Օրվա լրահոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԱՆՋՐՊԵՏ ՉԿԱ
«2008թ.-ը շրջադարձային էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ այդ ժամանակ երկրում ձեւավորվեց իր իրավունքների համար պայքարող մի այնպիսի հասարակություն, որը մոտ է քաղաքացիականին»,- երեկ Մամուլի ազգային ակումբում այսպիսի տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով, այն պնդումները, թե հայ հասարակությունը բաժանված է երկու մասի, չեն համապատասխանում իրականությանը: Նրա համոզմամբ, «բարիկադների»
ՓԱԿԵԼ ԵՆ, ՈՐ ՊԱՏԺԵՆ
«Բջնի» գործարանը փակելով՝ նպատակ կար պատժել դրա սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին՝ իր քաղաքական հայացքների համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ. «Բջնիի» փակումը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի, ոչ թե տնտեսական: Եթե տնտեսական լիներ, վաղուց այդ հարցը բարձրացված կլիներ, քանի որ «Բջնին» առաջին
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Նախորդ օրը Հյուսիսային քրեական դատարանում, «Մատաղիսի գործի» վերսկսվելուն պես, ամբաստանյալ Արայիկ Զալյանը դատարանին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել՝ ներկայացնելով փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունն ու Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած այն որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել «Մատաղիսի գործով» «անցնող» դատարանը: Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում կատարված երկու զինծառայողների՝
ՍՈՎՈՐՈՂԻ ԽՈՀԵՐԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Երբ կարդում էի «Առավոտ» թերթի՝ վերջերս տպագրված «Դպրոցական գրադարանները չեն համալրվում» հոդվածը, շատ զարմացա, որ գրադարաններն այդքան խնդիրներ ունեն: Շատ գրադարաններ հոգսեր ունեն, այն էլ ինչքան՝ գրքերը հին են, մաշված, շատ քիչ գրքեր կան, հիմնականում՝ գեղարվեստական են, որի 40%-ն են կարդում: Մեր գրադարանը չի պատկանում այդ շարքին: Ծանոթ լինելով մյուս գրադարանների խնդիրներին՝ դժվար կհավատաք մեր
ԸՆԴԱՄԵՆԸ ԴԵԿԼԱՐԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՈ՞ՒՂԹ
Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքների հիմնական վեկտորը, ղարաբաղյան հակամարտության պատճառով, շարունակում է մնալ Ադրբեջանը: «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: «Այդ մասին են վկայում 1994 թվականին Բիշքեկում հաստատված հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները,- նշել է նա:- Ցավոք, ես
«ՄՈՒՐԱԴՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԻՄ ՄՏԵՐԻՄՆԵՐՆ ԵՆ»
«Առավոտի» հետ հարցազրույցում ասաց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն: – Երեւանում Ձեր անվամբ մարզադպրոց հիմնելու գաղափարն ո՞ւմն է եղել: – Իմ մենեջեր, նախկինում նույնպես գեղասահորդ Արի Զաքարյանի, «Կոլիզեյ» պրոդյուսերական կենտրոնի եւ «ԲԱՄՕ» ընկերության գաղափարն էր: Մենք Արիի հետ վաղուց մտածում էինք Երեւանում նաեւ շոու կազմակերպելու մասին: Բայց քանի որ ձեր մարզահամերգային համալիրը
«Բարություն ենք քարոզում»
Հարցազրույց «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանի հետ «Պատկոմ», «Պատկոր», «Հոկտեմբերիկ», «Պիոներ» եւ, վերջապես, «Աղբյուր»: Այս անվանումներով մանկապատանեկան ամսագիրը, որ «ծնվել» է 85 տարի առաջ, տպագրվում է մինչ օրս: – Ովքե՞ր էին «Աղբյուրի» հիմնադիրները: – Հիմնադիրների շարքում, իհարկե, եղել են ճանաչված մարդիկ, բայց ամենաանվանին Եղիշե Չարենցն էր: «Աղբյուրի» խմբագրության աշխատանքները գլխավորել է Անահիտ Սահինյանը, հետո՝
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՌԴՈՆ-ART
Կամ ինչպես ավերել իրական արժեքները «Մասսայական մշակույթ» բառը եթե փորձենք ստուգաբանել, արդյունքում կստացվի՝ «մշակույթ», որը հասանելի է հասարակության լայն զանգվածներին՝ մասսաներին: Յուրաքանչյուր վարչակարգ, սկսած Հին Հռոմից, ունեցել է իր այդօրինակ (եթե ոչ տարօրինակ) մշակույթը: Արվեստի մոլեկուլներ պարունակող այս երեւույթը կոչված է մասսաներին քարոզել այն, ինչը մասսաները, չգիտակցելով՝ շատ են սիրում: Հայկական «մշակութային» մասսան կամ տարաբախտ
