Օրվա լրահոսը
«ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ»
Ըստ թոշակառուների եւ հ/կ ներկայացուցիչների՝ դատավորների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության «սեւ գործերը» կոծկելու համար տրվող պարգեւավճար: Դատավորների աշխատավարձը կրկնապատկելու մասին որոշումը հարուցել է ոչ միայն պետական շատ ոլորտների աշխատողների, այլ նաեւ թոշակառուների զայրույթը: Երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց մի քանի տասնյակ թոշակառուներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին
ԲՀԿ-Ն ԴԵՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
«Բարգավաճ Հայաստանը» երեկ խմբակցության նիստում որոշել է դեմ քվեարկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված հարկային փաթեթին, որը նախաձեռնել է կառավարությունը: «Վարչապետն այսօր պիտի մտածի ժողովրդի մասին ու պետք է քայլեր կատարի: Իսկ այդ քայլերն էլ ժողովուրդը պետք է զգա»,- երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Իսկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին,
Ինչպես կանխել հերթական բախումը Բեթղեհեմում
Հույն հոգեւորականները անպատասխան են թողնում իրենց հայ գործընկերների դիմումները բյուրոկրատական պատրվակներով: Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 28-ին Իսրայելի Բեթղեհեմ քաղաքում սպասվող հերթական քրիստոնեական ծեսի ժամանակ, որը կոչվում է մաքրման տոն, սպասվում է հույն եւ հայ հոգեւորականների հերթական սկանդալը: Բախումը լինելու է տաճարի պատերը եւ հատակը մաքրելու շուրջ: Բեթղեհեմի տաճարում ամեն մի անկյուն կամ պատ արդեն «սեփականաշնորհված» է
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՉԴԱՐՁՆԵՔ
Հորդորում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը – ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձեւի նախագիծը Հայաստանի վերաբերյալ կարո՞ղ է առիթ դառնալ, որ վերանայեք ԵԽԽՎ լիագումար նիստերին չմասնակցելու Ձեր որոշումը: – Տակավին ոչ: Ես հայտարարել էի, թե անհրաժեշտ է, որ իշխանություններն իրենց քայլերով Հայաստանին բերեն ժողովրդավարական ու իրավական մակարդակի, որ մեր երկիրը համապատասխանի
ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽՎԵԼ ԷՐ
«Յոթի» դատավարությունը երեկ անակնկալ ընթացք եւ կտրուկ փոփոխություն արձանագրեց Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում պիտի շարունակվեր «Յոթի» գործով դատավարությունը: Դատարանի շենքն ու հարող տարածքը լիքն էին ոստիկանության տարբեր տրամաչափի աշխատակիցներով ու «կարմիր բերետավորներով»: Վերջիններս ու դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկվա նիստից առաջ իշխանությունների կողմից, ըստ ամենայնի, հատուկ պատրաստություն էին անցել՝ դատը հետաձգելու, ամբաստանվող քաղբանտարկյալների
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՆ
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում, որտեղ ընթանալու էր «Յոթի» դատավարությունը, դահլիճի նստարանների առյուծի բաժինը գրավել էին ոստիկանության աշխատակիցներ՝ «օպերներ» ոստիկանության Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի եւ մյուս բաժիններից. նրանց դեմքերը ծանոթ էին դեռ «Մարտի 1»-ի գործով մյուս դատավարություններից, որտեղ նրանք նաեւ հանդես էին եկել որպես տուժողներ կամ վկաներ: Երեկ նրանք դատարանի դահլիճում սադրանքներ հրահրելու առաքելություն
«ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՈՒՔ ԵՔ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակով դիմել են թիվ 124 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ ծնողներ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, նախընտրական Ձեր ուղերձներում բազմիցս եք անդրադարձել կրթության, մասնավորապես՝ դպրոցների խնդրին: Եկել է այդ ամենը կյանքի կոչելու ժամանակը: Վաղը՝ դեկտեմբերի 24-ին, Ներսես Մեծի անվան Երեւանի թիվ 124 միջնակարգ դպրոցում տեղի կունենան տնօրենի ընտրություններ: Այդ
«ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊՆ» ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ
«Հայ Ձմեռ պապը» օգնում է կարիքավորներին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Արմենիա նաու» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր, ամերիկացի Ջոն Հյուզը: «Արմենիա նաու» ինտերնետային շաբաթաթերթը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը եւ Հայ առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ, Հայաստանում իրականացնում են բարեգործական ծրագրեր: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց «Հայ Ձմեռ պապ-2009» բարեգործական ծրագրի ամփոփիչ ֆիլմը: Ըստ
«Որոշել եմ ազատ մեռնել»
Պնդում է դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանը, թեեւ հնարավոր է համարում, որ հացադուլը դադարեցնի դեկտեմբերի 31-ին, եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Դեկտեմբերի 19-ին «Առավոտի» խմբագրություն զանգահարած «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ու դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանից հետաքրքրվեցինք, թե մտադի՞ր չէ ընդառաջելով Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի դեռ դեկտեմբերի 15-ին հղած հորդորին՝ դադարեցնել հացադուլը: «Ո՛չ,
«ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆՔ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»
Շաբաթ օրը ՀՖՖ նիստերի դահլիճում կայացած ՀՖՖ ԻԱՄ-ի վեցերորդ համաժողովի ժամանակ ասաց Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգային բոլոր հարցերը՝ ընդհանուր ժողովի իրավազորություն, օրակարգ, նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատում, հաշվիչ հանձնաժողովի եւ քարտուղարության ընտրություն, ՀՖՖ նախագահի հաշվետվություն, ֆեդերացիայի՝ 01.11.06-01.11.08 թթ. ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություն եւ հաշվեկշռի հաստատում, աուդիտորական զեկույց, սպառելուց հետո համաժողովը քննարկեց ֆեդերացիայի գործկոմի անդամ, Երեւանի պետական համալսարանի
Արեւոտ ստվերով նկարիչը
Խաչիկ Ղարաբեկյանի հիշատակին Կյանքի 69-րդ տարում վերջերս իր մահկանացուն կնքեց ճանաչված գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատել է Վանաձորի նկարչական դպրոցում, այնուհետեւ՝ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: Նա նոր տարրեր ներմուծեց բեմադրական նկարչության մեջ եւ զգալի դերակատարում ունեցավ Աբելյանի անվան թատրոնի դերն ու հեղինակությունը բարձրացնելու գործում: Ինչպես
ԳԵՎՈՅԻ ՎՈՒԼԳԱՐ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ
Կամ ինչպես այլանդակել հայկական եթերը Հայկական հեռուստաալիքներից մեկով Գեւորգ Դոդոզյանը կամ, ինչպես ինքն է իրեն անվանում՝ Գեւոն, շաբաթվա համարյա բոլոր օրերին մանրապատումներ է ներկայացնում, նրան էլ ընկերակցում են Վլադիմիր Կոստանյանը, Աշոտ Եդիգարյանն ու մյուսները: Հեռուստաընկերության հաղորդումների անոնսներում հնչում է, թե ի՜նչ զվարճալի են դրանք… Թե որ հեռուստաալիքի մասին է խոսքը, չենք նշի, որպեսզի լրացուցիչ անգամ
Բանակում գիտությա՞մբ կզբաղվեն
ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը նման հույս ունի Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հասարակական լսումներ էր հրավիրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի իմպլեմենտացիայի վերաբերյալ» օրենքի կիրառման ժամկետի երկարացման կամ չերկարացման հարցի վերաբերյալ: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ դատախազության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նրանց խոսքից
«ԱՂՎԵՍԸ ՊՈՉԻՆ ՎԿԱ Է ԿԱՆՉՈՒՄ»
Ասում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: – Պարոն Բաբայան, լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ազատազրկված դատապարտյալները իշխանության ներկայացուցիչների կողմից կիրառվող հոգեբանական ճնշումների ազդեցության տակ դիմում են հանրապետության նախագահին՝ ներում շնորհելու միջնորդությամբ: Նույնիսկ կալանքից ազատվածներից մեկը հայտնեց, որ իրեն տարել են հիմնարկի
ԳԱԼԱ-ն կդիմի Եվրոդատարան
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանության քննությունը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը՝ իշխանությունների հրահանգով որոշել էր եթերազրկել հեռուստաընկերությունը՝ նրանից խլելով տիրազուրկ հեռուստաաշտարակը: Քաղաքապետը, հապշտապ սեփականաշնորհելով այն, դատի տվեց ԳԱԼԱ-ին ու պահանջեց անհապաղ ազատել հեռուստաշտարակը: Դատավոր Արմեն Խաչատրյանը բավարարեց քաղաքապետարանի հայցը: Այս գործին խառնվեցին միջազգային կառույցները,
