Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ երիտասարդականի» ակնկալիքները 11.11.11-ից

Նոյեմբեր 11,2011 19:39 Share

Սպասված օրը, որը սկսվեց մռայլ տպավորություններով ու գույներով: Շատերը, գուցե, այս օրը համարելով յուրօրինակ` որոշել են իրականացնել իրենց ամուսնական արարողությունը: Իսկ ես չեմ ուզում ոչ մի երազանք կապել այս օրվա հետ, քանի որ այն անցողիկ է ու գուցե իմ երազանքը տանի իր հետ` այդպես էլ չիրականացնելով այն:

Ռուբինա Սաֆարյան

11.11.11-ից սպասելիքներ շատ ունեմ: Մի բան շատ եմ ուզում, որ այսօր տեսնեմ նրանց, ում շատ եմ կարոտել: Հա, ու էլի մի բան, որ գոնե այսօր խմբագիրս չասի, որ նյութ ուղարկեմ:

 

 

 

 

Ստելլա Հարությունյան

11.11.11: Ցանկություն, նպատակ, երազանք: Ցանկությունները շատ են, նպատակս մեկն է, երազանքս` մտքիս թռիչքը:

Քրիստինա Միրզոյան:

 

 

 

Ես շատ ուրախ եմ, գույնզգույն նկարներ ունեմ, շաաատ փոքրիկ եմ: Ծնվել եմ 11.11.11-ին և ապրելու շատ քիչ ժամանակ ունեմ. պետք է հասցնեմ մի քանի բան անեմ այս րոպեների ընթացքում: Թեթև թռչում եմ քեզ մոտ, կիլոմետրեր հեռու, նույնիսկ եղանակն է ինձ օգնության հասնում: Երևի նա էլ է գիտակցում, որ ապրելու շատ քիչ ժամանակ ունեմ: Հասնում եմ, գտնում քո սենյակի պատուհանը ու ներս մտնում: Սպասում եմ երկար: Ահա դռան թակոցը: Փոքրիկ մարմինմս սկսում է դողալ: Ներս ես մտնում. ես նայում եմ քեզ ու էլ չեմ հաշվում ժամանակը:

Անժելա Քարափուլյան

 

11.11.11: Ոչ թե երազում եմ,այլ վախենում: Մտածում եմ` ինչ անեմ այսօրը հիշվի, որ մտածում եմ մեկ էլ 100 տարի հետո է այսպիսի օր գալու: Խորհրդանշական է, որ իմ աչքով տեսա առաջին ձյան փաթիլները: Արդեն մտածել եմ, այսօր ինձ համար հայտարարելու եմ հանգստյան օր, դասից հետո գնալու եմ մի լավ ուրախանամ, բռնացրել եմ առիթը` ծնունդ կա:
Ինչ կուզեի այսօր լիներ.
1.Երթուղային չնստեմ. զզվել եմ: Դա հնարավոր է:
2.Ինձ չզանգեն: Հնարավոր չէ:
3.Դեկտեմբերը շուտ գա`արձակուրդ լինի: Չնայած չեմ ուզում որ լինի, բա 11.11.11 ը:
4.Փողերս ստանամ` գնամ մի լավ տժժամ:
5.Ուզում եմ քնել. չնայած, որ քնեմ,օրը կանցնի:
6.Ուզում եմ ինչ որ բան անեմ, բայց ոչ ինչ-որ բան:
7.Ուզում եմ աչքիս դեմը մի էքսքլյուզիվ բան լինի, սպասի, որ ես նկարեմ:  Չնայած, որ նկարեմ աշխատանքի եմ գնալու. չեղավ:
8.Ուզում եմ` զանգեն, ասեն, որ միլիոնատեր եմ, չնայած ուզում եմ չզանգեն:
9.Ուզում եմ բարձրանալ երկրորդ հարկ, մեկա բարձրանալու եմ. դաս ունեմ:
10.Վերջապես ուզում եմ լուսնի վրա լինեմ, բայց թող վաղվանից ուզեմ. Այսօր շատ գործ կա:
10 ցանկություն: Աստված մեկը չի կատարում, ուր մնաց տասը կատարի, չնայած այսօր ոսկե օր է`11.11.11: Մենք էլ փայլենք ոսկու պես: Իզուր այսքանը գրեցի թանկ օրիցս էժանացավ 10 րոպե:

Դավիթ Դավիթյան

11.11.11-ից սպասում եմ Հայաստանի երիտասարդական հավաքականի 11-0 հաշվով հաղթանակին:
Ուզում եմ գնալ տուն, և իմ սենյակի պատերը տեսնեմ մուգ մոխրագույնով ներկված, կբարձրանամ 11-րդ երկինք: Ուզում եմ համակարգիչս էլ 11 տարի չկախի:
11 անց 11-ին ին պահած երազանքս հետագայում անպայման կատարվի:Վերջին հույսս էս 11-երն են:
Լիլիթ Սարգսյան

 

 

Դե ժողովուրդ ջան, հավաքվել ենք, ու էս բաժակով խմում եմ էսօրվա կենացը: Ես 11.11.11-ից սպասում եմ սեր, առողջություն, հաջողություն, ծնողներիս առողջություն, թող միշտ արևը շողա իմ գլխավերևում: Ուզում եմ ամառ լինի, շոգ ամառ: Ուզում եմ տատիկս երկար ապրի: Պապայիս գործերը լավ լինեն: Ինձ էլ մտքի թռիչք ու ծնողներիս գլխից անպակաս: Ախպերս ծառայի շատ մոտ, մամայիս համբերություն: Ուզում եմ այս տարի մոր տարի անենք, ինչքան էլ մաման ասումա, որ չենք անելու: Ուզում եմ օջախում իշխի բարությունը: էհ, ողջ լինեք:
Մելանյա Հարությունյան

 

Ես ոչ նշանվում եմ, ոչ էլ ամուսնանում, բայց 11.11.11-ից մի քանի սպասելիքներ ունեմ: Հույս ունեմ, որ գոնե այսօր «Առավոտ երիտասարդականում» վերջապես կլինի քարի մասին իմ արդեն ինքն իրենից հոգնած նյութը, որն արդեն գիշերային մղձավանջների պատճառ է դառնում: Չնայած կասկածում եմ,որ ցանկությունս կկատարվի, բայց ինչպես մեր հարևանն է ասում`«Երազելը փողով չի»: Այնպես որ, պաշտոնական հայտարարությամբ ու փոքր երեխաների նման,աչքերս ուժեղ փակելով դիմում եմ 11.11.11-ին:
Սիրելի ամենասովորական օր, կյանքումս գոնե մեկ անգամ կատարիր «նվիրական երազանքս», որ ես ազատվեմ իմ գիշերային մղձավանջներից:
Մերի Խաչատրյան

 

Ինչպես հայերս կասենք` 11.11.11-ը գոլդ թիվ է. արժի երազանք պահել, մարդ ես, կիրականանա: Կարծում եմ` ես էլ պետք է փորձեմ իմ ուժերը: 11.11.11-ից կցանկանայի գտնել 34 համարի երկարաճիտ կոշիկ, լավ, թեկուզ 35: Թե չէ ձմեռն արդեն եկել է, բայց ես երկարաճիտ կոշիկ դեռ չունեմ:
Պերճուհի Գևորգյան

 

 

 

 

11.11.11-ի մասին  առանձնապես  չէի էլ մտածել է, հիշեցի միայն facebook.com սոցիալական ցանց մտնելով, այսօրվա ցանկություններս չեն տարբերվում մնացած օրերի ցանկություններից, կարծում եմ՝ դրանց մասին լսելը ձանձրալի կլինի… բայց չէ, ես այսօր ցանկանում եմ վերջ տալ մեր Մերիի մղջավանջներին եւ նրա քարի մասին նյութը վերջապես տեղադրել կայքում… ցանկանում եմ, որ այդ նյութը շատ կարդացողներ լինեն… բացեք marznewz էջը եւ կտեսնեք այն:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930