Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակի» մերժվեց. «Զինվոր» ՀԿ-ի ղեկավարն այն բողոքարկելու է

Հուլիս 30,2012 19:43

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ  ընդհանուր իրավասության դատարանն  այսօր` հուլիսի 30-ին, մերժել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության  իրավապաշտպան  համակարգող  խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հայցն` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա խոսքով` Մարգարիտա Խաչատրյանը  հայց էր ներկայացրել թերթի դեմ, որ իր դեմ քրեական գործ չհարուցվեր, քանի որ «Հրապարակում»  լուրի հրապարակումից հետո  ՀԿ-ի ղեկավարը եկել էր խմբագրություն, փշրել էր, վնասվածքներ էր պատճառել աշխատակիցներին եւ այդ դեբոշից հետո ենթադրվում էր, որ նրա դեմ պետք է քրեական գործ հարուցվի: «Քանի որ  քրեական գործ չհարուցվեց եւ իրեն չպատժեցին, ենթադրում եմ, որ իշխանությունը որոշեց, որ պետք է պահպանի պարիտետը եւ քաղգործով էլ մեր դեմ վճիռ չպետք է կայացվի»,- ասաց նա: Գլխավոր խմբագրի խոսքով` Մարգարիտա Խաչատրյանն որոշեց դիմել դատարան քաղաքացիական հայցով, որպեսզի իրենք հրաժարվեն քրեական գործ հարուցելու իրենց պահանջից:

Արմինե Օհանյանը կարծում է, որ իրենք լրագրողական բարեխիղճ գործունեություն են արել,ստացել էին ինֆորմացիա եւ զանգել ճշտել դրա իսկությունը, ու Մարգարիտա Խաչատրյանի մեկնաբանությունը եւս տեղադրել լուրի մեջ: Սկզբից Մարգարիտա Խաչատրյանը «Հրապարակից» պահանջում էր 2մլն 40 հազար դրամ` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իր տղայի անունը շահարկելու համար, այնուհետեւ հրաժարվեց այդ պահանջից, մնաց հերքման պահանջը, բայց այժմ թերթը նույնիսկ հերքում տպագրելու պատճառ չունի:

Իսկ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչում: Նա դժգոհ է դատարանի որոշումից` շեշտելով, որ դա միակողմանի որոշում էր:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի նյութի պատճառով Մարգարիտա Խաչատրյանը, «Հրապարակի» փոխանցմամբ, ներխուժել էր  թերթի խմբագրություն, ծեծկռտուք էր  սարքել, կոտրել էր բաժակներն ու մարմնական վնասվածք հասցրել խմբագիր Արմինե Օհանյանին: Լրագրողները  ահազանգել էին ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի խմբագիրը ոստիկանությունում ցուցմունք էր տվել տեղի ունեցածի առթիվ: Ավելի վաղ էլ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր.«Ես վիրավորանք կուլ չեմ տա, «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում ինձ վիրավորել են, ես էլ նրանց եմ վիրավորել, քաշքշուկ էլ է եղել, չեմ հրաժարվում, որ նման բան եղել է, ու քաշքշելու եմ: Իմ զոհված մինուճար տղայի անունը տա՞, ասի տղայիդ արյունը ծախո՞ւմ ես»,-ասել էր նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031