Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ «ՅՈԹԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Դեկտեմբեր 18,2008 00:00

\"\"

Արդեն հայտնի են այն դատախազները, ովքեր Երեւանի քրեական դատարանում վաղը մեկնարկելիք «Յոթի» գործով դատավարության ընթացքում պաշտպանելու են յոթ քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները: Նրանք վեցն են՝ Կորյուն Փիլոյան, Աշոտ Նադոյան, Արամ Ամիրզադյան, Լիլիթ Թադեւոսյան, Հովսեփ Սարգսյան եւ Հարություն Հարությունյան: Նրանք բոլորն էլ, բացառությամբ Հարություն Հարությունյանի, որպես մեղադրողներ հանդես են եկել «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած այլ դատավարություններում: Հիշեցնենք, որ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ մեղադրվող 7 անձանց պաշտպանությունն իրականացնելու են հինգ փաստաբաններ՝ Հովիկ Արսենյանը, Ստեփան Ոսկանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Մելանյա Առուստամյանն ու Վարդուհի Էլբակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031