Օրվա լրահոսը
Ճարպոտ կերակուրից՝ ընկճախտ
Ճարպոտ կերակուրը մեծացնում է ընկճախտի զարգացման հավանականությունը, ցույց են տվել նոր հետազոտությունները: Գիտնականները 6 տարիների ընթացքում հետեւել են 12059 մարդու: Եվ հետեւություն արել, որ մեծ քանակությամբ տրանս-ճարպերի օգտագործումը մեծացնում է ընկճախտի զարգացման հավանականությունը: Հետազոտության արդյունքում բժիշկ Վալերի Թեյլորը՝ Canadian Obesity Network-ի հոգեկան առողջության բաժնի ղեկավարը եւ բժիշկ Միգել Էյնջեմ Մարտինեզ-Գոնսալեզը՝ իսպանական Նավարրա համալսարանի պրոֆեսորը, հայտնաբերել
Կոչ՝ ամուսնացողներին
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հայտնել է ամուսնացող շատ կաթոլիկների անբավարար պատրաստվածության մասին: Հովվապետը կոչ է արել խստացնել փեսացուի եւ հարսնացուի համար նախապատրաստական միջոցառումները եւ նրանց քննումը: Պապի կարծիքով՝ դա պետք է կրճատի ամուսնալուծությունների թիվը: Պապը կոչ է արել ընդհատել արատավոր շրջանը, որի սկիզբը «թույլատրելն է ամուսնությունը՝ առանց պատշաճ նախապատրաստության եւ քննության»: Ըստ կաթոլիկ եկեղեցու տեսության՝
«ԿԻԼԻԿԻԱՆ» ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԼՈՒԾԱՐՎԵՑ
Հունվարի 31-ին պաշտոնապես հաստատվեց՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու է 8 թիմ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ ներկայացված N03 24.01.2011թ. դիմումն առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ, եւ ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա՝
«ՇԻՐԱԿԸ» ՆՈՐ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
Ֆուտբոլային տարվա այս շրջանում Հայաստանում այնքան էլ ընդունված չէ ասուլիսներով ներկայանալ. նախորդ մրցաշրջանի ամփոփման համար արդեն ուշ է, նախապատրաստական փուլն էլ իր եռուն ընթացքում է: Ձեւավորված ավանդույթից, սակայն, ետ կանգնեց Գյումրիի «Շիրակը»՝ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելով: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը փաստեց, որ «Շիրակը» բավական մեծ է տարիքով, ու գլխավոր նպատակներից մեկը երիտասարդ ֆուտբոլիստներով համալրվելն
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱԶՄԸ
Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Կիպրոսի մայրաքաղաքում փետրվարի 9-ին կայանալիք Վրաստանի ընտրանու հետ հանդիպմանը: Գլխավոր մարզիչը հրավիրել է 20 ֆուտբոլիստի. երկու դարպասապահ, ինը պաշտպան, հինգ կիսապաշտպան եւ չորս հարձակվող:
ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնում Ամերիկան ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Հայ շախմատիստը յոթերորդ տուրում սեւ խաղաքարերով տանուլ տվեց իսպանացի միջազգային վարպետ Էռնեստո Ռոմերո Ֆեռնանդեսին եւ 4,0 միավորով նահանջեց 58-րդ հորիզոնական:
ԳԱԼՈՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱՐԱՎ
Մոսկվայում մեկնարկած շախմատի «Moscow Open» փառատոնում կանանց մրցաշարին մասնակցող Լիլիթ Գալոյանը երրորդ տուրում առաջին հաղթանակը տարավ: Նա պարտության մատնեց իր հայրենակցին՝ Կարինա Համբարձումովային, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Այդ հաջողությունից հետո Լիլիթը 1,5 միավորով 5-րդ տեղում է:
ՏԻԳՐԱՆ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՀՀ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությանն անհաջող մասնակցելուց հետո գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատի տանը միմյանց հետեւից մասնակցեց հանրապետության եւս երկու առաջնության ու երկուսում էլ նվաճեց Հայաստանի 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը: Նա արագ շախմատի հանրապետության 13-րդ առաջնությունում, որին մասնակցող 27 շախմատիստներից 6-ը գրոսմայստերի կոչում էր կրում, 6,5 միավորով (ութ հնարավորից) գրավեց առաջին
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԶԲԱՂՎԵԼ
Ֆիզկուլտուրան դպրոցներում մեռնում է «Հայաստանում աշակերտները, ուսանողները դժվարությամբ են հաճախում ֆիզկուլտուրայի դասերին, բայց, սկսած որոշակի տարիքից՝ 24-25 տարեկանից, վճարովի հիմունքով գնում են, օրինակ, շեյփինգի: Իրականում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվածը եւ շեյփինգի նպատակը մեկն է՝ շարժողական ակտիվություն ապահովելը, մարմնի համաչափ զարգացումը եւ առողջությունը: Մարդկանց թվում է, թե ֆիզկուլտուրայի դասերին գնալն ամոթ է կամ այն ցածր են դասում
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՓԱԿՎԵԼ
1971 թվականից գործող Սյունիքի մարզի Ույծ համայնքի նախակրթարանի գործունեությունը, համայնքի ավագանու հունվարի 31-ի որոշմամբ, դադարեցվել է: Պատճառը, ըստ գյուղապետ Արտակ Ավետյանի, ֆինանսական է, մանկապարտեզը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել, որոնք, նրա խոսքով, գոյացել են նախակրթարանի վարիչ Ջուլիետա Մուրադյանի մեղքով: 40 տարի առանց դադարի գործող մանկապարտեզը, որտեղ ներկայումս հաճախում էր 19 երեխա, ըստ երեւույթին, փակվել է
Արեւմտահայ մտավորականների քանդակները՝ Էջմիածնում
Այս տարի Էջմիածին քաղաքում կտեղադրվեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արեւմտահայ մտավորականների գործերը՝ մեկ քանդակախմբում: Ըստ panorama.am-ի, երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով քանդակախմբի հեղինակն է: Լեւոն Թոքմաջյանը նշել է, որ քանդակն անվանակոչել է «Տագնապ», որտեղ ընդգրկել է Կոմիտասի, Գ. Զոհրապի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Երուխանի, Ռ. Սեւակի եւ
Թուրքական հնարք
Մեկնաբանում են մասնագետները Թուրքիայի Մարդին քաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է հայազգի ճարտարապետ Սարգիս Լոլեի անունով, իսկ առաջիկայում նախատեսվում է հայազգի ճարտարապետի գերեզմանի վերականգնումը: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքագետը, փողոցի վերականգնումը իրականություն կդառնա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայնությամբ. «2010 թվականին Մարդին
ՆԱՐԵԿԻ «ՆՎԱԳԱԿՑՈՂԸ»
Մոնոներկայացում՝ ըստ Մարսել Միտուայի «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ավարտելուց հետո (ավարտել է Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոցը) երեք տարի է՝ աշխատում եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես առաջին կարգի դերասան»,- «Առավոտի» հետ զրույցում իր մասին պատմեց Նարեկ Ներսիսյանն ու հավելեց, որ վերոնշյալ թատրոնում զբաղված է յոթ ներկայացման մեջ, որոնցից երկուսի (Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Ադրբեջանն արտերկրում բնակվող իր քաղաքացիներին հորդորել է բոյկոտել պահածոներ արտադրող «Արցախ ֆրուտ» ընկերության արտադրանքը՝ միայն այն պատճառով, որ պահածոների պիտակի վրա մակնշված է՝ «Արտադրված է Ստեփանակերտում»։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Պահածոներն արդեն երկու տարի է՝ արտահանվում են Ռուսաստան եւ եվրոպական մի շարք երկրներ: Ադրբեջանական կողմի դժգոհությունն այդ ընթացքում միշտ էլ եղել է, սակայն ավելի
ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է երկրի խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետը՝ չորս տարին հասցնելով հինգի: Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու օգտին երեքշաբթի օրը քվեարկել է Ռադայի 310 պատգամավոր, թեեւ դրա համար բավարար կարող էր լինել նաեւ 300 ձայնը: Այս նախաձեռնությանը «կողմ» քվեարկողների մեծամասնությունը՝ 180 մարդ, եղել են Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության պատգամավորները: Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրություններն
ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ 80 ՀՈԳՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Ճապոնիայում ձյան առատ տեղումների արդյունքում ավելի քան 80 մարդ է զոհվել: Երեքշաբթի օրն այս մասին հայտարարել է երկրի հրշեջ կառավարչությունը, որը Ճապոնիայում պատասխանատու է արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին տեղեկացնում է news.ru-ն: Կառավարչության տվյալներով, տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ է ստացել ավելի քան 950 մարդ: Զոհվածների եւ տուժածների մեծ մասը վնասվածքները ստացել է սեփական
ՄԱԿ-ը զեկուցելու է ԿԺԴՀ-ում եւս մի գաղտնի միջուկային օբյեկտի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացվել էր, որ Հյուսիսային Կորեան հնարավոր է, որ բացի ուրանի հարստացման այն գործարանները, որոնք հայտնաբերվել էին անցած տարվա նոյեմբերին, նաեւ այլ միջուկային գաղտնի օբյեկտներ ունի: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան զեկույցը: ՄԱԿ-ի դիվանագետների փոխանցմամբ, փաստաթղթում ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայում գոյություն ունի ամենաքիչը մեկ նմանատիպ օբյեկտ: Բացի այդ,
ԱՄՆ-ն անհանգստացած է մոսկովյան ձերբակալություններով
Միացյալ Նահանգներն անհանգստացած է Մոսկվայից ստացվող տեղեկություններով, ըստ որոնց՝ հունվարի 31-ին, ի պաշտպանություն ՌԴ Սահմանադրութայն 31-րդ հոդվածի՝ հավաքների ազատության, Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ տասնյակ մարդիկ են ձերբակալվել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի երեկ տարածած հայտարարության մեջ: Հունվարի 31-ի երեկոյան ոստիկանությունը Տրիումֆալնայա հրապարակին
ԵՄ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարություն է տարածել, որով Եվրամիությունը Եգիպտոսի ժողովրդին սատարելու պատրաստակամություն է հայտնել: ԵՄ ԱԳ նախարարները կողմերին կոչ են արել զերծ մնալ բռնություններից, խորհուրդը նաեւ հորդորել է վերացնել լրատվամիջոցների գործունեության եւ ինտերնետի սահմանափակումները Եգիպտոսում: Միաժամանակ հաղորդումներ են ստացվում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրենկ Ուիզների՝ Կահիրեում բանակցություններ վարելու վերաբերյալ: Այդ տեղեկությունը փոխանցել է
Կրեդիտային համակարգի տեղապտույտը
Հարց, որ կարոտ է լուծման Բուհերում վերջին տարիներին կատարվեցին հսկայածավալ աշխատանքներ՝ դասավանդման մոդուլների ձեւավորման, դրանց գծով կրեդիտների հաշվարկման, գիտելիքների բազմագործոն գնահատման ուղղությամբ, սակայն ամենակարեւոր առավելությունները, որոնք նպաստում են ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացմանը, դեռեւս «պարապուրդի են ենթարկված» եւ չեն կիրառվում: Խոսքը կուտակված կրեդիտների փոխանցման եւ կրթական համակարգում դրանց որակի գծով փոխվստահության մթնոլորտի ձեւավորումն է: Կուտակված կրեդիտները
ԿՐՔԵՐԻ ԱՆՀԱՐԿԻ ՇԻԿԱՑՈՒՄ
Բազմաթիվ խախտումներ թույլ տված հատուկ դպրոցը չի ուզում համակերպվել կառավարության որոշման հետ Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցին մամուլը վերջին շրջանում շատ է անդրադարձել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, World Vision Armenia-ն բաց նամակ էին հղել Հայաստանի վարչապետին, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ԿԳ նախարարին՝ պահանջելով մինչեւ նոր ուսումնական տարվա
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Զբաղվածության խնդիրը մեր հանրապետության ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկն է: Գործազրկության թիվը հասնում է հազարների, ինչի հետեւանքով մեր քաղաքացիները լքում են երկիրը: Նրանց շարքում մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները, ովքեր ավարտելով կրթական հաստատությունները, չեն կարողանում հարմար աշխատանք գտնել: Մեր հանրապետությունում շուրջ 22 000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի: Սա էր հիմնական պատճառը, որ օրերս Եվրոպական ուսանողների
ՇԻՐԱԶԻ ՄՏԵՐՄՈՒՀՈՒ ՀՈՒՇԵՐԸ
Ծերանոցում հայտնված բանասեր, Կոմիտասի անվան զբոսայգու Աստղացուցարանի նախկին աշխատակցուհի, մեր մեծերի բարեկամ Անյա Չոբանյանի երազանքն իրականացավ: Լույս տեսավ «Այնքան մոտ եւ այնքան հեռու Շիրազը» հուշագրությունը: Ա. Չոբանյանն առաջին անգամ հայ հանրությանն է ներկայացնում գողտրիկ պատմություններ, «օգտվելով» բանաստեղծի հետ ունեցած իր անձնական մտերմությունից ու այն հուշերից, որոնք խնամքով թաքցրել էր: Այս գիրքը հովանավորելու խնդրանքով ինքս էլ
Ֆեյսբուքյան հեղափոխություն
Արդյոք այն հնարավո՞ր է Հայաստանում Թունիս, Եգիպտոս, Եմեն… որն է հաջորդ երկիրը, որը կարող է փոխվել ինֆորմացիոն արտահոսքի կամ սոցիալական ցանցերի շնորհիվ: «Վիկիլիկսը» քիչ էր, հիմա էլ Ֆեյսբուքն է սկսել իր հեղափոխական հաղթարշավը: Եթե տեղեկատվական արտահոսքը կամ համացանցային տեղեկատվության ազատությունը կարող են բերել իշխանափոխության այնպիսի երկրներում, որտեղ տասնյակ տարիներով հաստատված է եղել բռնատիրություն, նշանակում է,
ՆԱՅԱԾ, ԹԵ ՈՎ Է ԾԵԾՈՂՆ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉԸ
Կրկնակի ստանդարտներ՝ կրիմինալ բարքերի դեմ պայքարում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց պաշտոնանկության պատճառները պաշտոնական քարոզչամեքենան մի քանի օր շարունակ ներկայացնում էր որպես իշխանական վերնախավի կողմից կրիմինալ բարքերի եւ «զոռբայության» դեմ վերջապես սկսված «անհաշտ» պայքարի դրսեւորում: Որպես այդ գործընթացի մի այլ վառ օրինակ, ներկայացվեց նաեւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, որը թեպետ անձամբ մարդ
Կրպակների անորոշ ճակատագիրը
Կապանի քաղաքապետարանը ծրագիր է մշակել, կրպակատերերը գումարներ են ծախսել, կառավարությունը, սակայն, երկար է մտածում: Խոսքը Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու, Կապանի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհահատվածի, Ողջի գետի ափերին գտնվող մոտ 40 կրպակների մասին է: Տասնյակ տարիներ Կապանի մի շարք բնակիչներ միջպետական ճանապարհի այս հատվածում տեղակայված իրենց կրպակներում առեւտուր կազմակերպելով՝ իրենց ապրուստն են հոգացել: Այսօր էլ կրպակները
ՁՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է
Երեկ մի շարք ճանապարհներ փակ են եղել Վանաձոր համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստի օրակարգում ընդգրկված հինգ հարցերից ոչ մեկը չէր առնչվում 5 օր շարունակ տեղացող ձյանը: Տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքապետարանում տիրող «տաք եղանակը» չի թողնում տեսնել ու զգալ, թե ինչ եղանակ է դրսում: Թեեւ անդադար տեղացող ձյունը խցանումներ էր ստեղծում փողոցում եւ վթարներ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տարեկան ամփոփ տվյալներից՝ ՀՀ-ում 2010թ. հունվար-դեկտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը 2009-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1,4%-ով: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2010թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 9816 դեպք, տուժել է 6235 մարդ՝ 467-ը զոհվել են, 5768-ը՝ վիրավորվել: Հրդեհներից հասցվել է շուրջ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ
«Առավոտի» «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակումից (հունվարի 26) հետո ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ Վովա Գասպարյանը խոստացել էր ընթացք տալ 3-րդ կարգի հաշմանդամ դարձած, նախկին զինծառայող, 21-ամյա Դավիթ Թադեւոսյանի գործին: Մենք տեղեկացրել էինք, որ Դավիթ Թադեւոսյանը 2007-2009թթ. ծառայել է Մեղրու տարածաշրջանի Ագարակ գյուղում տեղակայված ՊՆ զորամիավորման մոտոհրաձգային գումարտակում: Զորացրվելուց հետո նա հայտնվել է բուժհաստատություններում, հոգեբուժարանում, սթրես-կենտրոններում, իսկ
ԱՎԱԳ-ՕՊԵՐԼԻԱԶՈՐԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների եւ միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարեւոր գործերով ավագ օպերլիազոր Տ. Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Տ. Քալանթարյանը 2010թ. նոյեմբերի 7-ին վրաերթի է ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող 4 անձանց: Մասնավորապես՝ Տ.


















