«Մի քանի տարուց»
Հայաստանում գիտությունը վերջապես կզարգանա՝ ըստ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ղեկավարի: «Եթե ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ 1987-88 թվականներին Հայաստանում կար 25 հազար, ապա այսօր ունենք 7,5 հազար գիտնական, որոնցից 1500-ը բարձր ռեյտինգ ունեցող գիտնականներ են, որոնց տված արդյունքները կարելի է ներդնել արտադրության մեջ եւ ստանալ եկամուտներ»,- նման եզրակացության է եկել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Փորձաքննության ենթարկվեց անգամ ծածկոցը Այս տարվա հունիսի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնտեսական մասի հերթապահ էլեկտրիկ Հրաչ Գրիգորյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հայտարարություն է տվել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում են գործել: Նա ոստիկաններին հայտնել էր նաեւ, որ մայիսի 9-ին բուժկենտրոնի տնտեսական մասի աշխատակիցները «փոխհամաձայնեցված», «օղու եւ թունավորված հանքային ջրի, պարանի միջոցով», վրան գցելով մահճակալի ծածկոցը՝ իրենից
«Շան լափ»՝ գյուղապետերի գլխին
Շիրակի մարզի գյուղապետերից շատերը զլանում են գյուղապետարանի համար նույնիսկ մի սեղան ու աթոռ գնել: «Այս պահին չեմ ուզում անուններ տալ, բայց գյուղեր կատարած իմ այցի ժամանակ տեսա, թե ինչպես որոշ գյուղապետարաններում մի հատ աթոռ ու սեղան չկա, որ նստես, տեղեկանք ստանալու համար որոշ գյուղապետերի պետք է ման գաս, որ գտնես, աշխատանքի չեն գալիս՝ պատճառաբանելով, թե
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ԵՆ ՀԱՆԵԼ
Տնտեսական ճգնաժամից խուճապահար՝ ավանդատուները ՀՀ բանկերից մեկ ամսվա ընթացքում միլիարդավոր գումարներ են պահանջել ու հետ ստացել: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում գրեթե բոլոր բանկերը մեկը մյուսի հետեւից սկսեցին բարձրացնել բնակչությունից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները: Եթե նախկինում այս կամ այն ավանդատեսակի համար բանկերը լավագույն դեպքում առաջարկում էին տարեկան 8-9%, ապա այսօր արդեն որոշ բանկեր 2-3%-ով բարձրացրել
«ԱՆՁԻՆՔ ՉԵՆ, ՈՐ ՇՂԹԱՅՎԱԾ ԵՆ»
«Այս օրերին ազատություն ստանալու դիմաց եւս երեք քաղբանտարկյալներ պարտադրվեցին ներման խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին, որի իշխանությունն ապօրինի էին համարում: Իրենց խցերում են շարունակում մնալ դեռ վեց տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, որոնց կամքը փորձում են ներում հայցելու դեպքում ազատություն շնորհելու խոստումով կոտրել: Սակայն ի պատասխան՝ ստանում են քաղբանտարկյալների մի մասի վրդովմունքը, մյուսի՝ լուռ մերժումը եւ մեկ քաղբանտարկյալի՝
ՏԱՌԱՊԱՆՔ ՉԻ՞ ՏԵՍՆՈՒՄ
Երեկ մինչ հայտնի կդառնար, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել է կասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն «Ուրբաթ» ակումբում ասաց, թե չի հավատում, որ «մեզ կվռնդեն, կգցեն դուրս: Ոչ թե որովհետեւ շատ լավն ենք, այլ որովհետեւ եթե մեզ հանեն՝ շղթայական ռեակցիա, հարցեր կառաջացնի, թե ինչո՞ւ այդ դեպքում մյուսների արածները ներում են, մերը՝
ԴԻՄԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեկ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կանանց համակարգող խումբը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «2008թ. փետրվարի 19-ին աղաղակող խախտումներով անցած նախագահական ընտրություններին հաջորդած համաժողովրդական խաղաղ եւ հուժկու ցույցերին, որ տեւեցին 10 օր եւ չարձանագրեցին ոչ մի օրինախախտում, իշխանությունը մարտի 1-ին՝ լուսաբացից առաջ պատասխանեց Ազատության հրապարակի ռազմական բիրտ ապօրինությամբ: Իսկ իշխանությունների՝ նույն օրվա երեկոյան
«Ես ներողություն եմ խնդրում»
Թուրք մտավորականների նախաձեռնությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով Շուրջ 200 թուրք մտավորականներ երկուշաբթի օրը ինտերնետում հայտարարություն էին տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար: Հայտարարությունը վերնագրված է՝ «Ես ներողություն եմ խնդրում»: Հեղինակները, սակայն, խուսափել են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: «Մեծ աղետ»՝ այսպես են որակված նախորդ դարասկզբի իրադարձությունները, իսկ տեքստի հայերեն տարբերակում
