գործելու են ոստիկանության Մալաթիայի,Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:
Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց  ոստիկանական ծառայությունը հենակետերի միջոցով կազմակերպելու սկզբունքներն ու նշանակությունը:
Նորաբաց հենակետերը  ևս մեկ քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների համագործակցության, խորացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ոստիկանների ուղղակի աշխատանքը բնակչության հետ դրական ազդեցություն կունենա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, համակեցության կանոնների կատարման, վերջնարդյունքում` հասարակական կարգի պահպանման վրա, ինչը ոստիկանների խնդիրն ու քաղաքացիների ցանկությունն է:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է 30 հազար բնակչի, և քաղաքացին հենակետ կարող է դիմել ոչ միայն ոստիկանությանն առնչվող խնդիրներով, այլև գործակցության ծրագրերով ու առաջարկներով` գիտակցելով, որ ոստիկանը նախևառաջ հասարակության անդամ ու զինակից է հանրային անդորրի ու բարօրության պահպանման գործում:
Մինչ այս մայրաքաղաքում գործում էր երեք հենակետ, երկուսը` ոստիկանության Արաբկիրի, երրորդը` Կենտրոնական բաժնի տարածքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ոստիկանության Կենտրոնական, Էրեբունու, Նոր Նորքի, Մաշտոցի և Շենգավիթի բաժինների հենակետերի կառուցման աշխատանքները, որոնք մոտ օրերս շահագործման կհանձնվեն:
Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացը հանրապետությունում շարունակվում է:
 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031