Օրվա լրահոսը

Արոնյանը, Հակոբյանը եւ Սարգսյանը անհատական մրցանակային տեղեր նվաճեցին

Թեեւ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Եվրոպայի թիմային առաջնությունում անմասն մնացին մեդալներից, այդուհանդերձ, մեր օլիմպիական չեմպիոն տղամարդկանց թիմի երեք անդամներ ըստ խաղատախտակների բարձր արդյունքներ ցույց տվեցին: Թիմի առաջատար Լեւոն Արոնյանն 1-ին խաղատախտակի առջեւ մասնակցեց ութ տուրի եւ վաստակեց 5, 5 միավոր: Դա 38 թիմերի առաջատար շախմատիստների մեջ երկրորդ ցուցանիշն է: Շատ լավ հանդես

Էշթոնը կգա

Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնը Հայաստան կայցելի նոյեմբերի 16-17-ը: Էշթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում գերագույն ներկայացուցիչը կքննարկի գալիք ընտրությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները: «Առավոտ» օրաթերթ

«Անհեթեթություն եւ զառանցանք»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի դեմ։ Հայցի առիթը սեպտեմբերի 21-ի միջադեպն էր։ Հիշեցնենք, որ այդ օրը, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված շքերթի ընթացքում, ոստիկանության Երեւանի Կենտրոնականի բաժանմունքի պետի տեղակալն ու մի քանի այլ աշխատակիցներ Սարյանի արձանի մոտից բերման էին ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Թարմացվել է iTetr Armenin Keyboard-ը

«Apple» ընկերության պաշտոնական կայքից տեղեկացանք՝ դուրս է եկել iTetr Armenian Keyboard թարմացված տարբերակը: Այն արդեն հնարավոր է քաշել 1.99$, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն նախորդ տարբերակը, կարող են ձեռք բերել անվճար: Սրանից օգտվողները կարող են միանգամից կատարել գրառումներ Facebook..com սոցիալական կայքում: Ծրագիրը թույլ է տալիս գրել ցանկացած ծավալի տեքստ, կրկնօրինակել այն, և տեղադրել որտեղ որ

«Ով փաստաթուղթ չի տալիս, բռնում ես ու գնդակահարում»

Շարունակելով «պալտոյի» (վերարկուի) թեման Եթե Ազգային ժողովի դահլիճում դեռ չեն սկսվել նախընտրական PR ակցիաները, եւ պատգամավորները դեռ չեն փորձում նախընտրական ելույթներ ունենալ, ապա մշտական հանձնաժողովներում արդեն եռուզեռ է, պատգամավորներից շատերն արդեն փայլում են ընդգծված ընդդիմադիր ելույթներով: Դատելով այս ակտիվությունից՝ կարելի է արձանագրել, որ մշտական հանձնաժողովներից սկիզբ է առնում նոր իրավիճակ, եւ նախընտրական կրքերը կամաց-կամաց շիկանում

Ղարաբաղը իրենց համար գլխացավանք է

«Եթե այսօր 10 միլիոն հայերից 5 հազարը որոշի մնալ, կռվել եւ զոհվել Ղարաբաղում, ապա այդ դեպքում Ղարաբաղը հնարավոր չէ գրավել: Քրդական ժողովրդական կուսակցության շարքերում Թուրքիայի դեմ արդեն 30 տարի է՝ 4 հազար զինյալ է կռվում, Թուրքիան տարեկան հսկայական զինուժ եւ 7,5 միլիարդ է ծախսում եւ չի կարողանում այդ 4 հազարի հախից գալ: Ադրբեջանցիներն ինչպե՞ս են

ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն կլինի

«Որպես անկախ, անկուսակցական պատգամավոր եւ որպես մարդ, որը երբեք սուտ չի խոսում, ասեմ, որ խորհրդարանական ընտրություններում չեն լինելու արտառոց եւ արտահերթ բաներ. այսօր մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կունենա Ազգային ժողովում եւ ամբողջ երկրում, կան մեծ թվով համայնքապետեր, որոնք, բնականաբար, պետք է պայքարեն իրենց կուսակցության համար մեծ ձայներ հավաքելու, եւ

Աստծո շաղ տված թաշկինակները

/Հատվածներ վեպից/   Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:                                                                                                                      Լոգաու Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:                                                                                                                    Ջոն Դոն Ու Ղուրուղեն Ծորը,

Սուրճի բաժակը նայելիս

Եթե հետեւես կայքերում տեղադրվող մամուլի տեսությանը, ապա մեր թերթերը գրում են բացառապես սպասվող պաշտոնանկությունների եւ նշանակումների մասին: Երեկ, օրինակ, ես նմանատիպ լուրեր կարդացի Հեղինե Բիշարյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Բեգլարյանի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի մասին: Կարելի է մտածել, որ մեր երկրի բնակչությունը ապրում է նրանով, թե կդառնա՞, ասենք, Հերմինե Նաղդալյանը ԱԺ

