Օրվա լրահոսը
Տոնական օրով՝ խնդիրների մասին
Կամ ի՞նչ է պետք հայաստանաբնակ երիտասարդի կայանալուն Երեկ Կամերային երաժշտության տանը Երիտասարդության միջազգային տոնի առիթով Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների հետ հանդիպեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ փոխնախարար Արսեն Քարամյանը: Նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱԺ-ն կընդունի երիտասարդական քաղաքականության մասին օրենքը: Ա. Գրիգորյանը կարեւոր քայլ համարեց երիտասարդներին հիփոթեքային ծրագրով բնակարանների
ՍՏԵՂԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ուռա՛, վերջապես ավարտվեցին բոլոր տեսակի քննությունները, եւ հիմա կարելի է խոսել երեխայի կրթության մասին: Ուզում եմ հավատալ, որ ամառային տապի բերած անհոգությունն ու ծուլությունը (արձակուրդային տրամադրություն) չեն խանգարի թերթի ընթերցողների հետ քննարկելու անհատի կրթության արդիական խնդիրները: Տեղեկացված է հասարակությունը, թե ոչ, պատրաստ է կրթական համակարգը, թե ոչ՝ հանրապետությունում ՀՀ կառավարության որոշումներով ձեւավորվում են ինքնուրույն հիմնական
Էկոնոմիկայի նախարարությունն ու երաժշտական փառատոնը
Այս գերատեսչությունը վստահ է, որ նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են «Օգոստոսի 28-ից Սեւանա լիճը ողողված կլինի երաժշտությամբ»,- երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց երգիչ, «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերության հիմնադիր Վահան Գեւորգյանը, նույն ինքը՝ Ֆորշը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ եւ «Ֆորշ ընդ Ֆրենդսի» նախաձեռնությամբ Սեւանում մեկնարկում է «Երաժիշտները հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏՐԱԿՏՈՐ «ԿՀԱՎԱՔԵՆ»
Այսուհետեւ բելառուսական տրակտորներ կհավաքվեն Հայաստանում. բելառուսական մեքենաշինական ընկերություններից մեկը սարքավորումներ կտրամադրի Վանաձորում գործող «Չինվան» ընկերությանը: Երեկ էկոնոմիկայի նախարարությունում այս առիթով պայմանագիր ստորագրվեց բելառուսական պատվիրակության հետ: Ըստ «panorama.am»-ի, նախարարության առեւտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը վստահեցրել է, որ պայմանագրով նախատեսված է գյուղատնտեսական եւ կենցաղային նշանակության այս տրակտորներից տարեկան կհավաքվի 50 միավոր, հետագայում հնարավոր է
ԽԱՂԱՏՆԵՐ՝ ԾԱՌԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն
Չնայած բնապահպանները վստահեցնում են, որ մարզերում խաղատների կառուցումն ուղեկցվելու է կանաչ տարածքների հատմամբ, մարզային ղեկավարները միայն ողջունում են կառավարության այդ օրինագիծը: Լուսանկարում պատկերված տեսարանը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից է: Խիտ անտառից մի լայն հատված «խուզել» են՝ նոր ճոպանուղի կառուցելու համար, որը նախատեսված է Ջերմուկում տուրիզմի զարգացման ծրագրով: Ծառահատումը հարուցել է մի շարք բնապահպանների դժգոհությունը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ՝ ԸՆԴԴԵՄ GOOGLE-Ի
«Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպությունն ինտերնետային արշավ է սկսել Google-ի դեմ՝ փորձելով ճնշումների միջոցով ստիպել ինտերնետ ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերությանը՝ համագործակցել իրենց հետ Հայոց ցեղասպանության մերժման գործում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Google-ը, հավատարիմ մնալով իր՝ «Մի եղիր չար» կարգախոսին, արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» տեղադրած գովազդները, որոնք ինտերնետում
ՍՊԱՆՎԵԼ Է 69 ՄԱՐԴ
Իրանի ընդդիմադիր առաջնորդ Միրհոսսեյն Մուսավիի կողմնակիցներից մեկը՝ Ալիռեզա Հոսեյնի Բեհեշտին, հայտարարել է, որ հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 69 մարդ: «69 մարդկանց անունները, ովքեր զոհվել են ետընտրական անկարգությունների ժամանակ, ներկայացվել են խորհրդարան՝ հետաքննություն իրականացնելու համար: Հաշվետվությունը պարունակում է նաեւ մոտավորապես 220 ձերբակալվածների անունները»,- «Նոյյան տապանի» մատուցմամբ, հայտարարել է Բեհեշտին:
ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում այնպիսի դիվանագետի նշանակումը, ով երկար տարիներ աշխատել է Կոսովոյում, ոչ մի լավ բան մեզ չի խոստանում: Փաստորեն, այդ կինը անջատողական Կոսովոյի անկախության հեղինակն է, ինչպե՞ս կարելի է նրան վտահել»,- news.am-ի փոխանցմամբ, նման մտավախություն է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն՝ մեկնաբանելով Մեթյու Բրայզայի փոխարեն Թինա Քեյդենաուի նշանակումը ՄԽ-ի համանախագահի պաշտոնում:
ՀԱ՛Մ ՏՈՒԺԵԼ է, ՀԱ՛Մ ԷԼ ԱՄԲԱՍՏԱՆՎՈՒՄ Է
Մեր երկրում նման անհեթեթություններ հաճախ են պատահում Անցյալ տարի հունիսի 21-ին ՀՀ ոստիկանությունը մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «հունիսի 20-ին, ժ. 11:30-ին «Էլիտ Շանթ» ՍՊԸ անվտանգության աշխատակիցը՝ Համբարձում Մ.-ն, իրեն ամրակցված «Ֆոլքսվագեն Տուրան» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ եղել են նաեւ նույն ընկերության անվտանգության աշխատակիցներ Արթուր Կ.-ն, Արթուր Շ.-ն եւ Արմեն Ս.-ն, ընկերությանը պատկանող բեռնատար
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈ՞Վ
Խորհրդի անդամներից շատերը գերադասում են լռել՝ անձնական պատճառներով Հանրային խորհրդի գոյությունը հայ իրականությունում սկսեց առարկայական դառնալ այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն առաջարկեց խորհրդին՝ համաներում հայտարարելու մասին առաջարկ-նախագիծ ներկայացնել իրեն: Մինչ այդ, կառույցի գոյությունն ու գործունեությունը, նախագահ Սերժ Սարգսյանի՝ նման խորհուրդ ձեւավորելու մասին առաջարկից հետո, իշխանական ճամբարում ներկայացվում էր իբրեւ հանրային դարդ ու
ՍԽԱԼՄԱ՞ՄԲ ԷՐ ՀԱՐՎԱԾԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի Արաքլը գավառում կատարած շրջագայության ժամանակ մի «մուշտի» է ստացել տեղի բնակիչներից մեկի կողմից: Ինչպես փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet» օրաթերթը, երբ Էրդողանը ցանկացել է ելույթ ունենալ հավաքվածների առջեւ, նրանցից մեկը մոտեցել է Թուրքիայի վարչապետին եւ բռունցքի ծանր հարված է հասցրել նրա որովայնին: Հարվածն այնքան ուժգին ու անսպասելի է
ԱՐՈՆՅԱՆՆ ՍԿՍՈ՞ՒՄ Է
Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի մեծ մրցանակի հինգերորդ խաղարկությունը, որը նաեւ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարն է, աստիճանաբար թափ է հավաքում: Աշխարհի ուժեղագույն 14 գրոսմայստերների մրցավեճի երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ալեքսեեւին եւ 1,5 միավորով Չեպարինովի եւ Լեկոյի հետ միասին գլխավորեց
Անդեմ երգեր ու թայֆաբազություն
Կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու երգչուհի Զարուհի Բաբայանը՝ մերօրյա երգարվեստի մասին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու երգչուհի Զարուհի Բաբայանը: Նրանք բանավիճեցին ժամանակակից երգարվեստի թեմայով: Զ. Բաբայանն ասաց, որ ինքն ընդամենը 3 անգամ է երգի տեքստ գրել, մեկը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին, երկուսը՝ մանկական թեմայով: Նրա խոսքով, դա ուղղակի հոգու պահանջ է եղել:
«ՇԻՆԵԼ ՓՈՔՐԻԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
Սա կանադաբնակ խմբավար, վոկալիստ Վարուժան Մարգարյանի ցանկությունն է Այն մտայնությունն է իշխում, թե անցած դարավերջի սոցիալական ցնցումների, երկրում ձեւավորված վերափոխումների հետեւանքով Հայաստանից հեռացած արվեստագետներից շատերի ճակատագիրը հաջողությամբ է դասավորվել՝ նրանց առջեւ բացվել են գործունեության լայն հեռանկարներ: Ցավոք, սա թյուր կարծիք է, որովհետեւ ոչ բոլորին է հաջողվել «դրսում» հասնել ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման: Խմբավար, վոկալիստ Վարուժան Մարգարյանը
13-ին կրկին տաք կլինի