2008-Ը ԲԱՑԱՌԻԿ ԷՐ
Քաղաքապետը երեկ ամփոփեց անցնող տարին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008 թվականը բացառիկ է համարում այն առումով, որ վերջին 20 տարիների ընթացքում այս ծավալի քաղաքաշինական ծրագրեր չէին իրականացվել: Իսկ տարվա ամենակարեւոր եւ հիշարժան իրադարձությունը մայրաքաղաքի կյանքում, ըստ պարոն Զախարյանի, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային բազմամակարդակ հանգույցի շինարարությունն է: Ի դեպ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակիցն էլ, իբրեւ քաղաքացի եւ վարորդ,
Միջկուսակցական համագործակցություն
Դեկտեմբերի 19-ին Կիեւում համաձայնագիր ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» միջեւ միջկուսակցական համագործակցության մասին: Համաձայնագրում կարեւոր նշանակություն տալով Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինա Պետության միջեւ բարեկամության, փոխըմբռնման եւ գործակցության ավանդական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, ընդունելով բարեկամական եւ փոխշահավետ կապերի զարգացման համար միջկուսակցական համագործակցության կարեւորությունն ու արդիականությունը, ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով եւ նորմերով, հաստատելով
ԿՏԱՌԱՊԵ՞Ն
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը սկսվեց նրանով, որ դատավոր Ժորա Վարդանյանը մերժեց նախորդ նիստին պաշտպանական կողմի՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը նոր միջնորդությամբ հանդես եկան՝ պահանջելով որպես վկա դատարան հրավիրել Սմբատ Այվազյանին, Վարդան Կիրակոսյանին եւ Արտակ Սիսակյանին, որոնք բերման
Լյուցենբերգերին առարկել են
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության քննարկման ընթացքում «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի իրականացման վերաբերյալ հայտարարել էր. «2008 թ. բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել Հայաստանի կողմից»: Եվ նշել էր մաքսային ծառայության բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարում ավելի հստակ շեշտադրումներ սահմանելը: Մինչդեռ «Եվրամիություն-Հայաստան» ԵՀՔ գործողությունների ծրագրում 8 առաջնահերթություններից առաջին առաջնային
«Ինձ համար տհաճ է»
Ալբերտ Բազեյանի համար գլխավոր խնդիրն իր ընկերների ազատ արձակումն է Օրերս «Առավոտի» հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին ազատամարտիկ Ալբերտ Բազեյանն ասել էր, որ ինքը մասնակցելու է «7-ի» դատավարությանը՝ «եթե, իհարկե, դահլիճ մտնելու հնարավորություն լինի»: Ուրբաթ օրը մեկնարկած դատավարությանը Ալբերտ Բազեյանը չմասնակցեց. պատճառը տհաճ միջադեպն էր, որը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ: Մի խումբ
ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
Չինական տնտեսական հրաշքից Հայաստանը սովորելու շատ բան ունի Ավարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չինաստան: Պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ չինական բարձրաստիճան ղեկավարների հետ, եւ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ: Չինաստանի խորհրդարանի նախագահ Ու Բանգան, ընդունելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը, ասաց, որ այս այցը «նոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար»: Ընդհանրապես,
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԵԿՈՂ ՏԱՐԻ
Կոնգրեսի համաժողովում եղան համապետական հանրահավաքները վերսկսելու կոչեր Չնայած իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներին եւ ՀՀ կառավարության նիստերի դահլիճը ՀԱԿ-ին տրամադրելու արգելքին, անցած կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, Հայ ազգային կոնգրեսի նախատեսած համաժողովն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Դահլիճը, որտեղ անցկացվեց համաժողովը, կարող էր տեղավորել ընդամենը 200 հոգու, բայց դրանից երկրի քաղաքական եւ տնտեսական ոլորտներին, նաեւ՝ ՀԱԿ-ի որդեգրած մարտավարությանը վերաբերող հարցադրումների
