Օրվա լրահոսը

ԽՈՍՈՂ ԾԱՂԻԿՆԵՐ

Երեկ Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի 49-ամյա բնակչուհի Սոֆյա Մաթեւոսյանի՝ բնական բույսերից, ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիաների առաջին անհատական ցուցահանդեսը: «Ես ծաղիկներ, բույսեր եւ ընդհանրապես բնությունը շատ եմ սիրում: Ինձ համարում եմ բնության մի մասնիկը: Ծաղկարվեստը իմ կյանքն է, իմ աշխարհը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Մաթեւոսյանը: Ցուցահանդեսում ներկայացված է 52 աշխատանք՝ 6 տարվա

Ազերիները հիասթափված են

Պատմական փաստերի հերթական կեղծումը ձախողվել է Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը վերահրատարակվել է. գրքի նոր տարբերակում Հայաստանի պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է, որ հիշյալ գիրքը, որի հեղինակները ուկրաինացի գրականագետներ եւ պատմաբաններ են, նախնական տարբերակում զետեղել էր մի հոդված, որտեղ

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Եղունգների ձեւից շատ բան է կախված Ամեն մի կնոջ գեղեցկության ու հաջողության գրավականը՝ կատարյալ սանրվածքի ու աչքի զարնող կոշիկի հետ մեկտեղ, համարվում է նաեւ ձեռքերի խնամքը: Ոմանք անգամ համոզված են, որ աշխատանքի կարելի է ներկայանալ առանց շպարվելու, սակայն՝ ոչ առանց մանիկյուրի: Ստացվում է, որ գեղեցիկ, խնամված ձեռքերը մշտապես ուշադրության կենտրոնում են, նույնիսկ ավելի, քան մարմնի

«Արարատին» վերջնականապես զրկեցին

Նրան 2009/2010 թթ. Եվրոպայի լիգայի խաղարկությունում կփոխարինի մրցաշրջան 2008-ի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման բողոքարկման կոմիտեի (բողոքարկման մարմնի)՝ մայիսի 26-ին կայացած նիստը միաձայն ուժի մեջ է թողել արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) մայիսի 11-ին կայացրած «Արարատ» ֆուտբոլային ակումբի արտոնագրումը մերժելու որոշումը:

ԵՐԵՔԸ ԿԱՄ ՉՈՐՍԸ ԿՄՏՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Հուսով է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, որի մասին Վրաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Ախալկացին մեր գործընկերներից մեկին ասել է. «Ես Ֆեդյային ճանաչում եմ 10 տարուց ավելի: Նա բռնցքամարտի պրոֆեսոր է»: Դեռ երբեք Հայաստանի բռնցքամարտիկները միեւնույն մրցաշարում, անկախ տարիքային խմբից, յոթ մեդալ (թեկուզ՝ բրոնզե) չեն նվաճել: Այսօր մեր պատանիներն աշխարհի առաջնությունում պայքարելու են

ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ

Հիշողություններ փարաջանովյան տարվա առիթով Երբ ժողովրդական դեպուտատ Վ. Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով եւ կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երեւանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը» եւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաեւ անզոր մի դառնություն… Ցավ, որ իր երկրային

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՌԴ-ԻՑ $9 ՄԼՐԴ Է ՈՒԶԵԼ՝ ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Բելառուսը Ռուսաստանից 9 մլրդ դոլարի վարկ է խնդրել՝ ատոմային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Համապատասխան հայտն արդեն ներկայացված է ՌԴ կառավարություն, սակայն այդ մասին դեռեւս որեւէ որոշում կայացված չէ, հայտնում է lenta.ru-ն:

ԱՅԾԵՐԸ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ԳԱԶՈՆԱՔԱՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ

ԱՄՆ Մերիլենդ նահանգի իշխանությունները, CNN-ի փոխանցմամբ, սկսել են այծերին ներգրավել նահանգի բուսականության «վերահսկողության» գործում: Նրանք կարծում են, որ խոտհարքային մեքենաները այծերով փոխարինելու դեպքում՝ կխուսափեն հազվագյուտ տեսակի կենդանիների ոչնչացումից: Նման մեթոդով արդեն իսկ աշխատում են ԱՄՆ Կոլորադո եւ Նյու Յորք նահանգների որոշ բնակելի տարածքներում:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳՈՐԾ Է ԳՏԵԼ

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով «Սիստեմա» ֆինանսական-բաժնետիրական միավորման պաշտոնական կայքէջին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ՖԲՄ-ի տնօրենների խորհրդում անկախ տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն է: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի ընդամենը 13 տեղի համար առաջ է քաշվել 13 թեկնածություն: Եթե 11-ը ներկայումս գործող տնօրեններն են, ապա երկու թեկնածուները նոր են՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռաջիվ Մեխրոտրան՝ Հնդկաստանի

«ՄԱՈՒԳԼԻ-ԱՂՋԿԱ» ԾՆՈՂՆԵՐԻՆ ԿԶՐԿԵՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

ՌԴ-ի Չիտա քաղաքում հայտնաբերված «մաուգլի-աղջկա» հորը առայժմ միայն տուգանել են, սակայն չի բացառվում, որ նրա դեմ քրեական գործ հարուցելուց հետո նա նաեւ ազատազրկվի: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Չիտայում հայտնաբերվել էր 5 տարեկան աղջիկ երեխա, որը թեեւ բնակվում էր հոր, տատի, պապի, այլ բարեկամների, 3 շների եւ տասնյակ կատուների հետ 3 սենյականոց մի բնակարանում, սակայն

Դժբախտ պատահար եւ 16 զոհ

Երեկ Բուլղարիայի Յամբոլ քաղաքում, որը մայրաքաղաք Սոֆիայից 260 կմ հեռավորության վրա է գտնվում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային աղետ, որի արդյունքում զոհվել է 16 մարդ, վիրավորվել է 13-ը: Ուղեւորատար ավտոբուսը մեծ արագությամբ մխրճվել է կենտրոնական հրապարակում, որը երեկ վերափոխվել էր մեծ տոնավաճառի, խռնված ամբոխի մեջ: Ավտոբուսը մոտակա «սրբազան» համարվող լեռը ուխտագնացության էր տանում տարեց թոշակառուների: Նախնական

Բերեզովսկին Տիմոշենկոյին խոստացել է Կրեմլի օժանդակությունը

Ըստ lenta.ru-ի՝ Բորիս Բերեզովսկին հայտարարել է, որ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայում սպասվող առաջիկա նախագահական ընտրություններում ունի հաղթելու ամենամեծ շանսերը: Բերեզովսկու կարծիքով, որը նա հայտնել է ուկրաինական «Նովայա» թերթին, այս ընտրություններում Տիմոշենկոյի վրա խաղադրույք է դնում նաեւ Ռուսաստանը: Տիմոշենկոյի մեծ շանսերը Բերեզովսկին կապում է նրա անսկզբունքայնության հետ: Բիզնեսմենի կարծիքով՝ «Տիմոշենկոն ուժեղ, կամային քաղաքական գործիչ է, որը գիտե,

Մոլդովայում նշանակել են ընտրությունների նոր օր

Մոլդովայի պառլամենտը տեղափոխել է նախագահական ընտրությունների օրը, որը նախատեսված էր մայիսի 28-ին: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: Որոշվել է քվեարկությունը կատարել հունիսի 3-ին: Նախագահ ընտրելու նախորդ փորձը ձախողվել էր. իշխող կոմունիստական կուսակցությանը ձայները չէին բավականացրել՝ սեփական թեկնածուին հաստատելու համար: Կրկնական ընտրությունները, որ նշանակված էին մայիսի 28-ին, տեղափոխվեցին կոմունիստների նախաձեռնությամբ: Մոլդովայի Կոմկուսի պատգամավորական խմբի առաջնորդ

Շրջանավարտների ծնողները «քամվում են»

Նրանք չգիտեն՝ ինչպես դուրս գալ ավարտական տարբեր միջոցառումների պատրվակով հավաքվող գումարների բեռի տակից: Հունիսի սկզբին ՀՀ հանրակրթական դպրոցներում կմեկնարկեն ավարտական քննությունները՝ 9-րդ եւ 11-րդ դասարաններում: Արդեն քննություններից մի քանի ամիս առաջ դասարանի ակտիվ ծնողներն ու դասղեկներն անհանգստացած էին, թե որքան գումար է հավաքվելու քննությանը զուգակցվող խրախճանքը կազմակերպելու համար: Վերոնշյալ երեւույթն արդեն ավանդական է դարձել, որի

ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Դանիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից ժամանած երիտասարդները «Առավոտի» հետ զրույցում կատակով նշեցին, որ իրենք շատ գործ են ունենալու առաջիկա օրերին:«Եվրոպական քաղաքացիությունը ընտրությունների դիտարկման միջոցով» միջազգային ուսուցողական ծրագրի շրջանակներում Վրաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Հոլանդիայից, Դանիայից շուրջ 30 երիտասարդներ օրերս այցելել են Հայաստան՝ հետեւելու մայիսի 31-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ,

ՀՅԴ-ն հեռացել է անտեղյակությունից

Հարցազրույց ՀՅԴ Կանադայի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Վաղարշ Էհրամջյանի հետ – Հայաստանում համառ լուրեր կան, թե ՀՅԴ-ն երկու մասի է բաժանվել` կուսակցության հայաստանյան կառույցի վերջին տարիների գործելաոճը ընդունելի չէ դրսի կառույցների համար: Իսկապե՞ս այդպես է: – Մենք էլ ենք լսում այդպիսի լուրեր, բայց ճիշտ չէ, որովհետեւ մեր կազմակերպությունը մեկ կառույց է, մեկ ուժ եւ, հետեւելով ընդհանուր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿՄԱՆ ՄԵՋ Է

Վերջերս հայ-թուրքական գործընթացի շուրջ միանգամայն տեղին բանավեճերը, այնուամենայնիվ, շեղել են բոլորիս ուշադրությունը մեր ազգային անվտանգությանը հավասարապես սպառնացող մեկ այլ կարեւոր խնդրից: Խոսքը տնտեսության մասին է: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները ապացուցում են, որ տնտեսությունը ազատ անկման մեջ է: 2009 թ. առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքը նվազել է 9,7 տոկոսով: Սա արդեն սպառնում է

Խաշթառակ՝ Հայաստանի Հոլիվուդ

Ժամանակին պատմական իրադարձությունների ականատես գյուղը այժմ «պահանջարկ» չի վայելում ու դեռ ուշադրության պակաս է զգում: Հանրապետական գյուղապետը նախընտրել է գյուղապետարանի ճակատին փակցնել հարեւան Լոռվա մարզի ծնունդ բանաստեղծի պատգամը: Խաշթառակը լեռնալանջին ծվարած մի փոքրիկ գյուղ է Տավուշի մարզում: Բնակիչներն այն համարում են Հայաստանի Հոլիվուդ: Հպարտանում են, որ այստեղ են նկարահանվել սիրված ու անգամ տասնյակ տարիներ անց

ՏԱՎՈՒՇԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Սահմանամերձ Կոթի գյուղի մատույցներում պեղվել է վաղ քրիստոնեական եկեղեցի Ինչպես Վանո Սիրադեղյանն է ասում՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է: Որքան մեր երկրի գանձերը տեսանելի են, բազում անգամ ավելի արժեքներ պարփակված են հինավուրց հողում: Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում, սահմանագոտում հնագույն հոգեւոր արժեքներ են հայտնաբերվել: Հնագետ, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության

ՀԱՍԿ-ը օլիգարխների հախից կգա՞

Իրենց շանս տալու դեպքում, կուսակցության նախագահը խոստանում է խոշոր տնտեսական չարաշահումներըջրի երես հանել: Եթե հանկարծ մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններում հաղթի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ), ապա մայրաքաղաքի մի շարք խոշոր տնտեսվարողների «բախտը չի բերի»: ՀԱՍԿ-ը պատրաստվում է պայքարել մայրաքաղաքի տոնավաճառների սեփականատերերի դեմ, բացի այդ, այս կուսակցության ավագանիները կարգավորելու եւ վերահսկելու են Երեւանի ջրամատակարարումը, գազամատակարարումն

ՀԱԿ-Ը ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԱՆԵԼՈՒ

Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում՝ Հայ ազգային կոնգրեսը խոստանում է մայրաքաղաքում բոլոր ոլորտներում իսկական հեղաշրջում անել: Վ. Խաչատրյանը խոստանում է, որ գործարարները, առանց «մաղարիչ» տալու, կարող են բիզնես ծավալել: Երեւանի ավագանու ընտրություններին մնացել է ընդամենը 2 օր: Եվ այս ընթացքում ավագանու թեկնածուներն ամեն կերպ փորձում են երեւանցիներին համոզել, որ հենց իրենք են արժանի դառնալու Երեւանի

Ազատել է աշխատանքից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Գեւորգ Պետրոսյանի հրամանով՝ աշխատանքի պետական տեսչության պետ Հարություն Հարությունյանը, համաձայն դիմումի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը:

Ամեն 6 վայրկյանում՝ ծխախոտից մահանում է 1 մարդ

Առողջապահության նախարարության «Ծխախոտի դեմ պայքարի» պետական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանի ներկայացմամբ, այս տարեսկզբին հանրապետությունում 13-15 տարեկանների շրջանում ծխախոտի տարածվածության վերաբերյալ իրականացվել է լայնամասշտաբ հետազոտություն, որի արդյունքները պատրաստ կլինեն տարեվերջին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»: Ըստ 2005 եւ 2007 թվականներին կատարված հետազոտությունների՝ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 54%-ը: Թեեւ այս ցուցանիշը վերջին տարիներին դրական միտում է

H1N1-ը Ուրուգվայն էլ չշրջանցեց

H1N1 գրիպով վարակի 2 դեպք է հայտնաբերվել Ուրուգվայում: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Ըստ այդ տեղեկատվության, վարակվածները՝ 24-ամյա տղամարդ եւ 15-ամյա աղջիկ, օրեր առաջ վերադարձել են Արգենտինայից: Նրանց առողջական վիճակով զբաղվող բժիշկները լրատվամիջոցներին հայտնել են, որ ուրուգվայցիների մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, նրանց կյանքին էլ վտանգ չի սպառնում: Նշենք, որ հարեւան Արգենտինայում H1N1 գրիպով

Տիչինայի բնակիչները պատասխանի են սպասում

Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի փողոցի բնակիչները մատնվել են խուճապի: Քաղաքապետարանից ինչ-որ մեկը նրանց ասել է, որ տները քանդելու են, իսկ բնակիչներին՝ տեղափոխելու: Երկու տարի առաջ լսած լուրը օր-օրի թարմացվում է ու նոր հնչերանգներով հասնում բնակիչներին: Տիչինայի փողոցում բացառապես առանձնատներ են եւ բնակիչները տարիների ընթացքում երկրորդ, երրորդ հարկ են ավելացնում կամ նորոգում

ՃՆՇՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Գյումրիում պաշտոնյաները գտել են լրագրողների թույլ կողմը Օրերս լրացավ Անդրկովկասի առաջին մասնավոր եթերային հեռուստաընկերության՝ «ՑԱՅԳ»-ի հիմնադրման 18 տարին: Ինչպես պատմում է հիմնադիրներից մեկը՝ Արթուր Ղանդիլյանը, իր մանկության ընկերոջ՝ Արմեն Անտոնյանի ու համակուրսեցի Արթուր Եզեկյանի հետ միասին իրենք մտադրված էին հիմնել կաբելային հեռուստաընկերություն, սակայն 1991-ին Ռուսաստան գործուղվելուց հետո ստեղծեցին եթերային, քանի որ Գյումրին ավերակ էր, չկային

Ընթացք են տրվում վկաների բոլոր հայտարարություններին

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանվող Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործերով դատական նիստերում վկաների կողմից՝ իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների վերաբերյալ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է 5 քրեական գործ: 4 քրեական գործի հիմք է հանդիսացել դատարանների միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառված

ԴՈԼԱՐՆԵՐԸ ՊԱՀԵԼ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԵՋ

Կոռուպցիան, կաշառակերությունը, որպես հասարակական չարիք, բազմիցս բարձրաձայնվում է մեր իրականության մեջ մամուլի եւ հասարակական կազմակերպությունների կողմից, խոսվում է դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին եւ, որպես կանոն, չմոռանալով միշտ նշել, թե իրավապահ մարմինները ոչ բավարար կամք են ցուցաբերում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում: Բայց երբ հարցը հասնում է ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով ապացուցելու այդ

Ձեւը գտան

ԿԸՀ-ն «սրբագրում» է օրենքները Իշխանության արձագանքը Հինգշաբթի օրը ՀՀ ԿԸՀ-ն որոշում ընդունեց, որ առաջիկա ընտրություններին զինծառայողների մասնակցության հարցը վերաբերում է բացառապես ոչ ժամկետային զինծառայողներին: Այս դեպքում, ըստ իշխանությունների, ոչ մի օրինախախտում չկա: Բայց բանն այն է, պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն, այս օրերին, հակառակ ԿԸՀ եւ ՊՆ պաշտոնյաների պնդումների, ՀՀ տարբեր զորամասերից հենց ժամկետային զինծառայողների ակտիվ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է

Ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նորմալ է գնահատում այն, որ Հայաստանում քաղաքական ընտրությունները վերաճում են մրցակից կողմերի միջեւ խորը առճակատման, որ ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո մրցակիցներն իրար կարող են ծեծել ու անգամ կացնահարել՝ ընտրական տեղամասում անդամ ունենալու համար, իսկ ընտրություններից հետո հաղթող կողմն էլ պարզապես

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031