Օրվա լրահոսը
ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Մինչեւ 2008-ը Երեւանի փողոցները գրեթե 100 տոկոսով լուսավորված կլինեն Ընդամենը 6-7 տարի առաջ կեսգիշերից հետո Երեւանի փողոցներով քայլելը ռիսկային էր, որովհետեւ 90-ականների էներգետիկ ճգնաժամի արդյունքում երբեմնի լուսավոր քաղաքից մնացել էին միայն մթի մեջ կորած, ջարդոտված լապտերներով երեւանյան փողոցները: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան թանկ էր, իսկ «Երքաղլույսը»՝ պարտքերով աշխատող, անվճարունակ ընկերություն՝ այն ժամանակ ոչ ոք չէր
«Այլընտրանքը» Սյունիքում էր
Հյուրընկալությունից նախաձեռնության անդամները գոհ էին Անցյալ շաբաթ, օգոստոսի 11-12-ին, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հասարակության հետ խոստացված հանդիպումների շրջանակներում մեկնել էր Սյունիքի մարզ: Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո սա «Այլընտրանքի» առաջին այցն էր հիշյալ մարզ: Նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկը՝ Վահագն Խաչատրյանը, մեր հարցադրմանն ի պատասխան չբացառեց, որ «Այլընտրանքի» մարզային այցերը կարող են սահուն կերպով վերածվել 2008թ. նախագահական
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄ
ՌԴ-ում հանցագործություն է կատարվել, բայց դրա նախաքննությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը Հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ՀՀ քաղաքացի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելը: Եթե հավատանք գլխավոր դատախազության հաղորդագրությանը,
ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԷԼԻ «ՌԵԼԱՔՍՈՒՄ»
ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, օգոստոսի 12-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 3 կլինիկական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ եւ աջ մասերում ստացած վնասվածքներով Կորյունի փողոցից իրենց մոտ են տեղափոխվել 1985թ. ծնված Արտակ Ալեքսանյանը՝ թեթեւ մարմնական վնասվածքներով, եւ 1984 թ. ծնված Արթուր Սիմոնյանը, որը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին
ՎԻԿՏՈՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԻԼՀԱՄԻՆ
ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե ՀՀ նախագահի լավատեսությունը ղարաբաղյան կարգավորման հեռանկարի նկատմամբ «էլ ավելի զգուշավոր է դարձել»: Մեկնաբանելով բանակցությունների ներկա վիճակն ու պաշտոնական Բաքվի հայտարարություններն այն մասին, թե գործընթացը փակուղի է մտել, Սողոմոնյանն ասել է. «Իրականում բավական դժվար է միանշանակ գնահատական տալ բանակցությունների արդի փուլին: Ես
«ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՀԱՂԹԻ»
Նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահին, ասում է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս (Մկրտիչ) Գիմիշյանը: – Ձեր կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ընդամենը 3433 ձայն՝ զբաղեցնելով վերջից 5-րդ տեղը: Դուք դա պարտությո՞ւն եք համարում, թե՝ «այնպես ոչինչ» արդյունք: – Միանշանակ՝ պարտություն, քանզի ընտրությունների գնում էինք 5%-ի շեմը հաղթահարելու հույսով, նվազագույնը՝ 20 հազար ձայնի ակնկալիքով: – Որտեղի՞ց
ԲԻԶՆԵՍ` ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՏ
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աշխատակիցների ահազանգն էր ստացվել, որ թանգարանին հարակից տարածքում թաղապետարանը վճարովի ավտոկանգառ է ստեղծել՝ վարորդներից գանձելով 200 դրամ: www.hetq.am-ի լրագրողի խնդրանքին՝ պարզաբանել այդ բիզնեսի մանրամասները, Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանի «Երթաշարժ» ՓԲԸ-ի տնօրեն էդիկ Հայրապետյանը խնդրեց իրեն չանհանգստացնել:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՀՐԱՄԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Երբ Դարբինյանը գնաց, Սեյրանը ձեռքերը շփելով ու ժպտալով՝ Աշոտին ասաց. – Մերսի, Աշ ջան: – Հերիք ա շողոքորթես,- ծիծաղեց Աշոտը: – Էս անգամ էլ կաշիդ պրծացրիր, Սեյրան տղա,- ասաց Անահիտը: – Դժգոհ ե՞ս, Անո ջան,- ժպտաց Սեյրանը: – Խի՞ պիտի դժգոհ ըլնեմ,- ժպտաց Անոն.- մաղարիչն արդեն խոստացել ես: –
Առայժմ բանավոր օգնեցին իրար
Դաշնակցական բանակումի առաջին քայլը Երեկ «Անի» հյուրանոցում ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական 10-րդ բանակումի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում՝ «Հայ երիտասարդության հիմնախնդիրները Սփյուռքում եւ Հայաստանում» թեմայով: Մասնակցում էին 110 երիտասարդներ աշխարհի 13 երկրներից: Քննարկման հիմնական զեկուցողներն էին ԿԳ նախարարի խորհրդական, ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանը եւ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սեւան Կաբաթյանը: ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ
2007-ի ԱԺ ընտրությունները դարձան Հայաստանի ընտրական գործընթացների պատմության մեջ առաջինը, որոնցից հետո պատասխանատվության կանչվեցին առանձին ընտրակեղծարարներ: ԿԸՀ հրապարակած՝ «Մայիսի 12-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ» հաղորդագրությունը ներառում է նաեւ տվյալներ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ «10 գործով դիմումներ են ներկայացվել դատարաններ՝ պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրենքին հակասող (ապօրինի) ակտը (գործողությունը)
«Բակոն ինձ իր հետ կտանի բանակցությունների»
ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված 73-ամյա դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի հետ մեր երեկվա զրույցի ընթացքում հարցերն ավելի երկար էին, քան պատասխանները: – Դուք ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո թղթակցի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Բակո Սահակյանին, պատասխանել էիք. «Իհա՛րկե։ Հեռախոսի համարը տվեք՝ շնորհավորեմ»։ Համարը գտա՞ք, շնորհավորե՞լ եք: – Հա, շնորհավորել եմ: Ցանկացել եմ հաջողություն: – Դուք նաեւ բողոքել
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ
Նկարագրությունը՝ ըստ հայկական մարքսիզմի դասականի Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին դիմելով իբրեւ «իմ լրատվության զինվորներ», պարզաբանեց. «Քանի որ ապագա արքայազների ինքնաներկայացման շքերթն արդեն իսկ բավականին փարթամանում է՝ անհրաժեշտություն զգացվեց ներկայացնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ինչպիսի չափորոշիչների պիտի համապատասխանեն մեր ապագա արքայազները»: Ըստ Դավիթ Հակոբյանի՝ «Կարեւորն այն չէ, թե այսօր ով
Նոր փուլ՝ հին հեռանկարով
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների նոր փուլն առաջ մղելու համար նախօրեին Lոնդոն են ժամանել Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնյան հաղորդել է, թե ֆիքսված օրակարգ չկա: «Այս հանդիպումից գլխավոր արդյունք կամ դիրքորոշումների էական փոփոխություն չի սպասվում»,- նշել է նա, հավելելով, թե ներկայիս խորհրդակցություններն ավելի շուտ «եռյակի» հետագա աշխատանքների
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ
Պարույր Հայրիկյանը խոստանում է դա բացահայտել Բուն հայոց տոմարով այսօր սկսվում է 4500թ.-ն: Այդ հոբելյանը երեկ հիշեց միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որն այդ առթիվ հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ: Չորս ու կես հազարամյակն իհարկե լուրջ թիվ է, սակայն այսօրվա օրախնդիրը մնում է առաջիկա նախագահական ընտրությունները: Եվ պարոն Հայրիկյանի ասուլիսի մյուս մասը վերաբերում էր դրան:
ԷՈՒԹՅԱՄԲ ՉՀԱՆԳՍՏԱՑՈՂԸ
Պարզվում է, մեր պաշտոնյաներն ու պատգամավորները իրենց էությամբ լինում են երկու տեսակի՝ հանգստացող եւ չհանգստացող: Այդ կարեւոր դասակարգումն իրականացրեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, բացատրելով «Իրավունքին», թե ինչու է ամառվա այս տապին մնացել Երեւանում. «Ես էությամբ հանգստացող չեմ: Խորհրդարանում եղած 12 տարիների ընթացքում իմ գործուղումների 5-7%-ն եմ իրացրել: Դա բնավորության, հոգեկերտվածքի խնդիր է»: Լավ է, չասաց՝
«Տղամարդի՛կ, դիմեք ոճաբաններին»
Կոչ է անում դիզայներ-ոճաբան Սոնյա Դավիդովան՝ օրինակ բերելով օտարերկրացիներին: Դիզայներ-ոճաբան Սոնյա Դավիդովայի անունը հայտնի դարձավ 2005թ. «Հայաստանի նորաձեւության շաբաթ» մրցույթից հետո, որտեղ արվեստագետի «Ես եւ ժամանակը» հավաքածուն շահեց «Գրան պրի»: Այնուհետեւ մրցույթին հետեւեցին մի շարք ցուցադրություններ, իսկ այս տարվա փետրվարին Օդեսայում անցկացվող դիզայներների ու ոճաբանների ամենամյա 8-րդ միջազգային մրցույթում տարբեր երկրների 35 ներկայացուցիչների թվում հայուհին
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՌԱՆՑՔԸ
«Էրկուսուհիսունանոց կարմիր գազարը»՝ իբրեւ լավագույնի մերօրյա էտալոն Արդեն կես տարի հայկական TV-ներով «պտտվում» են «Արմատ» պրոյեկտի երկու՝ «Գազար» եւ «Սասունա սար» երգերի տեսահոլովակներն ու հայտնվում հիթ-շքերթների լավագույն հորիզոնականներում: Տեսահոլովակների ռեժիսորն է Սուրեն Թադեւոսյանը: Առաջին երգը կատարում է Վազգեն պապիկը (այդպես է նա ներկայացված տիտրերում), երկրորդը՝ Լաուրա Մինասյանը: Երկու տեսահոլովակում էլ նույն «սցենարն» է՝ «Հայկական շոու-բիզնեսի
Աստծո պարտությունը
Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ չգիտակցված ձգտումը անմահության: Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները՝ օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար,
«Մեզ մյուսների հետ չհամեմատեք»
ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հայտարարեց, որ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, իրենք բանակումներ կազմակերպելու լուրջ պրակտիկա ունեն: Երեկ Եռաբլուրում մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների 10-րդ համահայկական բանակումի հանդիսավոր բացումը: Մասնակցում է 120 երիտասարդ՝ Հայաստանից եւ աշխարհի 13 երկրից: «Առավոտի» հետ զրուցած դաշնակցական բոլոր երիտասարդները փաստեցին, որ ամենամյա բանակումների նպատակն է մերձեցնել իրենց,
ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳԻՐ ԷԻՆ ՍՏԱՑԵԼ
Հետախուզվողը Հայաստանում անձնագրի տեր դարձավ «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Բաբկեն Սարգսյանի, Սպարտակ Մալխասյանի, Գայանե Զաքարյանի եւ Զուրաբ Կասոեւի նկատմամբ: Վերջինս Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: Կասոեւը անցյալ տարվա հուլիսի 3-ին սպանության մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող եղբոր՝ Վիտալիի հետ եկել է Հայաստան: Հանդիպելով իրենց ծանոթին՝ Յուրի Նազարյանին, համաձայնության են
Ջրաշենում ջուր չկա
Այստեղ բնակիչները ողջ տարին ջուր են կրում Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամասի հարակից տարածքում գտնվող «Կապավոր» այգեգործական ընկերությունը, որը հեկտարներով այգիներ է մշակում, արդեն քանի տարի է՝ ոռոգման ջրի խնդիր ունի, ինչի հետեւանքով հաստաբուն ծառերը չորանում են: Ընկերության անդամներից ոմանք իրենց այգիներում մշտական բնակություն են հաստատել, իսկ ոմանք էլ միայն ամռանն են այստեղ ապրում: «Առավոտի» հետ
AEPLAC-Ը ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է,ԲԱՅՑ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ
Ըստ տնտեսագետների, Հայաստանն իր տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում ոչ թե 5-րդն է, այլ՝ 120-րդը: Օրերս «Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը» (AEPLAC) Հայաստանի նախորդ տարվա տնտեսական զարգացումների աճի մասին զեկույց հրապարակեց: Զեկույցի հեղինակները վերլուծության են ենթարկել մեր երկրի տնտեսության բոլոր հիմնական ոլորտները եւ կատարել բավականին ուշագրավ դիտարկումներ: Մասնավորապես այն, որ Հայաստանն իր տնտեսական աճի
ԱՄԱՌՆ ԱՌԱՎԵԼ Է ԹԵԺԱՑԵԼ ԹԱԼԻՆՈՒՄ
Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին ընտրողները պիտի ընտրություն կատարեն պատգամավորության վեց թեկնածուների միջեւ: Լուսանկարապատում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքն ընդգրկող գրեթե բոլոր բնակավայրերում գերազանցապես 2 թեկնածուների լուսանկարներ են՝ ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի եւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի: Նրանց հին՝ մայիսի 12-ի ընտրություններից մնացած, ու նոր՝ օգոստոսի 26-ին ընդառաջ պատկերներով են կարծես պաստառապատված
