Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ՝ ՉՆԱՅԱԾ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻՆ

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ մտահոգություն է արտահայտել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնանկ անելու նպատակով Գյումրիում տեղի ունեցող վերջին խմորումների կապակցությամբ. «Համոզված ենք, որ դա բացահայտ պատվեր է, որով Գյումրիի տեղական իշխանություններն առնվազն ջանում են սաստել «անհնազանդ» բարձրաստիճան հոգեւորականին՝ խախտելով պետության եւ եկեղեցու տարանջատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը:

Ադրբեջանը հրապարակել է կարգավորման գործընթացի իր տեսությունը

Ադրբեջանական պատվիրակությունը Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը դեկտեմբերի 4-ին տարածել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան եւ նրա շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կիրառելի սկզբունքները» անվանումով մի փաստաթուղթ. հայտնում է «Մեդիամաքս»-ի հատուկ թղթակիցը Ֆինլանդիայի մայրաքաղաքից: Փաստաթղթում, մասնավորապես, հաստատվում է Ադրբեջանի հավատարմությունը հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով եւ կառուցողական ոգով: «Սակայն Ադրբեջանը երբեք փոխզիջման առարկա չի դարձնի իր տարածքային

Լուսավոր կետը մե՞կն է

Ըստ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի՝ հելսինկյան հայտարարության մեջ միակ լուսավոր կետը ԼՂ հարցի կարգավորման ռազմական ճանապարհի բացառումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Կուշները, նաեւ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ԼՂ հակամարտությանը վերաբերող համատեղ հայտարարության մեջ ասում են. «Կոչ ենք անում կողմերին՝ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հենց այդ մոտեցումների կողմնակիցն է: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գոյության օրից անգործության է մատնված: Հիշեցնենք, որ այս տեղը կոալիցիոն պայմանավորվածությամբ ԲՀԿ-ինն է, եւ Գագիկ Ծառուկյանը այս հանձնաժողովի նախագահ «նշանակեց» նախ՝ Արեւիկ Պետրոսյանին, հետո, երբ վերջինիս տրվեց ԱԺ փոխնախագահի աթոռը,

ՏԱՐԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ «ՓՈՍ ՓՈՐԵԼՈՒՑ»

Սամվել Բաբայանին հիշեցնելու բան կա «Յուրաքանչյուրն իր համար փոս է փորում, ուրեմն՝ թող փորի: Երբ ինձ էին դատում, այդ մարդիկ նույն կեցվածքն էին ընդունել»,- նկատի ունենալով «Մարտի 1»-ի գործով ձերբակալվածներին՝ նախորդ օրը հայտարարել էր ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակից ազատամարտիկներ այժմ

1988Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ, նախարարներ եւ այլ պաշտոնատար այրեր Գյումրիում էին՝ դիմավորելու Ուկրաինայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, ում Հայաստան էին հրավիրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարդացեք նաեւ՝  R

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԵՄ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Արաբկիրի թաղապետարանի դեմ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) հարուցած հայցի նախնական դատական քննությունը՝ դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2008թ. հուլիսի 30-ին Արաբկիր թաղային համայնքից խնդրել էր տրամադրել հետեւյալ տեղեկությունը. 1. Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում, որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն

ՄԵՐ ԵՍԻ ՍԱՀՄԱՆԸ

Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաեւ երեւույթների չափանիշը, միեւնույն է՝ տերեւաթափը սկսվում է առանց մարդու կամքը հարցնելու: Մարդը հաստատ չգիտի՝ ինչ է մտածում ձուկը իր մասին կամ մտածո՞ւմ է արդյոք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա միեւնույն է՝ իրեն համարում է ձկների տիրակալ՝ միակը, որ ունի ես, իրեն շրջապատող՝ իր կարծիքով անես աշխարհում:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Երեկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՕԿ-ի հատուկ համաժողովը: Կանոնակարգային արարողություններից հետո սկսված նիստում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեդալներ հանձնեց հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մի շարք մարզական գործիչների: Այնուհետեւ ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը ներկայացրեց 2005/2008 թթ. օլիմպիական ցիկլում

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

«Ափ նետված ձկան նման» Վերջերս կառավարությունն օրենք ընդունեց՝ դատական մարմինների ծառայողների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին, ինչը մշակութային գործիչներին մտահոգվելու առիթ տվեց: Երեկ «Հայելի» ակումբում այդ թեմայով խոսեցին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ու Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը: «Վերջերս հանդիպեցի մի մարդու՝ իր որդու հետ, նա ինձ ասաց՝ գիտե՞ս, տղաս

Ցնցումի փոխարեն՝ մշակութային ցնծումներ

Մասնագետները Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան երեւույթ են որակում Ազգային օպերային թատրոնում դեկտեմբերի 1-ին եւ 2-ին կայացավ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան: 1984թ. գերմանական Peters հրատարակչության պատվերով Ա. Տերտերյանը գրեց «Das Beben» օպերան ու լիբրետոն, որ թարգմանաբար նշանակում է «Ցնցում», իսկ սյուժետային հենքը՝ «Erdbeben» (երկրաշարժ) թեման է, որն էլ հենց կոմպոզիտորի կողմից օպերային ներկայացման վերնագրային անվանումը

ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՛ՆՔ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻՑ ԵՎ ԱՆԱՐԽԻԱՅԻՑ

Կոչ է անում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը «Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին: Նա իր մտահոգություններն արտահայտեց հասարակությանը հուզող մի շարք հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ի՞նչ ասել է մտավորական: «Մտավորականն ամենամեծ ընդդիմությունն է՝ բառիս լայն իմաստով: Ոչ թե իշխանության ընդդիմության մասին է խոսքը, այլ այն ընդդիմության, որը արժեքներ է ստեղծում, որոնց շուրջ քաղաքակրթվում են անհատները ու

Արցախյան կոնֆլիկտն՝ ըստ ադրբեջանահայերի

Ըստ «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ-ի նախագահ Գրիգորի Այվազյանի, հողերը վերադարձնելու մասին խոսակցությունները քայքայում են մեր միասնությունը: «Ադրբեջանցի ժողովուրդն ի սկզբանե բաղկացած է եղել ադրբեջանահայերից ու ադրբեջանաթուրքերից, ու հիմա այդ երկրի նախագահն իրավունք չունի հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից: Ալիեւյան ռեժիմը հանցավոր ռեժիմ է. իշխանության է եկել ու ստեղծել մի պետություն, որի հիմքում նացիստական պետությունն է՝ կառուցված

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ «ՑԵՄԵՆՏՎԵՑԻՆ»

Նախաքննությունը կրկնակի թերի ընթացավ Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող, ջութակահար Արամ Մելիքյանի հետ պատահած դեպքին «Առավոտն» անդրադարձել է մի քանի անգամ: Ուսանողն այս տարվա փետրվարի 27-ին, ժ. 23-ի սահմաններում, մասնակցելով ծաղկաձորյան սեմինարներից մեկին, «Ռիպա» հանգստյան տան 4-րդ հարկից ցած էր ընկել, քանի որ միամտաբար հենվել էր բաց պատշգամբի հենաբազրիքին: Ապագա երաժիշտը ստացել էր կյանքի համար վտանգավոր

Շատ սառնասիրտ սպանություն

Դասախոս-խորհրդականը սպանություն կատարելուց հետո գնացել է համալսարան՝ դասի Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 44-ամյա Վալերի Աղինյանի դիակը: Նույն օրը սպանության կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Իջեւան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Ճաղարյանը, ով ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի խորհրդականն էր եւ համատեղության կարգով նաեւ դասախոսում էր բուհում: Ի հայտ են

«ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՏՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՏՈՒՄ ԵՆ»

Մինչդեռ կառավարությունը երկրաշարժի տարելիցի առիթով փառատոներ է կազմակերպում ու անտեղի գումարներ վատնում: Ամենաթարմ տվյալներով՝ այսօր Գյումրիում 4 հազարից ավելի անօթեւան կա, որոնք ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում: Նրանք արդեն 20 տարի քամու, անձրեւաջրերի, մկների ու առնետների հետ կռիվ են տալիս, ձմռանը ցրտից չսառչելու համար «չուլ ու փալաս» են վառում: «Դոմիկավորների» ապրելակերպը նույնիսկ ցնցել էր Եվրոպայի

ՆՊԱՍՏԵՑԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեկ «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրման հասարակական հանձնախմբի հերթական քննարկման ժամանակ անդրադարձան միջազգային հանրության արձագանքներին: Զեկույցը ներկայացնող ՀՀ ԱԳ նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պնդեց, որ «փետրվարի 20-ի առաջին զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը հեռու էր անաչառ լինելուց, եւ դրա վկայությունն է մայիսի 30-ին հրապարակած ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը, ուր շուրջ 20 էջը նվիրված էր նախընտրական շրջանում

«ԲՋՆԻԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ

«Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակից Վալերիկ Գեւորգյանը վերջին 1 տարվա ընթացքում իշխանության ձեռքով գործարանը կործանման տանող գործողությունների դեմ իր եւ իր գործընկերների բողոքը հայտնելու համար հոկտեմբերի 30-ին իրազեկում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան խաղաղ հանրահավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանն ուղարկել է պատասխան գրություն, որով, ըստ էության, մերժվել է հանրահավաքի եւ երթի անցկացումը. «Քննարկման արդյունքում քաղաքապետարանը

«Հաղթանակի ձեռքը կրա՞կն ենք ընկել»

«Նայում ես քաղաքական դաշտին, բոլորն ասում են՝ մի բան տանք-պրծնենք. կարծես հաղթանակի ձեռքը կրակն ենք ընկել»,- երեկ «Հայացք» ակումբում խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման մասին՝ ասաց ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա չի կարծում, որ տարածքներ հանձնելով՝ հասնելու ենք ճանապարհների բացման, ուստի հեգնում է. «դե որ էդպես է՝ Երեւանն էլ հանձնենք»: «Որեւէ մեկը թող

ՆԱԽԿԻՆ ՄԵՂԱԴՐՈՂԸ ՀԻՄԱ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏ Է

Խոսքը «Փորձագետների փաստահավաք խմբում» կոալիցիայի ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանի մասին է Երբ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խումբը» ձեւավորվեց, եւ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ իշխանությունն այդ խմբում աշխատելու է գործուղել 1999թ.-ից արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբան Գեւորգ Թովմասյանին, մամուլի առաջին արձագանքներից մեկն այդ նշանակման առնչությամբ թերահավատությունն ու կասկածն էր: Գ. Թովմասյանի կենսագրական թերթիկից հայտնի

ԱՆԴՈՒՆԴՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՐԿՈՒ ՑԱՏԿՈՎ

Եվրոպացի փորձագետները եւ Արմեն Աշոտյանը քննարկել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ու եկել են այն եզրակացության, որն այս նյութի վերնագիրն է: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ բավականին

2006-ԻՆ ՆԱ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԷՐ «ՔԱՑՈՒ ՏԱԿ ՔՑԵԼ»

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խմբում» իշխանական կոալիցիան ներկայացնում է նախկին դատախազ Գեւորգ Թովմասյանը: Պարզվում է, նա՝ որպես «Մարտի 1»-ի գործով դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազ, չի կարող ընդգրկվել այդ խմբում, որովհետեւ չի կարող համարվել անկողմնակալ փորձագետ: Իսկ թե ինչպես պետք է բնութագրել նրան որպես դատախազ, հուշում է ոչ վաղ անցյալի այս պատմությունը. 2006թ. հոկտեմբերի

Դադարեցրե՛ք իշխանության չարաշահումը

Երեկ 13 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: «Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ մտահոգված ենք այն փաստով, որ ժողովրդավարական գործընթացները վերականգնելու նվազագույն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերում եւ որոնք հրատապ են ճանաչվել ՀՀ կառավարության կողմից, չեն իրականացվել, փոխարենը՝ իշխանությունների կողմից նոր սահմանափակումներ են կիրառվում… Հյուրանոցների, կինոթատրոնների եւ բիզնես-կենտրոնների համար սովորական է դարձել

Միահամուռ ջանքերով

ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ԻԿՕՄՕՍ- Հայաստան հ/կ-ի եւ Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ դեկտեմբերի 3-5-ը կազմակերպում է քննարկումներ «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում» թեմայով: Աշխարհի շատ վայրերի ու քաղաքների գրավչությունն այսօր խարսխված է բազմաբնույթ ժառանգության վրա, ինչպես օրինակ՝ Վենետիկինը, Լոնդոնինը, Սանկտ Պետերբուրգինը, Ստամբուլինը, Կահիրեինը եւ այլն: Ինչպե՞ս միավորել ժառանգության հայ պահապանների եւ համայնքների

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

«Լսելու» ակումբ Գեւորգ Քոչարի 4, Դրամատիկական թատրոնի հարակից տարածք: Սա է երեկ բացված «Ուլիխանյան» ակումբի հասցեն: Այսուհետեւ «Ուլիխանյան» ակումբում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: «Առավոտը» հիմնադիր Մարտին Ուլիխանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ձեւաչափով է գործելու ակումբը: «Ի տարբերություն այլ ակումբների, մեր հիմնադրածում մարդիկ պարզապես լսելու են երաժշտություն, առանց ըմպելիք կամ ուտելիք պատվիրելու: Այստեղ չի հնչելու ռաբիս եւ «պապս»

64 ՎԱՆԴԱԿ

Գափրինդաշվիլու գավաթը՝ Հայաստանի՞ն Դոպինգային սկանդալները թափանցում են նաեւ շախմատ: Ինտերնետային կայքերը տեղեկացնում են, որ Դրեզդենում ավարտված համաշխարհային օլիմպիադայում խաղարկվող Նոնա Գափրինդաշվիլու գավաթը, որը շնորհվում է տղամարդկանց եւ կանանց պայքարում ընդհանուր լավագույն արդյունք ցույց տված երկրին, Ուկրաինայից ետ է վերցվելու եւ հանձնվելու է Հայաստանին: Պատճառն այն է, որ Ուկրաինայի տղամարդկանց հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը եզրափակիչ՝ 11-րդ

ՈՉ ՏՆԿՈՂԻՆՆ Է, ՈՉ ՋՐՈՂԻՆԸ…

Մեր հյուրն է շախմատի ՖԻԴԵ-ի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը։ – Պարոն Խալիկյան, աշխարհը ցնցված է հայ շախմատիստների վերջին սխրանքով։ – Աշխարհը ցնցված է, մեր ժողովուրդը՝ հիացած եւ հպարտ։ Սա հայ ժողովրդի հավաքական ուժի դրսեւորման ունակությունն է, որով եւ պայմանավորված է հայի հավերժությունը։ Մեր ժողովրդի ծոցից միշտ էլ ճիշտ ժամանակին,

ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Տնօրենը մի բան է ասում, նախկին պահակը՝ մեկ ուրիշ «Ձեր հարցադրումները՝ կապված աշխատանքային եւ կադրային խնդիրների հետ, հարկ է լուծել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- այսպիսի պատասխան է տվել մշակույթի նախարարությունը, երբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախկին պահակ Ամրաստան Հարությունյանը նամակով տեղեկացրել էր նախարար Հասմիկ Պողոսյանին, թե ինչպիսի անտարբերությամբ է տուն-թանգարանի տնօրենը վերաբերվում իր աշխատողներին: Ա. Հարությունյանի

Մատաղիս-2

Վերջերս վերաքննիչ դատարանը երկու երիտասարդների՝ Ռաֆիկ Հարությունյանին եւ Ալիկ Մաթեւոսյանին դատապարտեց, համապատասխանաբար, 13 եւ 15 տարվա ազատազրկման: Դատարանը որոշեց, որ Ալիկ Մաթեւոսյանը տնօրինել է Աղվան Հարությունյանի կյանքը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նրան օժանդակել է: Արարքը որակվել է որպես խուլիգանական դրդումներով իրականացված սպանություն (ՀՀ Քրօրի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ): Հանցագործությունը տեղի է ունեցել 2006թ. ապրիլի

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Վերջիններն էլ դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈՒՄ) ամռանը հայաստանյան բուհերի շրջանում ուսումնասիրություն էր կատարել՝ հայտնաբերելու Հայ ուսանողական շարժման «պլյուսներն» ու «մինուսները»: Արդյունքում հրատարակվել է զեկույց, որտեղ տեղ են գտել միայն «մինուսներ»: Այստեղ, մեղմ ասած, քննադատվում են Հայ ուսանողական շարժումը, ուսանողական խորհուրդների, բուհերի գործունեությունը եւ այլն: Նշված փաստաթուղթը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031