Մեկ օր էլ Հայաստանում աձրեւներ կգան, ու վերջապես օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումները կդադարեն: Օգոստոսի 13-16-ն ընկած ժամանակահատվածում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կբարձրանա, իսկ Արարատյան դաշտավայրում կհասնի մինչեւ 33 աստիճանի: Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսումներով, օգոստոսի 13-ի ցերեկվա ժամերին հանրապետության արեւմտյան շրջաններում եւ մայրաքաղաքում տեղումներն արդեն աստիճանաբար կդադարեն: Իսկ ահա հանրապետության հյուսիսային շրջաններում մարդիկ
Կխոսեն «երիտասարդական» թեմաներով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ, օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր: Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով: Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Այսօր Կամերային երաժշտության տանը
Հիսուն դպրոց՝ ներառական կրթության գործընթացում
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին: Նախարարը նշել է, որ ամերիկյան կազմակերպությունները եւ Ամերիկայի դեսպանատունը՝ մասնավորապես, ակտիվ ներգրավվածություն ունեն կրթական բաղադրիչ պարունակող մի շարք ծրագրերում: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից: Բարձրագույն կրթության ոլորտում նախարարը կարեւորել է լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացների շնորհիվ
Դպրոցականներն արտահերթ բուժզննման կենթարկվեն
Այս տարի մինչեւ ուսումնական տարվա սկսվելը դպրոցներում երեխաները արտահերթ բուժզննման են ենթարկվելու՝ A/H1N1 վարակի տարածման հետ կապված: Եվ եթե նախկինում դպրոցականներին կազմակերպված ձեւով բուժզննման էին ուղղորդում ուսումնական պրոցեսի ժամանակ, ապա այս անգամ ծրագրվում է այդ գործընթացը կազմակերպել ամառային արձակուրդների վերջում: Նման հանձնարարություն է տվել Ռուսաստանի սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն, գրել է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ինչպես
Ընդունեց «լույսի» կրթաթոշակառուներին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի եւ «Լույսի գործընկեր» ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ, ովքեր ընդունվել են արտերկրի մի շարք հեղինակավոր բուհեր: Զրույցին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունվելու, հետեւաբար նաեւ «Լույս» հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը ստանալու կապակցությամբ: շելով, որ տարիներ շարունակ այսպիսի հնարավորությունը
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Կամ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության շուրջ Ժամանակակից Հայաստանում պետությունը ի վիճակի չէ լիակատար ապահովել բարձրագույն կրթության հասարակության պահանջները: Եվ ոչ պետական բուհերը պետականների հետ մեկտեղ ապահովում են քաղաքացիների բարձրագույն կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, թեկուզ եւ վճարովի հիմունքներով: Սակայն վճարովի կրթությունը նույնացնել միայն ոչ պետական բուհերի հետ, կլիներ անարդար, որովհետեւ պետական բուհերը վճարովի կրթական ծառայություններ մատուցելու
Ոչ թե կխանգարի, այլ՝ կօգնի
Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գազի արդյունաբերության բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական փաստաթղթերի ստորագրումը ոչ մի կերպ չի ոտնահարի Ադրբեջանի շահերը: Ըստ «Արմինֆոյի», «Թուրան» գործակալությանը նման կարծիք են հայտնել Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի փորձագետները: Ավելին, ըստ փորձագետների, դա ինչ-որ չափով կարող է անգամ լրացուցիչ խթան հանդիսանալ կամ նպաստել ադրբեջանական գազի արտահանմանն ու իրացմանն առնչվող պաշտոնական Բաքվի
Հայուհիների բարոյականության սահմանները
Հայաստանից դուրս հայուհիները կույս մնալու խնդի՞ր ունեն «Դրսում հայ աղջիկները մաքուր մնալու խնդիր ունեն»,- ասում է Բրազիլիայում ծնված 22-ամյա հայազգի Վազգենը: Ամեն տարի տասնյակ երիտասարդներ լքում են Հայաստանը՝ բնակություն հաստատելով օտար երկրում: Թե ինչպե՞ս են այնտեղ ապրում, ի՞նչ բարքերով՝ թերեւս, հայաստանաբնակ հային ամենաշատն է հետաքրքրում: Կարողանո՞ւմ են օտար հոսանքների ներքո երիտասարդները պահպանել հայեցիությունն ու հայկական