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ԷԼԻ ԿԱՆ
Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավարը «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի» գործի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ այդ գործով դատախազական հսկողություն իրականացնող խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը երեկ ասուլիս էին հրավիրել՝ նախ հրապարակելու համար «Մարտի 1»-ի գործով իրականացված քննչական գործողությունների եւ դրանց
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Չնայած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի այս առաջարկին՝ Հայաստանի ԱԳ նախարարը շարունակում է պնդել, թե մեր երկիրը կատարել է ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների մեծ մասը: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Փարիզում գումարված դռնփակ նիստում երեկ որոշվեց առաջարկել ԵԽԽՎ հունվարի 26-30-ին կայանալիք նստաշրջանում քննարկել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը կասեցնելու հարցը: Այս մասին «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար
ՆՐԱՆՔ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ «ՅՈԹԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Արդեն հայտնի են այն դատախազները, ովքեր Երեւանի քրեական դատարանում վաղը մեկնարկելիք «Յոթի» գործով դատավարության ընթացքում պաշտպանելու են յոթ քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները: Նրանք վեցն են՝ Կորյուն Փիլոյան, Աշոտ Նադոյան, Արամ Ամիրզադյան, Լիլիթ Թադեւոսյան, Հովսեփ Սարգսյան եւ Հարություն Հարությունյան: Նրանք բոլորն էլ, բացառությամբ Հարություն Հարությունյանի, որպես մեղադրողներ հանդես են եկել «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած այլ դատավարություններում:
«ՀՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԳԼՈՒԽ ՉՈՒՆԵՆ»
«Հայաստանի վիճպետկոմի տվյալներով, այս տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, հոկտեմբերին ունեցել ենք ՀՆԱ-ի աճի անկում՝ 8,3%-ով, արտահանման անկում՝ 15,6%-ով, շինարարության անկում՝ 41%-ով: Այս ցուցանիշների պայմաններում ՀՀ իշխանությունները պետք է գլուխները բռնեին, բայց մտածում եմ, որ կամ գլուխ չունեն, կամ էլ ձեռքներն ուրիշ բանով է զբաղված»,- երեկ լրագրողներին ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Panarama.am-ի փոխանցմամբ,
«ԲԺԻՇԿՆԵՐԻ ԳՈՐԾԸ»՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սկսվել է 5,5 տարվա ազատազրկման դատապարտված, ներկայումս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Յուրիկ Նասիբյանի եւ Տավուշի մարզի բժիշկ-անեսթեզիոլոգ, 5 տարվա ազատազրկման դատապարտված, բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված Գագիկ Մելիքյանի վերաքննիչ բողոքների քննությունը: Նրանք մեղադրվել եւ դատապարտվել են ազատազրկման՝ 2005թ. սեպտեմբերի 30-ին Կարինե Աթոյանի ծննդաբերության ժամանակ բժշկական սխալներ կատարելու, վիրահատության հետեւանքով
Աղամյանը «վերարտադրվեց»
Երեկ շարունակվեց ՀՀ նկարիչների միության 17-րդ կամ, անդամներից մեկի բնորոշմամբ՝ «սվաղչիների» համագումարը: Հարցերից եւ ելույթներից հետո առաջադրվեցին նախագահի թեկնածուները: Սկզբում նրանց թիվը 4-ն էր՝ Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթանյանը եւ Ռոբերտ Այվազյանը: Սակայն վերջին երկուսը ինքնաբացարկ հայտարարեցին: «Առավոտը» Ա. Աթանյանից հետաքրքրվեց՝ ո՞րն էր պատճառը: «Դահլիճում տիրող մթնոլորտից պարզ դարձավ, որ չեմ անցնի: Կա մի
ՖՈՒՏԲՈԼԻՑ ԱՎԵԼԻ՝ ԻՆՏՐԻԳՆԵՐ
Երեկ ֆուտբոլի «Արարատ» թիմի արդեն նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: «Այս ասուլիսին գիտեմ, որ սպասում էին թե մասնագետները, թե մարզասերները եւ թե ֆուտբոլով հետաքրքրվողները,- ասաց նա:- Բայց ես նպատակահարմար գտա այս ընթացքում լռել, սառը գլխով վերլուծել ամեն բան եւ միայն դրանից հետո արտահայտվել: Ցանկանում եմ, որ դուք էլ իմ ամեն մի խոսքը
