Օրվա լրահոսը

«ՏՈՐԹԻ ՄԵՋ ՀՈԳԻ ԵՄ ԴՆՈՒՄ»

Տորթերի մասնագետը խորհուրդ է տալիս չխաբվել խանութում վաճառվող թխվածքների գլազուրի փայլին Սպառողը, խանութից տորթ կամ ցանկացած թխվածք գնելով, չի կարող ենթադրել անգամ, թե այդ՝ առաջին հայացքից ախորժալի թվացող ու գայթակղիչ տորթն իրականում ինչ պայմաններում եւ ինչ նյութերով է պատրաստվել: Երբեմն խանութի ցուցատախտակին կարելի է տեսնել փայլուն գլազուրով տորթ ու կարծել, թե դա հենց նոր է

Երկուսը պայքարը շարունակում է

Լեհաստանում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ մեր հանրապետության ընտրանին: Հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը եւ ֆեդերացիայի մարզչական կազմը Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել են հետեւյալ բռնցքամարտիկներին. մինչեւ 51 կգ քաշային կարգ՝ Կարեն Այլազյան, 54 կգ՝ Ալեքսան Շախյան, 57 կգ՝ Արամ Ավագյան, 64 կգ՝ Վլադիմիր Մարգարյան, 69 կգ՝ Հարություն

Վազք՝ բարձրակրունկ կոշիկներով

Նորաձեւությամբ չափից ավելի հրապուրված կանայք շատ հաճախ իրենց վրա ծիծաղելու առիթներ են տալիս: Բարձրակրունկ կոշիկներով վազքի մրցումն էլ դրանցից մեկն է: Մանավանդ որ, դրանք անցկացվում են տարբեր երկրներում ու մասնակիցների պակաս դեռ ոչ մի անգամ չի զգացվել: Բարձրակրունկ կոշիկներով վազող կանանց վերջին մրցումներից մեկը կազմակերպվել է Շվեդիայի մայրաքաղաքում: Ամենաարժանավորներին ընտրելու համար կազմակերպիչները խիստ պահանջներ էին

Կանանց բռնցքամարտը՝ «Լոնդոն 2012»-ում

Օրերս միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը կանանց սիրողական բռնցքամարտը 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու որոշում կայացրեց: Համաձայն այդ որոշման, կանայք օլիմպիական խաղերում հանդես են գալու երեք՝ մինչեւ 51, 60 եւ 75 կգ քաշային կարգերում: Սակայն կանանց բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագիր մտցնելը հանգեցրեց տղամարդկանց մրցաշարում քաշային կարգերի կրճատման: Նախնական չորս թեթեւ քաշային կարգերը (48,

ՊԵՏԵՐ ԼԵԿՈՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է

Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից 14-ի մասնակցությամբ ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունը: Խաղացված յոթ տուրերում առայժմ բոլորից լավ հանդես է եկել Հունգարիայի թիվ մեկ շախմատիստ Պետեր Լեկոն, որը չի կրել ոչ մի պարտություն եւ 5,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան կրնկակոխ հետեւում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ԲԵԼՄՈՆԴՈՅԻ ՏԻԿՆՈՋԸ

Ֆրանսիացի հանրաճանաչ կինոդերասան Ժան Պոլ Բելմոնդոյի նախկին կինը՝ Նատտի Տարդիվելը, պարբերաբար սպառնալիքներով լեցուն նամակներ է ստանում: Լրագրողների հետ հարցազրույցներում Տարդիվելն ասել է, որ չարագործները սպառնացել են իր եւ 6-ամյա դստեր՝ Ստելլայի վերջը տալ: Փոքրիկի հայրը, ի դեպ, 76-ամյա Բելմոնդոն է: Տիկինն արդեն այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Նրա կարծիքով, այդ նամակները սկսվել են ստացվել այն

75-ԱՄՅԱ ՌԻՇԱՐ

Կիրակի օրը աշխարհահռչակ կինոդերասան եւ ռեժիսոր Պիեռ Ռիշարը դարձավ 75 տարեկան: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ռիշարն ասել է, որ վերջին շրջանում իրեն ավելի հաճախ հրավիրում են նկարահանվելու երիտասարդ, քան տարեկից կինոռեժիսորները, եւ պատճառն էլ, արվեստագետի խոսքով, այն է, որ ջահելներն իրեն ավելի են գնահատում: Վերջին ֆիլմը, որտեղ Ռիշարը նկարահանվել է, Քրիստոֆ Բրատյեի «Փարիզ, Փարիզ»-ն է: Դերասանը

