Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Դեկտեմբեր 18,2008 00:00

Նախորդ օրը Հյուսիսային քրեական դատարանում, «Մատաղիսի գործի» վերսկսվելուն պես, ամբաստանյալ Արայիկ Զալյանը դատարանին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել՝ ներկայացնելով փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունն ու Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած այն որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել «Մատաղիսի գործով» «անցնող» դատարանը: Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում կատարված երկու զինծառայողների՝ Հովսեփ Մկրտումյանի ու Ռոման Եղիազարյանի սպանության մեջ: Այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը Հյուսիսային քրեական դատարանի կազմի մեջ ընդգրկվեցին: «Արտակարգ դատարանի» հարցով ամբաստանյալ Ա. Զալյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելու դատարանի լեգիտիմության հարցը:

Դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի որոշման մեջ մասնավորապես գրված է. «ՍԴ-ն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մասնագիտական դատարան ստեղծելու՝ Սահմանադրական նորմի տված հնարավորության իմաստը ոչ թե գործերի մեխանիկական բաժանումն է տարբեր դատարանների միջեւ, այլ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող համակարգի ստեղծումն է, գործերի բաշխումը տարբեր իրավասության դատարանների միջեւ կիրականացվի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման տեսանկյունից արդարացված չափանիշներով, որի պայմաններում իրավասու դատարաններն իրենց մասնագիտական որակավորմամբ ի վիճակի կլինեն իրականացնել արդյունավետ մասնագիտական արդարադատություն»: Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված է նաեւ, որ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից 2008թ. հունիսի 1-ի թիվ 57Ա հրամանը հակասում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Սակայն աբսուրդն այն է, որ Սահմանադրական դատարանն իր այս որոշման իրականացման համար վերջնաժամկետ սահմանում է 2009 թ. մարտի 1-ը, որն էլ դարձյալ հնարավորություն է տալիս Հյուսիսային քրեական դատարանին այս գործը նույն կազմով քննելու:

Ի դեպ, մեղադրողը զայրացավ փաստաբանների՝ կրկին դատարան չներկայանալու փաստից ու հայտարարեց, որ եթե վերջիններս «բարի կամք» դրսեւորեն, ապա «ողջամիտ» ժամկետում գործի քննությունը կավարտեն: Իսկ սա նշանակում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից առաջ ընկնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031