Լրահոս
Օրվա լրահոսը

7% ՄԱՀ՝ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ

Մայիս 28,2009 00:00

Շիրակի մարզի առողջապահության ոլորտում կադրերի համալրման առումով գրեթե ոչինչ չեն անում. հսկայական մարզում արդեն քանի տարի է՝ զգալի է էնդոկրինոլոգների, ռեանիմատոլոգների պակաս. հիվանդներն ամեն անգամ ստիպված են մայրաքաղաք հասնել՝ ծախսելով հսկայական գումարներ: «Առավոտը» մարզի ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդքան հաճախակի մահեր գրանցվում Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցում: «Սամարիթեր» հիվանդանոցի սրտաբանության բաժնի վարիչ Սուսաննա Հակոբյանը որոշակի տվյալներ ներկայացրեց իր գործունեության մասին. «Կոնկրետ իմ բաժնում մահացության ցուցանիշը երբեք չի գերազանցել 7%-ը. ամենաթարմ տվյալներով՝ 2008-ին մահացությունը կազմել է 5,3%, 2007-ին՝ 4,5%, 2005-ին՝ եւս 4,5%: Անցած տարի մեզ դիմած հիվանդների 89,1%-ը լավացել է, իսկ նախանցած տարի գրանցվել է 95,3% ապաքինում: Մեր բաժինը կադրերով հագեցած է, բայց ես կարծում եմ, որ կադրերի երիտասարդացումը խիստ անհրաժեշտ է մեր քաղաքին: Վերջիվերջո, մենք հո հավերժ չենք, երիտասարդները պետք է գան, հերթապահեն ու պրակտիկա ձեռք բերեն: Սրտաբան դառնում են հերթապահ լինելով, զօր ու գիշեր հիվանդի կողքը մնալով: Ասեմ, որ կադրերի առումով Գյումրիում ամենածանր վիճակը ստեղծվեց 1988-ին՝ սարսափելի աղետի ժամանակ, երբ 3-րդ հիվանդանոցի բազայի վրա կառուցված մեր բաժանմունքը փլուզվեց ու շատ անվանի բժիշկներ մահացան, որոշ մասնագետներ էլ տարբեր պատճառներով չկարողացան վերադառնալ աշխատանքի: Էնպես ստացվեց, որ քաղաքում ծառայությունը որպես այդպիսին այլեւս չկար: Երկրաշարժից մեկ տարի անց սրտաբանական բաժանմունքը վերաբացվեց 1-ին հիվանդանոցում, սակայն մեզ օգնության էին գալիս մայրաքաղաքի սրտաբանական ինստիտուտի մասնագետները, քանի որ երկրաշարժից հետո բաժանմունքում 2 սրտաբան էր մնացել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031