Լրահոս
Օրվա լրահոսը

Կես ժամ Կուլտուրայի ֆակուլտետում

Նոյեմբեր 11,2011 19:59

2-րդ դասաժամից հետո` կեսօրին՝ 12:20-ին,   մտնում ես Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ: Առաջին հարկում քեզ դիմավորում են լուսանկարիչները: Նրանք ամեն ինչ տեսնում են ակնթարթորեն, այստեղ են նաեւ՝ օպերատորները: Ինչ-որ տերմիններ, բառեր, որ հասկանում են միայն  նրանք: Գլուխդ ազատելով՝ արագ բարձրանում ես 2-րդ հարկ, տեսնում ես իսկական կինո` ռեժիսորներ, դերասաններ, լրագրողներ: Ամեն մեկը զբաղվում է իր գործով, նյութերով, բայց բոլորին միավորում է մի բան` մասնագիտության հանդեպ սերը: Հեռուստալրագրողների 3-րդ կուրսն էլ բողոքում է, որ , մնացել է դրսում` լսարան չունենալու պատճառով: Էլ ավելի վախեցած ու զարմացած բարձրանում ես 3-րդ հարկ: Այստեղ տիրում է ներդաշնակություն` գեղեցիկ ոտքեր, մարմին. պարուհիներն են: Վազում են այս ու այն կողմ, այն էլ պարային հագուստներով: Քեզ իրականություն է վերադարձնում ամբիոնի աշխատակցի հայացքը, թվում է հենց հիմա  մի բան  կլինի,   եթե արագ չհեռանաս այդտեղից:

12:50 րոպե հնչում է զանգը: Համալսարանը «լուռ է»: Լսվում է միայն դեկանի ոտնաձայները:

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930