Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաները պետք է հասկանան, որ կուսաթաղանթի հետ չեն ամուսնանում, այլ` աղջկա»

Նոյեմբեր 11,2011 20:17

62-ամյա Նինա Մարկոսյանը աղջկա կույս լինելը համարում է ամուսնության համար ամենակարևոր պայմանը. «Ես զարմանում եմ մեր երիտասարդների մտածելակերպի վրա, իբր ժամանակակից են ու ազատ: Կարմիր խնձորը սուրբ բանա, աղջկա անմեղություննա: Հիմա մեր ջահելները էդ համարում են հետամնացություն: Իսկ ժամանակակիցա°, որ ամեն երկրորդ զույգը բաժանվումա: Սաղ էդ եվրոպական անբարոյական արժեքներն են. կարմիր խնձոր են թաղում, եսիմ ինչ են անում: Էդ իրանք իրանց բարոյականությունն են թաղում»:

Ազգագրագետներն ասում են, որ հեթանոսական ժամանակաշրջանում հայ աղջիկերը Աստղիկ աստվածուհու տաճարում զրկվում էին կուսությունից, որից հետո միայն համարվում ցանկալի հարսնացուներ: Իսկ խնձորի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հայսատանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ:

«Այսօր մեր իրականությունում կարմիր խնձորի երևույթը շատ է արժեւորվում, ես դեմ չեմ, որ աղջիկը կույս ամուսնանա: Ես դեմ եմ կոնկրետ ավանդույթին: Ի°նչ է նշանակում` շենքի պատուհաններից կախված հարևանության աչքի առաջ բերել աղջկա կուսության «ապացույցը»: Նվաստացուցիչա անգամ: Լավա՝ հիմա սավանը ցույց չեն տալիս: Ես անգամ կողմ եմ, որ օրենքով արգելվի այդ հիմար ավանդույթը: Մեր հայ տղաների մոտ էլ կարծես հիվանդություն ա աղջկա կուսությունը ստուգելը: Ամուսնության մեջ կարևորը սերն ա, փոխադարձ հարգանքն ու վստահությունը: Վերջապես իրանք պետք ա հասկանան,  որ կուսաթաղանքի հետ չեն ամունանում, այլ աղջկա»,- ասում է 26- ամյա Լուսինեն: Հասմիկ Կարապետյանը, ով վերջերս է ամուսնացել, կարմիր խնձորի ավանդույթը համարում է անհեթեթություն. «Ինձ չի հետաքրքրում մեր շենքի 5-րդ հարկի Վարդուշ տատնի ինչ կասի: Կարմիր խնձորի ավանդույթը վաղուց պետք է վերացած լիներ: Ու°մ, ի°նչ պետք է ցույց տաս: Ծիծաղելի է: Մենք անգամ չենք էլ մտածել այդ ավանդույթը կատարելու մասին»: Հասմիկի ամուսնու մայրը ևս չի ընդունում հայկական այս ավանդույթը. «Դա ինձ չի վերաբերում, իմ տղայի և հարսի գործն է, ուր մնաց հարևաններին բան ապացուցենք»:

Իսկ ահա 18-ամյա Կարենի համար աղջկա կուսությունը առաջնային է. «Էդ քննարկամ թեմա չի: Իմ կինը պետքա մաքուր լինի, իրա առաջին տղամարդը ես պիտի լինեմ, իսկ ուրիշ տարբերակ չի ընդունվում: Հո լո՞խ չեմ, գնա ուրիշի հետ քնի, հետո գա, հետս ամուսնանա»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930