Մեծ աշխարհի մեր անկյունը
Ընդդեմ բռնության Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստական վարժարանի սրահում բացվել է «Դիմադրություն» խորագրով ցուցահանդես։ Ըստ tert.am-ի՝ այնտեղ տեղ են գտել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ նրանց կողմից բռնությունը պատկերող հայ արվեստագետների աշխատանքները։ Միջոցառումը կազմակերպել են «Արտ-լաբորատորիա» արվեստագետների նախաձեռնության անդամները։ Ինչպես tert.am-ին հայտնել է «Արտ-լաբորատորիայի» անդամ, արվեստագետ Հովհաննես Մարգարյանը, ցուցահանդեսը նախատեսված էր անցկացնել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկի
«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հայրենադարձության եւ սփյուռքահայերի հիմնախնդիրների մասին Վերջերս Երեւանում կայացավ «1946-1948թթ. հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» թեմայով միջազգային գիտաժողով, որը մի շարք հարցերի շուրջ լրջորեն խորհելու տեղիք է տալիս: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ եզրահանգումներ են արվել եւ կոնկրետ ի՞նչ հարցերի վրա է նախարարությունը «սեւեռվել»: «Նման
Կոնգրեսը որոշեց Վրաստան չգնալ
Եվ ունեցավ «որդի»՝ ՀԱԿ-ի երիտխորհուրդը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ Կոնգրեսը հրաժարվել է իր խորհրդաժողովը Վրաստանում անցկացնելու մտադրությունից: Հիշեցնենք, որ այդ տարբերակը ՀԱԿ-ը համարում էր «պահեստային»՝ այն դեպքի համար, եթե ՀՀ կառավարությունը մերժի Կոնգրեսին ՀՀ կառավարության նիստերի դահլիճը տրամադրել: Նախօրեին հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվել է Կոնգրեսին իր նիստերի դահլիճը
ԿՔՆՆՎԵՆ ՆԱԵՎ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Այս տարի շրջանավարտները ոչ միայն ավարտական-միասնական քննություններ կհանձնեն, այլեւ կենթարկվեն «գիտելիքների ընթացիկ ստուգման»: Հունվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը կկատարվի միասնական համակարգով քննություններ հանձնող շրջանավարտների հայտագրումը դպրոցներում, որպեսզի պարզ լինի, թե որ քննությունը քանի աշակերտ է պատրաստվում հանձնելու: Այդ երկու ամիսների ընթացքում 11-րդցիները հնարավորություն ունեն կողմնորոշվելու, անգամ մի քանի անգամ մտքափոխվելու, թե կոնկրետ որ առարկայից են
«Ժողովրդավարություն ունենալը Հայաստանի խնդիրն է»
Կարծիք է հայտնում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը «Այս տարվա փետրվարին կայացած ընտրությունների վերաբերյալ բոլորիդ հայտնի է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Մենք շարունակում ենք անհանգստանալ այն մարդկանց հարցով, ովքեր քաղաքական նկատառումներով են հայտնվել կալանքի տակ, եւ հուսով ենք, որ այս խնդրին լուծում կգտնվի, կարծում եմ, սա կարեւոր հարց է Հայաստանի ներքաղաքական զարգացման առումով, սա
ԹՈՒՅԼԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Ըստ կառավարության նոր հայեցակարգի՝ «թույլ կարողություններով» համայնքներն իրար կմիանան Վերջերս կառավարությունը ՀՀ համայնքները խոշորացնելու եւ միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգ է մշակել, համաձայն որի՝ քիչ բնակչությամբ եւ «թույլ կարողություններով» համայնքները պետք է միավորվեն: Հայեցակարգի պատասխանատուները վստահեցնում են, որ համայնքները միավորելու պարագայում բյուջեն կտնտեսենք, անգամ ամենահեռավոր գյուղերը կզարգանան, բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններն էլ շատ ավելի հասանելի կլինեն:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «2008 թ. դեկտեմբերի 11-ին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) խորհուրդը հանդիպեց Վաշինգտոնում եւ ուսումնասիրեց Հայաստանի կառավարության վերջին ամիսներին նախաձեռնած բարեփոխումների առաջընթացը: Խորհուրդը կրկին արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանում «Արդար կառավարման» խմբի ցուցանիշների կարգավիճակի վերաբերյալ եւ ընդգծեց, որ ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կկատարի իր խոստումները ժողովրդավարության բարելավման