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ՌԵԳԻՈՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային-միջկուսակցական համագործակցության ոլորտում: Դեկտեմբերի 19-21-ը Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով Կիեւում էր գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Կարդացեք նաեւ՝
ԵՊՀ. կորած չափանիշ
Մամուլը պարբերաբար անդրադառնում է ՀՀ կրթական համակարգի կարեւորագույն հաստատության՝ ԵՊՀ-ի՝ նվաստացում հիվանդության ընթացքին, դրանով ահազանգում այս բուհում համապատասխան կադրային արմատական փոփոխությունների կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Խայտառակ վիճակը վերաբերում է ԵՊՀ բոլոր կառույցներին ու դրանց միջոցով իրականացվող գործընթացներին: Նույնիսկ ուսումնական պլաններն են ներգրավված կամայականությունների գործընթաց: Ուսումնական պլան են մտնում առարկաներ, որոնք ոչ թե ենթակա են մասնագիտության կամ
Գովազդը «Առավոտում» 1 քառակուսի սանտիմետրի արժեքը. 1-ին էջում՝ 600 դրամ, 2-7-րդ՝ 480 դրամ, 8-13՝ 360 դրամ, 14-16՝ 200 դրամ: Զեղչերը գործում են միայն 14, 15 եւ 16-րդ էջերում: Այս էջերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքը գնելու դեպքում կաշխատի 10% զեղչ: Բիզնեսին չվերաբերող հայտարարությունների (օրինակ՝ կորստի կամ վաճառքի մասին) համար նախատեսված են հատուկ գներ. մեկ տողանոց հայտարարության գումարը
ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ
2009 թվականից «Առավոտ» օրաթերթն ամեն օր լույս է տեսնելու 16 էջով: Պատճառը մեկն է. մենք շատ բան ունենք ձեզ պատմելու, իսկ այդ ասելիքը հնարավոր չէ տեղավորել 8 էջում: 16 էջանոց «Առավոտը» կօգնի մեզ եւ ձեզ՝ է՛լ ավելի մոտենալ ժամանակակից արեւմտյան չափանիշներով աշխատող մամուլին, որն ամեն օր մանրամասն ու հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրում կյանքի տարբեր ոլորտներից
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնհինգերորդ ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆԸ Եվ ես Արիսին ասացի՝ «Սարյանի էդ նկարը շատ լավ եմ հիշում», եւ Գագոն ինձ ասաց՝ «նկարը հիշում ես, բայց վերնագիրը չէիր հիշում», եւ ես ասացի՝ «կարեւորը նկարն ա», եւ Գագոն Արիսին ասաց՝ «Արմենը Թերլեմեզյանն էլ ա ավարտել», եւ ես ասացի՝ «Կոջոյանն եմ ավարտել. Թերլեմեզյանը կիսատ թողեցի», եւ
Տոպալովն առաջ է անցնում
Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարի ավարտին մնում է երկու տուր: Երեկ ութերորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Մովսիսյանը: Չնայած, ինչպես եւ առաջին շրջանում, շախմատիստները 49-րդ քայլում պայքարն ավարտեցին խաղաղության ձեռքսեղմումով, այդուհանդերձ, խաղատախտակի վրա հենց առաջին քայլերից դիրքային անհաշտ պայքար ծավալվեց: Արոնյանին
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԱՌՋԵՎ՝ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան, նախագահ Արմեն Մելիքյանի անմիջական ջանքերի շնորհիվ, նոյեմբերին Իսպանիայում կայացած գլխավոր համաժողովում դարձավ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց պարոն Մելիքյանի հետ: – Խորհրդային տարիներին առագաստանավային սպորտը Հայաստանում ամուր հիմքերի վրա էր դրված: Մարզասերների հիշողությունը կթարմացնե՞ք: – Մեր մարզաձեւի հիմնադիրը Հայաստանում ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային մրցումների եւ Խորհրդային միության
ԿՐԿԻՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՏՐԱԴԻՑԻԱՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Ճարտարապետն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը Ստիպված եմ արձագանքել «Առավոտ» օրաթերթի 13.12.2008թ. համարում տպագրված «Կանգ առեք, բավական է» հոդվածին, որտեղ հերթական անգամ ներկայացված է բացահայտ ապատեղեկատվություն՝ խորհրդային տարիների շինարարության նախարար Կառլեն Հակոբյանի կողմից: Անդրադառնալով Երեւանում կատարված կառուցապատման մի քանի օրինակների՝ հոդվածագիրը համոզված կերպով նշում է, որ երեւանցիների կողմից սիրված «Սեւան» հյուրանոցի քանդման առնչությամբ՝ «այդ օրերի մայրաքաղաքի