Հայկական «խոչընդոտ»
Նախագահ Բուշի վարչակազմում Թուրքիայի վերջին խորհրդարանական ընտրությունների մեջ տեսնում են ԱՄՆ-ի եւ այդ երկրի «լավ դաշնակից» Թուրքիայի միջեւ որոշ ժամանակից ի վեր առաջացած լարվածությունը մեղմացնելու հնարավորություն: Այդ մասին օգոստոսի 7-ին հրապարակված ծավալուն մի հոդվածում նշում է Associated Press-ի մեկնաբան Դեսմոնդ Բաթլերը: Այդուհանդերձ, ըստ հեղինակի, կան որոշ խոչընդոտներ, որոնք չեն տրվում կողմերի վերահսկողությանը: Դրանցից մեկը, Բաթլերի
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է»
Համոզված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը – Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը շարունակում է այցերը մարզեր, եւ դրանց մասնակցում է նաեւ Ձեր կուսակցությունը: Կշարունակե՞ք պնդել, որ դրանք պարզապես ընկերական հանդիպումներ են եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ որեւէ առնչություն չունեն: – Դրանք ավելի շուտ շփումներ են մարդկանց, քաղաքական գործիչների հետ: Լ. Տեր-Պետրոսյանը, ըստ
ԵԹԵ ՄԱԳԵԼԱՆՆ ԱՅՍՊԵՍ ՊԵՂԵԼ ԻՄԱՆԱՐ…
Թալինի քաղաքապետ, թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մնացական Մնացականյանը հերքել էր, թե ինքն է պեղել երկու այլ Խաչիկ Մանուկյաններին եւ կազմակերպել նրանց առա ջադրումը: «Ես ո՞վ եմ՝ Մագելա՞նն եմ, ինչ է, որ պեղեմ»: Սակայն ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը մեզ ցույց տվեց կոշկակար Խաչիկ Մանուկյանի նախաձեռնող խմբի դիմումը, որ ներկայացվել էր թիվ 15 ԸԸՀ-ին: Այստեղ
«Աբրահամը պետք է որ հաղթի»
Այսպես է մտածում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը: «Առավոտը» մշտական կապ է պահպանում Վախթանգի հետ՝ որտեղ էլ նա գտնվելիս լինի, եւ նրան վերաբերող ամեն մի տեղեկատվություն անմիջապես փոխանցում իր ընթերցողներին: Երեկ հերթական անգամ հեռախոսով կապվեցինք Վիկի հետ եւ փորձեցինք նրա կարծիքն իմանալ օգոստոսի 18-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ Հալլե» սրահում IBF-ի վարկածով միջին
«ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը երեկ այս համոզմամբ ստանձնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նշանակվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի՝ սպորտային գծով տեղակալ: Նորանշանակ փոխնախարարը երեկ պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ձեզ վստահվել է այսուհետեւ միջազգային ասպարեզներում Հայաստանն արժանիորեն ներկայացնելու առաքելությունը: Պատրա՞ստ էիք նման
Սուրբ Աստվածածինը Երեւանի անձնագիրն է
Ուստի այն պետք է պահպանել,ոչ թե քանդել Միշտ էլ քաղաքները արժեւորվել են իրենց յուրօրինակ ճարտարապետությամբ, քաղաքաշինական բարձրակարգ լուծումներով եւ «քաղաքային բնավորությամբ»: Երեւանցիները հաճախ են քննադատում Երեւանի ժամանակակից ճարտարապետական ոճը, հաճախ էլ հպարտանում` երկրի եւ քաղաքի ճարտարապետական հնություններով: Նույն ժամանակ ստեղծվում է անհասկանալի եւ հակասական իրավիճակ` անտեսվում են բազմաթիվ արժեքներ, որոնք մեր քաղաքի եւ ազգի նկարագիրն
ՍԻՐՈՒՇՈՆ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼ», ԷՄՄԻՆ՝ «ԵՎՐԱ-ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳ»
Երգչուհիները «կմենամարտեն» տարբեր «արենաներում» Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» մրցույթի առիթով տարբեր երկրներում վաղուց գործում են ակումբներ, որտեղ մրցույթներն իրարից բաժանող մեկ տարի ժամանակաընթացքում եվրատեսիլագետները հանդես են գալիս կանխատեսումներով ու վերլուծություններով: «Եվրատեսիլը» 1956թ. հիմնած 7 երկրները՝ Շվեյցարիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը եւ Իտալիան, իրենց ազդեցությունն են ունենում մրցույթի արդյունքների վրա: Այս միտքը «Առավոտի»