Թուրքիան աստիճանաբար դառնում է նաեւ Արեւմուտքի թշնամին

Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ գալու է մի պահ, երբ գերտերությունների եւ Հայաստանի շահերը համընկնելու են: – Երկու տարի առաջ այս օրերին, երբ հայ-թուրքական արձանագրությունները մտան Թուրքիայի խորհրդարան, Հայաստանի իշխանական շրջանակներում խոսում էին արձանագրությունների՝ մինչեւ տարեվերջ վավերացման եւ անգամ սահմանի բացման սպասելիքների մասին: Ձեր գնահատմամբ՝ այդ լավատեսությունն

«Գործարարը պետք է լինի խորհրդարանում»

Համոզված է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք) – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արդյունաբերողների եւ գործարարների համագումարի ժամանակ գործարարներին ուղղված մի քանի առաջարկներ արեց՝ ասելով, որ պատրաստվում է մի ծրագիր, որին մասնակցությունը զարկ կտա գործարարությանը եւ տնտեսության զարգացմանը, Դուք ի՞նչ եք մտածում այս առաջարկի մասին: – Բնականաբար, ես լսեցի հանրապետության նախագահի խոսքը, ծրագիրը երբ

12.11.2011

Պետրարկային փոխարինում է Պատրիարկան

Գրադարան այցելողները շփոթում են հեղինակների անունները    Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվում է Էրեբունի համայնքի Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարանը, որը գործում է շուրջ 57 տարի: Այն այդքան էլ բարվոք վիճակում չէ. սենյակները փոքր են, պատուհանները` հին, չնայած աշխատողները շուրջբոլորը զարդարել են ծաղիկներով` փորձելով գրադարանին կենդանության շունչ հաղորդել: Արդեն աշուն է եւ օրերն սկսել

Սելիմի լեռնանցքը փակ է

Նոյեմբերի 12-ի ժամը 01.00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ուժեղ ձնաբքի պատճառով փակ է մնում Սելիմի լեռնանցքը:

Ատամհատիկին էլ է գնդակ վերցրել

«Առավոտ երիտասարդականը» այս  անգամ ժամադրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի, Բանանցի ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանի հետ: Ժամադրությունը փոքր-ինչ դժվար ստացվեց: Ստիպված էինք դիմել նրա մայրիկի օգնությանը, որը մեծ սիրով համաձայնեց օգնել մեզ: Մի քանի անգամ հետաձգվելուց հետո` մեր ժամադրությունը վերջապես կայացավ: Հանդիպեցինք Աբովյան փողոցի սրճարաններից մեկում: –Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը: Մանկությունս անցել է հենց այս` Աբովյան

«Պարզապես»-ը և «Ես իմ համար եմ գրում»-ը պետք է տեղ չունենան

Հիմա շատերն ուզում են գրել, քանի որ դա այսօր, ինչպես մի ժամանակ անգլերեն  պարապելն էր,  դարձել է «պրեստիժ», բայց քչերն են մտածում գրական գործ ստեղծելու մասին, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ստեղծում են «արվեստ արվեստի համար» կամ հարազատ-բարեկամների համար: Այսպիսին է հայ գրականության վիճակը, ըստ «Առավոտ երիտասարդականի» հետ զրուցած մի քանի երիտասարդ բանասերների: «Որպես ստեղծագործող

Firefox-ը կունենա իր նոր սեփական բջջային օպերացիոն համակարգը

Mozilla Firefox-ն այժմ փորձարկում է Boot 2 Gecko-ն՝ իր նոր բջջային օպերացիոն համակարգը: Այն պատրաստ կլինի թողարկման` 2012-ի առաջին եռամսյակում:  Հաղորդում է HotHardware-ը: Boot 2 Gecko-ն (B2G) բաց ելքային կոդով համակարգ է, որը կտեղադրվի հեռախոսի մեջ անմիջապես դիտարկչից: Շուտով մշակողները կթողարկեն ՕՀ-ի առաջին փորձնական տարբերակը, իսկ պաշտոնական դեմո-տարբերակը պատրաստ կլինի 2012-ի սկզբին: Նոր օպերացիոն համակարգը-ն

«Տղաները պետք է հասկանան, որ կուսաթաղանթի հետ չեն ամուսնանում, այլ` աղջկա»

62-ամյա Նինա Մարկոսյանը աղջկա կույս լինելը համարում է ամուսնության համար ամենակարևոր պայմանը. «Ես զարմանում եմ մեր երիտասարդների մտածելակերպի վրա, իբր ժամանակակից են ու ազատ: Կարմիր խնձորը սուրբ բանա, աղջկա անմեղություննա: Հիմա մեր ջահելները էդ համարում են հետամնացություն: Իսկ ժամանակակիցա°, որ ամեն երկրորդ զույգը բաժանվումա: Սաղ էդ եվրոպական անբարոյական արժեքներն են. կարմիր խնձոր են թաղում, եսիմ

Կես ժամ Կուլտուրայի ֆակուլտետում

2-րդ դասաժամից հետո` կեսօրին՝ 12:20-ին,   մտնում ես Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ: Առաջին հարկում քեզ դիմավորում են լուսանկարիչները: Նրանք ամեն ինչ տեսնում են ակնթարթորեն, այստեղ են նաեւ՝ օպերատորները: Ինչ-որ տերմիններ, բառեր, որ հասկանում են միայն  նրանք: Գլուխդ ազատելով՝ արագ բարձրանում ես 2-րդ հարկ, տեսնում ես իսկական կինո` ռեժիսորներ, դերասաններ, լրագրողներ: Ամեն մեկը զբաղվում է իր գործով,

Սերգեյ Մովսիսյանի պարտությունը ճակատագրական եղավ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչ տուրն այս պահին դեռ շարունակվում է, սակայն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ձեռքից բաց է թողել չեմպիոնական ոսկին: Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կեսական միավոր են վաստակել, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը պարտվել է, ինչն էլ ճակատագրական եղավ մեր ընտրանու համար: Ճիշտ է, Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում է պայքարը, սակայն անկախ Յան

«Էնքան մեծ էր, որ չկարողացան ճամփից հանել»

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում, արտաքինից փոքր թվացող, բայց իրականում բավականին մեծ քար է ընկած: Գյուղացիները պատմում են, որ քարն իր տեղում է արդեն համարյա 70 տարի: «Էն ժամանակ էս տարածքներում դաշտեր էին,- պատմում է 81-ամյա Գուրգեն Մուրադյանը,- ու երբ ճանապարհ էին սարքում, որ շուրջը տներ կառուցեին,  քարը իր մեծության պատճառով  չկարողացան հանել ճանապարհից»: Նա պատմում

Գագիկ Ջհանգիրյանի դստեր հարսանիքը՝ առանց քաղաքականության

Այս պահին Երեւանի «Բելաջիո» ռեստորանում տեղի է ունենում նախկին զինդատախազ, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի դստեր հարսանիքը: «Առավոտի» տեղեկություններով, հրավիրյալների ցանկը սահմանափակ է, հավանաբար քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով: Համենայնդեպս, ըստ մեր տեղեկությունների՝ հարսանիքին ներկա չեն Կոնգրեսի առաջին դեմքերը, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեր տեղեկություններով, փեսան քաղաքական շրջանակներից չէ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ երիտասարդականի» ակնկալիքները 11.11.11-ից

Սպասված օրը, որը սկսվեց մռայլ տպավորություններով ու գույներով: Շատերը, գուցե, այս օրը համարելով յուրօրինակ` որոշել են իրականացնել իրենց ամուսնական արարողությունը: Իսկ ես չեմ ուզում ոչ մի երազանք կապել այս օրվա հետ, քանի որ այն անցողիկ է ու գուցե իմ երազանքը տանի իր հետ` այդպես էլ չիրականացնելով այն: Ռուբինա Սաֆարյան 11.11.11-ից սպասելիքներ շատ ունեմ: Մի բան

U21. Հայաստան-Չեխիա՝ 0:2

Քիչ առաջ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց խմբի ֆավորիտին՝ Չեխիային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպանություն` Արագած գյուղում. 33-ամյա տղամարդը քարով սպանել է իր համագյուղացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նոյեմբերի 8-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի էր ունեցել սպանություն. այդ մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել անհայտ քաղաքացուց: Սպանության վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի, օպերգծով տեղակալ

Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերն այսօր ցուցադրվեցին Սյունիքի մարզային արխիվի սրահում

2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը նշանակալից էր 35 տարվա պատմություն ունեցող Սյունիքի մարզային արխիվի համար: Արխիվի սրահն այսօր մարդաշատ էր: Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Արշալույս Փափազյանը խոստովանեց, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ է արխիվը միանգամից այսքան հյուր ընդունել: Իսկ հյուրերը տեսնելու շատ բան ունեին: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-այմակին

80-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը տարիքը չի զգում

Այս տարի Վանաձորը միանգամից մի քանի հոբելյան է տոնում. լրացել է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասարուհիներ, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստուհիներ Լենա Փաշինյանի եւ Ռոզա Մխիթարյանի 80 ամյակները: Լենա Փաշինյանի հիշատակին իր ապրած շենքին հուշատախտակ փակցրեցին, իսկ Ռոզա Մխիթարյանին մեծարում են դպրոցներում` աշակերտների հետ հանդիպումներով: «Հիմա արդեն մեր դպրոցի յուրաքանչյուր սան, կճանաչի, փողոցում

Կազինոները փողեր չե՞ն լվանա, խարդախություններ չե՞ն անի

ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեություններից խուսափելու նպատակով մեր երկրում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ եւ կկազմակերպվի պետական վիճակախաղ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ «Ամայա գեյմինգ գրուպ» կանադական կորպորացիայի նախագահ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031