Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն կայքերը պաշտպանելով չի

Օգոստոս 18,2009 00:00

«Պետք է էնտուզիազմից անցնել պետական մակարդակի ծրագրեր մշակելուն: Ազգային անվտանգության խնդիր է, որով պետք է զբաղվեն եւ ԱԱԾ-ն, եւ մի շարք այլ կազմակերպություններ»,- ըստ aysor.am–ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը` ի պատասխան բազմաթիվ հարցերի, թե ի՞նչ անել հայկական կայքերը հակերային հարձակումներից պաշտպանելու համար, հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նա ինքնանպատակ չի համարում ադրբեջանական հակերների ակտիվությունը: Է. Աբրահամյանը պատմեց, որ 5-6 տարի առաջ մի ծրագիր առաջ քաշվեց, որով խնդիր էր դրվում այլ երկրների լրատվական կայքերը հնարավորինս ադրբեջանականացնել: Փորձագետի խոսքով, մի շարք չինովնիկների միջամտությամբ ադրբեջանցի մեծահարուստները սկսեցին թերթեր գնել Ռուսաստանում ու Եվրոպայում, որոնցով սկսվեց ադրբեջանամետ լրատվություն տարածվել: Մինչդեռ հայ մեծահարուստները նման բան չեն անում: «Օրինակ, Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստները, Ռուսաստանում հայերի միությունը ինչո՞ւ ներդրումներ կանեն ռուսական մի շարք նախագծերում, իսկ Հայաստանից ուղարկված մի շարք նամակներ անպատասխան են մնում»,- նշեց Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել