Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ԲԵԼՄՈՆԴՈՅԻ ՏԻԿՆՈՋԸ

Օգոստոս 18,2009 00:00

Ֆրանսիացի հանրաճանաչ կինոդերասան Ժան Պոլ Բելմոնդոյի նախկին կինը՝ Նատտի Տարդիվելը, պարբերաբար սպառնալիքներով լեցուն նամակներ է ստանում: Լրագրողների հետ հարցազրույցներում Տարդիվելն ասել է, որ չարագործները սպառնացել են իր եւ 6-ամյա դստեր՝ Ստելլայի վերջը տալ: Փոքրիկի հայրը, ի դեպ, 76-ամյա Բելմոնդոն է: Տիկինն արդեն այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Նրա կարծիքով, այդ նամակները սկսվել են ստացվել այն օրվանից, երբ ինքն արգելել է նախկին ամուսնուն՝ տեսնվել դստեր հետ: «Ես դեմ չեմ, որ նրանք հանդիպեն, բայց դա պիտի լինի խաղաղ ընտանեկան պայմաններում եւ ոչ թե հիմա, երբ ամեն ինչ այսպես իրար է խառնված»,- հայտարարել է Նատտին: Նա այնքան ազդված է, որ մղձավանջային երազներ է տեսնում: Մի փաստ եւս հետաքրքրական է, ըստ ռուսական ԶԼՄ-ների, պարզվում է՝ Բելմոնդոն էլ է սպառնալիքներով նամակներ ստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել