Լրահոս
Օրվա լրահոսը

«Անզգույշ» չեն քաշքշել

Օգոստոս 18,2009 00:00

Լատվիացի գործարարների պատվիրակությունը, որն անցած շաբաթ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցում էր նախագահ Վալդիս Զաթլերսին, ինքնաթիռում աղմուկ է բարձրացրել, վկայակոչելով «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ն, տեղեկացնում է 7or.am-ը: Լատվիայի նախագահն օգոստոսի 9-13-ը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Նախագահի հետ են եղել մի խումբ գործարարներ եւ լրագրողներ: Ինչպես տեղեկացնում է լատվիական «NRA» թերթը՝ Ռիգա վերադառնալիս՝ նախագահը էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ միասին թռչել է բիզնես-կլասով, իսկ գործարարները՝ էկոնոմ-կլասով:

Գինովցած գործարարներին այդ փաստն այնքան էլ դուր չի եկել, եւ նրանք սկսել են վիրավորանքներ հնչեցնել նախագահի հասցեին: Թերթը նաեւ նշում է, որ նախագահի պատվիրակության գործարարներից յուրաքանչյուրն Ադրբեջան այցելելու համար մոտ $2000 է վճարել: Թերթի տվյալներով՝ Վալդիս Զաթլերսը գործարարների սադրանքներին չի պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել