Օրվա լրահոսը

Ազատել է աշխատանքից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Գեւորգ Պետրոսյանի հրամանով՝ աշխատանքի պետական տեսչության պետ Հարություն Հարությունյանը, համաձայն դիմումի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը:

Ամեն 6 վայրկյանում՝ ծխախոտից մահանում է 1 մարդ

Առողջապահության նախարարության «Ծխախոտի դեմ պայքարի» պետական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանի ներկայացմամբ, այս տարեսկզբին հանրապետությունում 13-15 տարեկանների շրջանում ծխախոտի տարածվածության վերաբերյալ իրականացվել է լայնամասշտաբ հետազոտություն, որի արդյունքները պատրաստ կլինեն տարեվերջին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»: Ըստ 2005 եւ 2007 թվականներին կատարված հետազոտությունների՝ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 54%-ը: Թեեւ այս ցուցանիշը վերջին տարիներին դրական միտում է

H1N1-ը Ուրուգվայն էլ չշրջանցեց

H1N1 գրիպով վարակի 2 դեպք է հայտնաբերվել Ուրուգվայում: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Ըստ այդ տեղեկատվության, վարակվածները՝ 24-ամյա տղամարդ եւ 15-ամյա աղջիկ, օրեր առաջ վերադարձել են Արգենտինայից: Նրանց առողջական վիճակով զբաղվող բժիշկները լրատվամիջոցներին հայտնել են, որ ուրուգվայցիների մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, նրանց կյանքին էլ վտանգ չի սպառնում: Նշենք, որ հարեւան Արգենտինայում H1N1 գրիպով

Տիչինայի բնակիչները պատասխանի են սպասում

Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի փողոցի բնակիչները մատնվել են խուճապի: Քաղաքապետարանից ինչ-որ մեկը նրանց ասել է, որ տները քանդելու են, իսկ բնակիչներին՝ տեղափոխելու: Երկու տարի առաջ լսած լուրը օր-օրի թարմացվում է ու նոր հնչերանգներով հասնում բնակիչներին: Տիչինայի փողոցում բացառապես առանձնատներ են եւ բնակիչները տարիների ընթացքում երկրորդ, երրորդ հարկ են ավելացնում կամ նորոգում

ՃՆՇՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Գյումրիում պաշտոնյաները գտել են լրագրողների թույլ կողմը Օրերս լրացավ Անդրկովկասի առաջին մասնավոր եթերային հեռուստաընկերության՝ «ՑԱՅԳ»-ի հիմնադրման 18 տարին: Ինչպես պատմում է հիմնադիրներից մեկը՝ Արթուր Ղանդիլյանը, իր մանկության ընկերոջ՝ Արմեն Անտոնյանի ու համակուրսեցի Արթուր Եզեկյանի հետ միասին իրենք մտադրված էին հիմնել կաբելային հեռուստաընկերություն, սակայն 1991-ին Ռուսաստան գործուղվելուց հետո ստեղծեցին եթերային, քանի որ Գյումրին ավերակ էր, չկային

Ընթացք են տրվում վկաների բոլոր հայտարարություններին

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանվող Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործերով դատական նիստերում վկաների կողմից՝ իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների վերաբերյալ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է 5 քրեական գործ: 4 քրեական գործի հիմք է հանդիսացել դատարանների միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառված

ԴՈԼԱՐՆԵՐԸ ՊԱՀԵԼ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԵՋ

Կոռուպցիան, կաշառակերությունը, որպես հասարակական չարիք, բազմիցս բարձրաձայնվում է մեր իրականության մեջ մամուլի եւ հասարակական կազմակերպությունների կողմից, խոսվում է դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին եւ, որպես կանոն, չմոռանալով միշտ նշել, թե իրավապահ մարմինները ոչ բավարար կամք են ցուցաբերում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում: Բայց երբ հարցը հասնում է ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով ապացուցելու այդ

Ձեւը գտան

ԿԸՀ-ն «սրբագրում» է օրենքները Իշխանության արձագանքը Հինգշաբթի օրը ՀՀ ԿԸՀ-ն որոշում ընդունեց, որ առաջիկա ընտրություններին զինծառայողների մասնակցության հարցը վերաբերում է բացառապես ոչ ժամկետային զինծառայողներին: Այս դեպքում, ըստ իշխանությունների, ոչ մի օրինախախտում չկա: Բայց բանն այն է, պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն, այս օրերին, հակառակ ԿԸՀ եւ ՊՆ պաշտոնյաների պնդումների, ՀՀ տարբեր զորամասերից հենց ժամկետային զինծառայողների ակտիվ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է

Ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նորմալ է գնահատում այն, որ Հայաստանում քաղաքական ընտրությունները վերաճում են մրցակից կողմերի միջեւ խորը առճակատման, որ ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո մրցակիցներն իրար կարող են ծեծել ու անգամ կացնահարել՝ ընտրական տեղամասում անդամ ունենալու համար, իսկ ընտրություններից հետո հաղթող կողմն էլ պարզապես

«AMNESTY»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Իրավապաշտպանները ամփոփել են 2008-ի իրադարձությունները՝ հիմնական ուշադրությունը սեւեռելով մարտի 1-2-ի եւ հաջորդած իրադարձությունների վրա: Անդրադառնալով ընդդիմության կողմնակիցների ձերբակալություններին՝ իրավապաշտպանները նշում են. «Ձերբակալվածներից ոմանք, ըստ ստացված տեղեկությունների, ոստիկանության կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի ու ծեծի: Ձերբակալվածներից շատերը տարեվերջին

Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուի տարօրինակ քարոզարշավը

Արծվիկ Մինասյանը համոզված է, որ Երեւանի քաղաքապետը գոնե շաբաթը մի անգամ պիտի գնա «Վերնիսաժ»: Ավարտվող քարոզարշավում Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանի մարտավարության մի բաղկացուցիչը կարող էր թվալ տարօրինակ՝ նա ընտրողների հետ հանդիպումներ ունենալու համար այցելում էր գետնանցումներում վաճառքի կետեր, շուկաներ, տոնավաճառներ, «Վերնիսաժ»: Ընդդիմախոսները հեգնում էին, թե տոնավաճառ այցելել ու վաճառականների աշխատանքային պայմանների կապակցությամբ զարմանալ

Սերժ Սարգսյանը պատրաստ է կիրառել համաներում

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում պատասխանել է լրագրողների հարցերին: – Հանրապետության տոնի առթիվ մեր ժողովրդին ուղղած Ձեր ուղերձն առանձնանում էր հասարակության միասնականության ապահովման նոր էջ բացելու կոչով, հորդորով: Այս համատեքստում, պատրաստվո՞ւմ եք արդյոք օգտվել համաներման շնորհման Ձեր սահմանադրական իրավունքից: – Վերջին անգամ մեր հանրապետությունում համաներում կիրառվել է 2006 թվականին: Եթե այս 3 տարիների ընթացքում

«ՄԵՆՔ ՎՍՏԱՀ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»

Ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Եվս մեկ օր եւ կավարտվի Երեւանի ընտրությունների քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը: – Չնայած մերթընդմերթ տեղի ունեցող տհաճ միջադեպերին, կարելի է գնահատել դրական, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց մոտեցումները եւ տեսակետները, տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագիրը: Բոլոր ուժերի ներկայացուցիչներն

ԵՐԲԵՔ ՉԵ՞Ն ՎԵՐՋԱՆԱ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՀՀԿ-ն երեկ իր բակային հանդիպումները եզրափակեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երեկ ընտրողների հետ ՀՀԿ ավագանու թեկնածուների նախընտրական վերջին հանդիպման ժամանակ առաջին ելույթ ունեցողը կոնսերվատորիայի Էստրադային-ջազային ամբիոնի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանն էր, որը հանրապետականների ցուցակում 10-րդն է: Նա խոստովանեց, թե շատ հաճախ իրեն ընկերները, ծանոթներն ու անծանոթները հարցնում են, թե ինչո՞ւ մտավ քաղաքականություն: Մարտին Վարդազարյանի պատասխանն էր. «Երեւանին ծառայելը

ՍԱ ԵՐԵՎԱ՞ՆՆ Է: ԱՅՍՏԵՂ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ

Քարոզարշավի սկզբում լրագրողներից մեկը «Հայացք» ակումբում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս նորից ՀՅԴ ցուցակում հայտնվեց Ռուբեն Հախվերդյանը, որը 2008-ի ընտրություններից հետո քննադատել էր ՀՅԴ-ին: «ՀՅԴ-ին քննադատել են նաեւ Լեռ Կամսարն ու Եղիշե Չարենցը: Բայց ոչ ոք այնպես տիրություն չի արել նրանց, ինչպես Դաշնակցությունը: Եվ շատ ուրիշների էլ: Ռուբեն Հախվերդյանը, որն իր իսկ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻՆ»

«Ֆլեշ», «Տարիել եւ որդիներ» ընկերությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տեղեկացրել էին, որ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել է բեռնափոխադրումների դրույքաչափերը, որի պատճառով էլ իրենց համար խնդիրներ են առաջացրել: Հանձնաժողովի հարուցած վարույթի ընթացքում «Տարիել եւ որդիները» տեղեկացրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ բեռնափոխադրումների սակագների վերաբերյալ, ուստի հրաժարվում են դիմումից: Չնայած դրան, վարույթը շարունակվել

7% ՄԱՀ՝ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ

Շիրակի մարզի առողջապահության ոլորտում կադրերի համալրման առումով գրեթե ոչինչ չեն անում. հսկայական մարզում արդեն քանի տարի է՝ զգալի է էնդոկրինոլոգների, ռեանիմատոլոգների պակաս. հիվանդներն ամեն անգամ ստիպված են մայրաքաղաք հասնել՝ ծախսելով հսկայական գումարներ: «Առավոտը» մարզի ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդքան հաճախակի մահեր գրանցվում Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցում: «Սամարիթեր» հիվանդանոցի սրտաբանության բաժնի վարիչ Սուսաննա Հակոբյանը որոշակի

ԹԵՐԵՎՍ ԱՆԻՄԱՍՏ ՀՈՒՇԱԳԻՐ

Մայիսի 25-ին Արմավիր քաղաքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը (նախարար՝ Գերասիմ Ալավերդյան), Արմավիրի մարզպետարանը (մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյան), Հայաստանի պետական ագրարային համալսարանը (ռեկտոր՝ Արշալույս Թարվերդյան) եւ «Օգոստոսի 23 դաշինք» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը ու նրա «Զորավիգ» թերթը (ղեկավար՝ Պուշկին Սերոբյան) գյուղատնտեսության ոլորտի մի շարք բնագավառներում համագործակցելու եւ կատարված աշխատանքների հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հուշագիր են ստորագրել։ Հուշագրի ութ կետերով

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», Լիբանանում, Բուրջ Համուդի քաղաքապետարանի մարզադաշտին կից տարածքում մայիսի 24-ին տեղի է ունեցել Բուրջ Համուդի հայկական նոր վարժարանի հիմնադրման արարողությունը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պետական այրեր, գաղութի պատկան մարմինների ներկայացուցիչներ, հոգեւորականներ եւ հյուրեր: Լիբանանահայոց հոգեւոր առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանն իր խոսքում շեշտել է, որ

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

1918թ. մայիսի 28-ի խորհուրդն իր մեջ նաեւ հայ ազգի միասնության խորհուրդն է պարունակում: Երեկ «Հայացք» ակումբում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը խոսեց օրվա, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: 1919թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց ազատ, անկախ եւ միացյալ, ինչի մասին, բանախոսի կարծիքով, հաճախ ենք մոռանում. «Մեր քաղաքական բառապաշարում եւ գիտական գրականության մեջ մոռացության տալով

Մայիսի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես

ԴՈՒՔ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՔ ԿԱՏԱՐՅԱԼ

Պատասխանելով ձեզ առաջարկվող ներքոշարադրյալ թեստի յուրաքանչյուր հարցի, ընտրեք պատասխաններից որեւէ մեկը. «Երբեք»- 1 միավոր, «Հազվադեպ»- 2 միավոր, «Երբեմն»- 3 միավոր, «Հաճախ»- 4 միավոր։ 1. Ձեզ խեղդո՞ւմ են հույզերը։ 2. Դուք փորձո՞ւմ եք խուսափել անհարմար իրավիճակներից եւ այն մարդկանցից, որոնց հետ շփվելիս անհարմարություն եք զգում։ 3. Կարեւորո՞ւմ եք ծանոթների կարծիքը ձեր արարքների մասին։ 4. Ի վիճակի՞

Ագահները մեղավոր չեն, որ իրենք ագահ են

Այսպիսի մարդկանցից «տուժողները» հիմնականում հարազատներն ու մտերիմներն են Թե ինչպե՞ս են հարստանում մարդիկ՝ այս հարցը հուզում է գրեթե բոլորին: Հոգեբանները տալիս են այս հարցի պատասխանը, ըստ նրանց՝ մեծամասնությունը հարստանում է ագահության շնորհիվ: Իսկ ի՞նչ է ագահությունը, ինչի՞ց է այն առաջանում: Ըստ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանի՝ ագահները ոչնչից չբավարարվող,

ԿԻՆՆ ԻՐ ԿԱՄՔՈՎ ՀԱՆՎՈՒՄ Է

Որոշ դեղամիջոցներ ստիպում են, որ կինն ինքնակամ հանվի ու նետվի տղամարդու գիրկը Սեռական կյանքը բազմազանությամբ հարստացնելու եւ սեքսը վայելելու համար մարդիկ ինչ միջոցների ասես, որ չեն դիմում. «Կամասուտրան» անգիր անելուց, պոռնոֆիլմեր դիտելուց սկսած՝ մինչեւ սեռական կարողությունները ակտիվացնող հաբեր ընդունելը: Տղամարդկանց պոտենցիան բարձրացնող միջոցներից զատ, կան նաեւ պրեպարատներ՝ հեղուկ կաթիլների, գելի, նույնիսկ մաստակի տեսքով, որոնք կանանց

Գոհ են ու ինչ-որ տեղ՝ զարմացած

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ավարտին մնում է ընդամենը երկու օր Մարզաձեւի միջազգային ասոցիացիայի բոլոր ղեկավարներն ու ներկայացուցիչները, մասնագետները, աշխարհի 42 երկրների 15-16 տարեկան լավագույն մարզիկները եւ նրանց մարզիչները մրցումների ավարտին հրաժեշտ կտան Երեւանին՝ իրենց հետ տանելով լավ հիշողություններ, անկախ՝ ռինգում ունեցած մրցելույթների արդյունքներից: Այդ են վկայում առաջնությունը լուսաբանող տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նրանց արտահայտած խոսքերը:

ԱՌՆՎԱԶՆ ՅՈԹ «ԲՐՈՆԶ»՝ ՀԻԱՆԱԼԻ Է

Մեդալների այսպիսի ավար չէինք տեսել ու, ճիշտն ասած, երեւի թե չէինք էլ ակնկալում Մայրաքաղաքի թիվ մեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացան բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի 13 անդամից 8-ը: Ցերեկվա մրցահերթում ռինգ մտավ ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի սաներից երեքը: Մինչեւ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը շարունակեց

Հայերի «ճապոնական» քայլը

Մի խումբ երիտասարդներ կբեմադրեն Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործությունը Մի խումբ ուսանողներ՝ «Նոր քայլ» կոչվող ստեղծագործական խմբով, հետաքրքիր թատերական նախագիծ են հղացել, որը պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել հունիսի սկզբին: «Նոր քայլի» գլխավոր պրոդյուսեր, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի արվեստի կառավարում ֆակուլտետի ուսանող Սերժ Սանոյանը «Առավոտին» պատմեց, որ նախագծային աշխատանքները սկսվել են դեռեւս 2008-ի օգոստոսին:

«ՍՊԱՆԵԼ ՀՐԵՇԻՆ, ՓՐԿԵԼ ԱՐՔԱՅԱԴՍՏԵՐԸ»

Իտալացի դաշնակահար Կարլո Գրանդեի հավաստմամբ, վիրտուոզ հասկացությունը ռոմանտիկ ծագում ունի Հայաստանյան երաժշտական կյանքում հաճախ չեն այն համերգները, երբ կոմպոզիտորի նույնանուն ստեղծագործության կատարումով դուետով հանդես են գալիս այլազգի եւ հայ երաժիշտներ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), մայիսի 29-ին կհնչի Մոցարտի Դաշնամուրի կրկնակի կոնցերտը՝ Նարե Արղամանյանի եւ իտալացի Կարլո Գրանդեի կատարմամբ:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ՝ ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ

«Նոյյան տապանը», մեջբերելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալները, հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է A/H1N1 գրիպով հիվանդացածների թվի կտրուկ աճ՝ հիվանդացության միանգամից 47 դեպք: Դրանցից 43-ը հայտնաբերվել է Բիրմինգհեմի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքի դպրոցներից մեկում, հայտնել է Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներով, վարակված են 41 աշակերտ եւ երեք մեծահասակ: Նման բռնկման պատճառների

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵՑԻՆ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Նոյյան տապանի» տեղեկություններով՝ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել նոյեմբերին հավանության արժանացրած նահանգային սահմանադրության փոփոխությունը, որով արգելվում են միեւնույն սեռի անձանց ամուսնությունները: BBC-ն հաղորդում է, որ 2008 թվականի մայիսին Կալիֆոռնիայում թույլատրվել էին միասեռ ամուսնությունները, սակայն նոյեմբերի 4-ին նահանգում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ընտրողների 52%-ը արտահայտվեց համասեռամոլների ամուսնության իրավունքի սահմանափակման օգտին: Կալիֆոռնիացիները սատարեցին նահանգային սահմանադրության

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031