Խոսել են նաեւ «Նաիրիտից»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը: Իգոր Սուվորովը նաեւ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ու Միջպետական բանկի նախագահը խոսել են էներգետիկայի բնագավառին առնչվող ծրագրերից, անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՀՈՍՔ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ
Ճգնաժամի հետեւանքով աշխատատեղերը կորցրած հայ միգրանտները չեն շտապում վերադառնալ հայրենիք «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» հին հայկական ասացվածքի տրամաբանությամբ՝ տարեսկզբին շատերը կանխատեսում էին, որ ճգնաժամի հետեւանքով արտերկրի մեր հայրենակիցների զգալի մասի «հացը կկտրվի» եւ նրանք ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք: Ընդ որում, արտերկրում ապրող մեր հայրենակիցների վերադարձով գործազուրկների թիվն ավելանալուց բացի, նաեւ կանխատեսվում էր, որ կդադարեցվեն արտերկրից
Երկու ասուլիս
Մեկը՝ «Հայացքում», մյուսը՝ ՀԺԿ-ում Թուրքիայի տեղը «նեղն» է Չնայած ամառային անդորր է, սակայն վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման ինտենսիվությունը չի նվազել: Ու թեեւ կարգավորման գործընթացի տեմպը չի փոխվել, սակայն դա չի նշանակում, թե առաջիկայում, ավելի կոնկրետ՝ աշնանը, խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չի լինի: «Tert.am»-ի մատուցմամբ, երեկ «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչ
«27»-Ն ԷԼ, «ՄԱՐՏԻ 1»-Ն ԷԼ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ
Բայց միայն իշխանափոխությունից հետո Նորանկախ Հայաստանի պատմության 19 տարիների ընթացքում երկու ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք մեր երկրի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, նաեւ շարքային քաղաքացիները որակել են որպես պետության հեղինակությանն ու միջազգային վարկին հասցված ծանրագույն վնաս: Խոսքը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության մասին է, որի արդյունքում սպանվեցին պետական գործիչներ, եւ 2008թ.
ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ
«Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն ինն ամիս գտնվում է բանտում: ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի օրենքը անհասկանալի պատճառներով առայսօր չի տարածվել Ս. Հացպանյանի վրա: Այն, որ նա մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին, սկզբում անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա՝ ԼՂՀ ՊԲ թիվ
ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՄԻՑ
Դավիթ Հակոբյանը՝ ԼՂՀ հարցի եւ Հանրային խորհրդի մասին «Մարքսիստ ջան, ե՞րբ եք նստելու շահի թախտին»,- Տավուշի մարզում մարքսիստ Դավիթ Հակոբյանին հարցրել է մի տարեց ուսուցչուհի: «Շատ թթու գործ եք ինձ առաջարկում»,- համեստորեն պատասխանել է մարքսիստը: «Ախր, շատ դուզ յախա ես, մի քիչ էլ խաբի, որ էս գլխամեռները ճամփեդ փակեն ոչ»,- հավելել է կինը: Այս եւ
ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՔԵՅԴԵՆԱՈՒՆ
Դիվանագետ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Այդ մասին օգոստոսի 11-ին Թբիլիսիում հայտարարել է ինքը՝ Մեթյու Բրայզան: «Այս տարածաշրջանում նա հանդիսանում էր լուրջ ֆիգուր՝ ներկայացնելով պետքարտուղարությունը վերջին 4 տարիներին»,- վկայակոչելով «Կավկազ Պրեսին» փոխանցում է news.am-ը: Բրայզային փոխարինող Թինա Քեյդենաուն երկու տարի աշխատել է Կոսովոյում
ՀՍԿԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՆ ՍԿՍՎԵՑ
Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկեց շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի»՝ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար՝ 5-րդ խաղարկությունը, որին մասնակցում են հողագնդի ուժեղագույն գրոսմայստերներից 14-ը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեցին, համապատասխանաբար,