«Օրրանին» կրկին ձեռք մեկնեցին

Հերթական բարեգործական ճաշկերույթն ու աճուրդը «Օրերս» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության՝ արդեն ավանդույթ դարձած հերթական բարեգործական ճաշկերույթը, որի նպատակն էր եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը բեւեռել կարիքավոր երեխաների, նրանց ընտանիքների եւ միայնակ ու անապահով ծերերի սոցիալական խնդիրների լուծմանը՝ այդ ուղղությամբ մեծացնելով կատարվող ներդրումների ծավալը: Այս տարի եւս միջոցառումը բաղկացած էր բացօթյա ընդունելությունից, որի

«ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Իրենց ֆիլմն այսպես ներկայացրին հեղինակները «Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության հիմնադիրներ եւ կինոռեժիսորներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա իրենց վերջին՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի հայկական պրեմիերան: Կինոաշխատանքն արդեն մասնակցել է 4 միջազգային կինոփառատոների, առաջիկայում էլ նախատեսվում է նրա մասնակցությունը եւս 4-5 փառատոնի, այդ թվում՝ Ռումինիայում եւ Հնդկաստանում: Իսկ թե ինչո՞ւ

ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՊՀ-ԻՑ

Այսօր, օգոստոսի 18-ին, կավարտվի ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին, ինչպես հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստին», երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: Ըստ աղբյուրի՝ վրաց պաշտոնյան նշել է, որ անցած տարվա օգոստոսին «ԱՊՀ լիիրավ անդամներից մեկը մյուսին պատերազմ է հայտարարել, զավթել նրա տարածքը, ինչպես նաեւ ճանաչել զավթված տարածքները որպես անկախ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԶՐԱՆՈՒՄ

Երեկ Ինգուշեթիայի մայրաքաղաքում պայթեցվել է մի շենք, որում տեղակայված էին քաղաքի եւ շրջանի ՆԳ բաժինները: Երեկ ուշ երեկոյի տվյալներով՝ մահացել է 20 հոգի, տուժել է ավելի քան 138 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Մոտ 0,5-1 տոննա հզորությամբ ռումբը պայթել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Մահապարտ ահաբեկիչը ականապատված «Գազելով» մխրճվել է շենքի դարպասների մեջ՝ այն ժամանակ, երբ

«Անզգույշ» չեն քաշքշել

Լատվիացի գործարարների պատվիրակությունը, որն անցած շաբաթ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցում էր նախագահ Վալդիս Զաթլերսին, ինքնաթիռում աղմուկ է բարձրացրել, վկայակոչելով «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ն, տեղեկացնում է 7or.am-ը: Լատվիայի նախագահն օգոստոսի 9-13-ը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Նախագահի հետ են եղել մի խումբ գործարարներ եւ լրագրողներ: Ինչպես տեղեկացնում է լատվիական «NRA» թերթը՝ Ռիգա վերադառնալիս՝ նախագահը էկոնոմիկայի եւ

Էրդողանը հանդիպեց փոքրամասնությունների հետ

Օգոստոսի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հինգ նախարարների ընկերակցությամբ Ստամբուլի հարակից Մեծ կղզում հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ հայերի հետ, հաղորդում է news.am-ը:Էրդողանին, նրա օգնական Բյուլենտ Արինչին, պետնախարար Էգեմեն Բաղըշին, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն, պետնախարար Ֆարուք Չելիքին եւ վարչապետ Էրդողանին դիմավորել է Ստամբուլին հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, դատապաշտպան

«Ռուբիկը»՝ թյուրիմացություն

Ռուսական հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող նոր զվարճալի հաղորդումը՝ «Ամենակարող Ռուբիկը», կրկին քննադատությունների ալիք է բարձրացրել: Tert.am-ը հիշեցնում է, որ վերջերս այս հաղորդումը եթերից հանելու պահանջով էին հանդես եկել Ռուսաստանում Հայերի միության երիտասարդական թեւի ներկայացուցիչները: Հաղորդման գլխավոր հերոսը՝ ճանաչված հայ Ռուբիկը (ՈՒՀԱ ԵրՄԻ թիմի նախկին մասնակից Ռուբեն Ջաղինյանը), հաղորդման ընթացքում զրուցում է հյուրերի հետ: Նրանց զրույցին պարբերաբար

Հերթական դպրոցը կփակվի

Թեհրանի 50-ամյա «Ալիշան» դպրոցը աշակեր տների քանակի պակասի պատճառով կփակվի: Ըստ «Իրանահայեր» լրատվական պորտալի՝ «Ալիշան» դպրոցի փակումով վերջ է դրվում իրանահայության երբեմնի աշխույժ ներկայությանը Թեհրանի կենտրոնական հատվածում, որը կարելի է համարել Իրանի բաբախող սիրտը: Համայնքի թվի օրեցօր նվազման պայմաններում նվազել է նաեւ աշակերտության քանակը, որը չի բավարարել պետության կողմից սահմանված թվային պատկերը, ինչն էլ հիմք

Երիտասարդները կհանդիպեն

Օգոստոսի 17-23-ը հայ եւ ադրբեջանցի երիտասարդները հանդիպում կունենան Ֆինլանդիայի Մարիեգամնե քաղաքում: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի երիտասարդության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք արտասահմանցի փորձագետներ: Ալանդի համերաշխության ինստիտուտի կողմից կազմակերպված հանդիպմանը կմասնակցի հինգ երիտասարդ Հայաստանից, ինը՝ Ադրբեջանից: Երիտասարդները կքննարկեն հակամարտությունների, դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ թեմաներ, գենդերային խնդիրներ:

Աշխատանքային վեճ

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի դաստիարակության գծով տնօրենի նախկին տեղակալ, գրադարանավարուհի Ծաղիկ Բաբայանի հայցադիմումը: Տնօրեն Ալվարդ Առաքելյանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 1-ի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Հայցվորը հայցադիմումում նշել է, որ համաձայն չէ տնօրենի պատճառաբանության հետ, թե իրեն աշխատանքից ազատել է աշխատանքային պայմանագրի գործողության

Դասախոսը ազատվել է գրավով

Ֆրանսիացի դասախոս Կլոթիլդա Ռեյսը, որը մեղադրվում էր Իրանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, կիրակի օրն ազատ է արձակվել գրավի դիմաց: Ըստ lenta.ru-ի, իրանական դատարանը չէր մանրամասնել գրավի պայմանները, սակայն իրավապահները հայտնում են, որ նրա առողջական վիճակը լավ է: Ռեյսը, որը մոտ կես տարի աշխատել էր որպես դասախոս իրանական բուհերից մեկում, ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 1-ին,

Միայն կայքերը պաշտպանելով չի

«Պետք է էնտուզիազմից անցնել պետական մակարդակի ծրագրեր մշակելուն: Ազգային անվտանգության խնդիր է, որով պետք է զբաղվեն եւ ԱԱԾ-ն, եւ մի շարք այլ կազմակերպություններ»,- ըստ aysor.am–ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը` ի պատասխան բազմաթիվ հարցերի, թե ի՞նչ անել հայկական կայքերը հակերային հարձակումներից պաշտպանելու համար, հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նա ինքնանպատակ չի համարում ադրբեջանական հակերների

ԿՐԹԱԿԱՆ ՕՂԱԿՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐՆ ԵՆ

Մանկավարժական գործընթացում՝ շարունակական կրթության ուսումնական ծրագրավորման մի քանի հարցեր Շուկայական տնտեսության փոփոխման պայմաններում կրթության արդյունավետ ձեւափոխումը կապված է նրա գլխավոր ռազմավարական ուղղության՝ նոր տեսակի մասնագետների պատրաստման հետ, որոնք բանիմաց են, մրցունակ, շարժուն: Ցավոք, ներկայումս կրթական օղակում հիմնականում գերիշխում է թոշակի տարիք ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմը, որոնց արհեստավարժական մանկավարժական մակարդակը պահանջում է ուսումնական գործընթացի կազմակերպման կայունացած միօրինակությունների

Քաղաքական տարեդարձ

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախի ղեկավարությունը հռչակեց ԼՂ անկախությունը: Նույն 91-ի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, միջազգային ամենաընդունելի իրավանորմով՝ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ, անբեկանելիորեն վավերացրեց իր ղեկավարության որոշումը: Երկու շաբաթից քիչ մնաց «ծննդյան» 18-ամյակին: Ցավոք, ՀՀ իշխանությունները հիշարժան տարեթվի նշումը ցայսօր պատկերացնում են լոկ պաշտոնական հերթապահ շնորհավորանքների մակարդակով: Մինչդեռ հարկ էր «տարեդարձը» տոնել աշխարհասփյուռ համահայկական միջոցառումների անցկացմամբ՝ Հայաստանի ու ԼՂՀ դրոշներով,

ՄԵԾ ԼՎԱՑՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՆԵՐՈՒՄ

Ասում են՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը Հայաստանի օրենսդրության մեջ լավագույններից է: Չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ժամանակ առ ժամանակ լսում եմ, որ այդ օրենքի պահանջները բավարարելու համար դատարանները քաղաքացիների կամ հ/կ-ների օգտին վճիռներ են կայացնում՝ պետական մարմիններին պարտադրելով պատասխանել մարդկանց հուզող հարցերին: Ամենաթարմ օրինակը ՀՀ վարչական դատարանի այս տարվա հունիսի 23-ի վճիռն է, որը

Հայոց կաթողիկոսն աղոթում է ռուսների համար

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրերս Ռուսաստանում էր եւ հարցազրույց է տվել ՌԴ Հեռավոր Արեւելքի լրատվամիջոցներին եւ հայտարարել. «Ռուսաստանը սրբություն է»: Սա՝ ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի: Կաթողիկոսը հայտարարել է, որ աղոթք է հղում առ Աստված, որ Ռուսաստանը լինի հզոր գերտերություն, որ ռուս ժողովուրդը ապրի բարեկեցիկ կյանքով, քանի որ հայերի կաթողիկոսը վստահ է, եթե լավ

Ալավերդին դատարկվո՞ւմ է

Ֆինանսատնտեսական ճգնաժամը դարձել է արտագաղթին նպաստող լրացուցիչ գործոն Բնակչության արտագաղթը Ալավերդիում նոր թափ է ստացել: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, Ալավերդիում մշտական բնակվում է 16,6 հազար մարդ: Այսօր՝ մարդահամարից 8 տարի անց, Ալավերդու քաղաքապետարանը հայտարարում է, որ քաղաքում ապրում է 20 հազար բնակիչ: Ալավերդու ամենամեծ՝ Սանահին/Սարահարթ թաղամասի ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանի կարծիքով, թաղամասի բնակչության 60%-ը

ԿՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ

Հայաստան մայրիկի միակ հույսը Աստծո կամքն ու օրհնությունն է: Հայաստան տատիկի տնակը առաջինն է Վանաձորի Լենինգրադյան փողոցի տնակների շարքում: Նա այստեղ բնակվում է արդեն 20 տարի: Միայնակ թոշակառու է: Տնակում չկա ջուր եւ սանհանգույց: Տնակը տաքացվում է փայտով, որը մեծ դժվարությամբ է հայթայթվում: Տնակում Հայաստան տատիկի միակ «ընկերները» առնետներն են: «Վերջին անձրեւների ժամանակ գետի հունը

ՄԱՀ՝ ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ

Երեւան-Նորագավիթ 2.874 կմ գծահատվածի 2-րդ պիկետում՝ երկաթուղու խճալիցքի վրա, հայտնաբերվել է 1962թ. ծնվ, Խանում Ղարիբյանի դիակը՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: Պարզվել է, որ օգոստոսի 14-ին, ժ. 08.45-ի սահմաններում, նշված գծահատվածով անցել է միայն Արմավիր-Երեւան էլեկտրական գնացքը։

ԳՐՊԱՆԵԼ ԵՆ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել է քրեական գործ, որի հիմքում դրվել է ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ստուգման արդյունքներով կազմված արձանագրությունը: 2005թ. Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի եւ «Տագգատե» ՍՊԸ միջեւ կնքված գյուղապետարանի շենքի կառուցման կապալի պայմանագրի հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության տնօրեն Ավագ Մելքոնյանը կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ

ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է պատասխանել Վերահսկիչ պալատի հաշվետվությամբ ներկայացված այն փաստերին, համաձայն որոնց՝ մշակույթի նախարարությունը 2008 թ. պետական բյուջեից մեծ յուրացումներ, չարաշահումներ եւ անարդյունավետ ծախսեր է կատարել: Այս մասին հուլիսի 30-ին Tert.am-ին հայտնել էին մշակույթի նախարարության լրատվության բաժնից, ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք հիմա, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը պաշտոնապես հրապարակվել է, մշակույթի նախարարությունը պատրաստվում

ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏՔԵՐ՝ ՀԱՐԹԱԳՅՈՒՂՈՒՄ

aysor.am կայքից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում անցյալ տարի հողային աշխատանքների ժամանակ հին ջրհորներից հայտնաբերվել են մարդկային մարմիններ: «Կարապետանց կոչվող հին ջրհորից գտել ենք մարդկային ոսկորներ, նաեւ թուր»,- ասել է գյուղացիներից մեկը: 2002-ին էլ, երբ գյուղում մաքրում էին հին ջրհորները, էլի հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, թրեր, հին տիպի հրացաններ: Ըստ գյուղի դպրոցի տնօրեն

Օհանյանին պետությունը խաբել է

Վերջերս lragir.am էլեկտրոնային կայքէջում փորձագետ Մանվել Սարգսյանն իր «Ռազմական արդյունաբերությունը եւ նրա կադրերը» հրապարակման մեջ անդրադարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Բաքու այցին: Այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որում հայտնվել էր, որ քննարկվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Մ. Սարգսյանն այդ համատեքստում անդրադարձել էր Հայաստանի ռազմաարդյունաբերության արդի խնդիրներին, մասնավորապես հիշատակելով

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031